Չորս տարի առաջ Լոռու մարզի Ստեփանավանի շրջանում Վանաձորի «Շինարար» կոոպերատիվը կառուցեց «Ամրակից-1» հիդրոէլեկտրակայանը:
«Մենք չընդունեցինք նրանց կեղտոտ սովորույթները, եկեղեցու պատվիրանները: Դրա համար էլ մեզ վռնդեցին այնտեղից»,-մոլոկանների պատմությունն է ներկայացնում ֆիալետովցի 95-ամյա Իվան Նիկոլայիչը:
Վանաձորի քաղաքապետարանի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջեւ ամիսներ շարունակվող դատական վեճն ավարտվեց հօգուտ գրասենյակի: Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը պարզաբանելու մասին Վանաձորի քաղաքապետի...
1.5 տարեկան Մարիամը ծնվել է սրտի արատով: Նա վագոն-տնակում ապրող 9 երեխաների մայր Լենա Շեստակովայի ամենակրտսերն է: Բժիշկները խորհուրդ են տվել վիրահատել երեխային, սակայն հյուծված օրգանիզմը կազդուրելուց հետո միայն: Միջոցներ չունենալու պատճառով ծնողներն...
«Կոմունիստական ժամանակաշրջանի համեմատ այսօր 1000 անգամ քիչ ենք թերթեր ստանում»-ասում է Մամուլի տարածման` «Լոռու դուստր» ՓԲԸ տնօրեն Սեյրան Քառյանը:
Լոռու մարզպետարանի քարտուղարության բաժինն իր յոթամյա գործունեության ընթացքում հազվադեպ է ստացել դիմումներ կամ գրություններ, որոնք առաջարկություն կամ ընդհանուր խնդիրներին վերաբերող հարցեր ներկայացնեն:
Վանաձորում հունիսին արձանագրվեց դեղնախտի 15 դեպք: Դրանցից 10-ը Տարոն 2 թաղամասի բնակիչներ են: Բժիշկները փաստում են, որ այս հիվանդությունը սեզոնային բնույթ է կրում ու ամեն տարի նման բռնկումներ են լինում:
Չնայած Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Վանաձորի քաղաքապետարանին պարտավորեցրել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրել պահանջված տեղեկությունները` քաղաքապետարանը հրաժարվում է կատարել մայիսի 15-ին ուժի մեջ մտած վճիռը:
Ազգությամբ հայ Լիլիթ Բաղոյանի եւ ադրբեջանցի Ռամիլյա Խուդայարովայի ծննդավայրը Լեռնային Ղարաբաղն է: Նրանց հարազատ բնակավայրերի միջեւ հեռավորությունն ընդամենը տասնհինգ կիլոմետր է: Ժամանակին միմյանցից այսքան հեռավորությամբ ապրել են Լիլիթ Բաղոյանի...
Ալավերդի այցելելիս աչքի է զարնում քաղաքի փոքրիկ «ջրվեժը»: Օտարերկրյա հյուրերի այն հարցին, թե ինչպես է կոչվում այն, ստիպված ես լինում կարկամել ու հետո միայն պատասխանել, որ դա բոլորովին էլ ջրվեժ չէ, այլ՝ Սարահարթ թաղամասի կոյուղաջրերն են, որ վերեւից...
Մարտի 31-ին Վանաձորում անցկացված «Հակակոռուպցիոն օր» անունը կրող միջոցառումը շատ վանաձորցիների էր բերել Հայքի հրապարակ:
Վահան Սարգսյանի համար առաջնային խնդիրը տարածությունում կողմնորոշվելն է: «Ինչքան էլ շատ ուզենամ, սակայն այն փաստը, որ մի մայթից չեմ կարող մյուսն անցնել, արդեն խնդիր է»,-ասում է 32-ամյա Վահանը:
Մի քանի հարյուր աշխատատեղն օգնեց լուծել համայնքների բնակիչների սոցիալական խնդիրները, սակայն Ալավերդի ու Ախթալա համայնքներում կրկին ծագեցին էկոլոգիական հիմնախնդիրներ: Մթնոլորտի ու Դեբեդ գետի ավազանի էկոլոգիական վիճակը դարձավ օրակարգային:
Վանաձորյան անձրեւն արդեն տասը տարի սելավաջրերով է ողողում Գայի փողոցի բնակելիները: 65-ամյա Սարգիս Աբովյանի համար «սարի փախչելն ու սելավաջրերի տարափը» բնության անակնկալներից ամենասարսափելին են: Փողոցի հին բնակիչներն առաջին անգամ նման աղետի վկան...
Դեբեդի եւ նրա շրջակա միջավայրի ներկայիս վիճակն առաջին հերթին անդրադառնում է բնակչության առողջության վրա: Տարածաշրջանի տարբեր բնակավայրերում առանձին հիվանդություններ գերազանցում են միջին ցուցանիշները: