Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը տանը 0:5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն։
Հայաստանն ու Պորտուգալիան ազգային թիմերի մակարդակով հանդիպել են 6 անգամ. 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 4 անգամ հաղթել է Պորտուգալիան: Գոլերի հարաբերակցությունը՝ 9-4՝ հօգուտ Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչների:
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Երկու խաղերի արդյունքում 9-1 հաշվով առավելության հասնելով՝ Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությունում B լիգայում հանդես գալու հնարավորություն ստացավ, իսկ մեր հավաքականը կխաղա C լիգայում։
Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության փլեյ-օֆ փուլում այսօր՝ 18:00-ին, Թբիլիսիի Բորիս Պայճաձեի անվան «Դինամո Արենայում» կսկսվի Վրաստան-Հայաստան մրցավեճը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Երկու խաղերի արդյունքներով հաղթողը Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությունում հանդես կգա B լիգայում, իսկ պարտվողը՝ C լիգայում:
Այսօր՝ 21:00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության փլեյ-օֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը:
Կայացել է 7 խաղ, Հայաստանը հաղթել է 2 անգամ, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 3 անգամ էլ հաղթել են վրացիները: Մերոնք այս հանդիպումներում խփել են 8 գոլ, բաց թողել 14-ը:
Այսօր կայացավ ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու վիճակահանությունը: Թիմերը, այդ թվում՝ Հայաստանի հավաքականը, իմացան 2025 թ. կայանալիք ընտրական փուլի իրենց մրցակիցներին: