«Մեր այս քայլով սատարում ենք քայլ անողներին, ասում ենք, որ մենք եւս նրանց հետ ենք»,- նշում է Ֆելիքսն ու Հայաստանի ոստիկանությանը կոչ անում եղբայրաբար վերաբերվել ազատամիտ ժողովրդին:
Արդեն չորրորդ օրն է Հանրապետության հրապարակում տեղի են ունենում «Իմ քայլը» շարժման հավաքները:
Այսօր Երեւանի Կոմիտասի պողոտայում ցուցարարները թույլ չեն տվել, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեքենան շարունակի ճանապարհը։
Երևանի Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի կայարանում ուղևորներն ինքնաբուխ ակցիա իրականացրին։ Երբ շարժակազմը կանգ առավ, վագոններից դուրս եկած ուղևորները սկսեցին հնչեցնել այս օրերին ծավալվող պայքարի կոչերը։
Նրա ավտոմեքենան «զարդարված» էր Սերժ Սարգսյանին «մերժող» պաստառներով։
«Հետք»-ի ընթերցողներից մեկն ուղարկել է տեսանյութ, թե ինչպես են ցուցարարները փակել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի ճանապարհը:
Գեորգի Մելիքյանի խոսքերով՝ Հայկ Բարսեղյանի ավտոմեքենային պատճառվել է գույքային վնաս. «Մեքենայի երկու անվադողերը ամբողջովին պատռել են: Ոստիկանները հափշտակել են ավտոմեքենան և ապօրինաբար պահում են տուգանային հրապարակում և չեն տրամադրում Հայկ...
Արաբկիր վարչական շրջանի Ազատության փողոցից ոստիկանները, բռնություն գործադրելով, մասնավորապես՝ հարվածելով ցուցարարներին, բերման ենթարկեցին նրանց: Ցուցարարներին ոստիկանական բաժանմունք բերման էին ենթարկում «1»-ին համարի ավտոբուսով:
Այսօր կեսօրին ցուցարարների առջև ոստիկանները փակել էին Ազատության պողոտան: Ոստիկանական ուժերը կանգնել էին պողոտայի ճանապարհահատվածներից մեկի մայթերին և ցուցարարներին արգելում էին ճանապարհը փակել: