Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի ելույթին զուգահեռ ելույթ է ունենում Ազգային ժողովի մոտ հավաքված քաղաքացիների դիմաց։ Հայաստանում, Փաշինյանի խոսքով, հաստատված է հեղափոխական վիճակ։
Պարոն Սերժ Սարգսյան, համեստությունը, նույնիսկ քաղաքականության մեջ, թուլություն չէ: Դա մարդկային ուժ ու որակ է, որն ընտրության հնարավորություն է ստեղծում, և Ձեր երկիրը, իմ ժողովուրդը հենց դա է ակնկալում Ձեզնից:
Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին: Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ...
Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած Ա. Գ.-ն ու Ս. Լ.-ն:
Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում են:
Փաստաբանների պալատը հայտնում է, որ քաղաքացիներին արագ արձագանքման հեռախոսահամար կտրամադրվի խումբը ձևավորելուց անմիջապես հետո:
Ցուցարարները քիչ առաջ փակեցին Վարդանանց և Հանրապետության փողոցների որոշ հատվածներ: Նրանց կարճ ժամանակով հաջողվում է փակել տարբեր փողոցներ: Նշենք, որ երթը գնալով հոծանում է, նրանք վանկարկում են «միացեք» և շարժվում տարբեր ուղղություններով:
Երևանի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների թիվն այս պահին հսսել է 29-ի: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։