Յոթնօրեքի կապակցությամբ 2012 թվականի հուլիսի 8-ին (կիրակի օրը)` ժամը 21:00-ին, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի զոհվելու վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու նրա հիշատակին նվիրված մոմավառություն:
Արժե, սակայն, հիշել 2011-ի փետրվարյան ասուլիսը, որտեղ ՀՖՖ նախագահը հայտարարեց. «Իմ մեջքին կանգնած է նախագահ Սերժ Սարգսյանը։ Եթե նրա աջակցությունը չլիներ, վաղուց հրաժարական կտայի»։ Կարծում ենք՝ որեւէ մեկը չի էլ կասկածում, որ իրոք այդպես է:
Մեզ՝ գերմանահայ ուսանողներիս, խորապես ցնցեց Վահե Ավետյանի սպանությունը: Այս անգամ Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի հերթական զոհը պետական համակարգի ներկայացուցիչ է՝ ռազմական բժիշկ, մայոր:
Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելը նրա կուսակիցները գնահատում են դրական։ «Ռուբեն Հայրապետյանի քայլը ցույց է տալիս, որ ամեն ինչ չէ, որ նախարարական պորտֆելով եւ մանդատով է որոշվում մեր երկրում ու կյանքում»,- ասաց կրթության...
«Սակայն միանշանակ է, որ այստեղ բարոյականության հարց չկար: Այնպես չէ, որ մարդիկ բողոքեցին եւ Հանրապետական կուսակցության ղեկավար գործիչներից մեկը բարոյական վնաս զգաց եւ հրաժարական տվեց, սա իրականությանը չի համապատասխանում»,- ավելացրեց քաղտեխնոլոգը:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ: Դատարանը բավարարել է ՊՆ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը:
Հղփացած օլիգարխներն ու նրանց ոչ պակաս հղփացած արբանյակները ամենաթողության իրավիճակում իրենց անպատժելիությունը զգալով արդեն ձեռք են բարձրացնում երկրի պահապանների վրա:
Մանդատից հրաժարվելու, այսինքն՝ ֆորմալ առումով հասարակության պահանջը կատարելու` առաջին հայացքից առաքինի այս քայլը վերածվեց խղճուկ ֆարսի, որի նպատակը անգամ այս ողբերգությունից նախագահի «ռեյծինգի» բարձրացում քամելն էր: Հայրապետյանը և նախագահը...
Առավոտյան ժամը 10.00-ից բողոքի ակցիա էր տեղի ունենում ԱԺ-ի դիմաց: Քաղաքացիները պահանջում էին Ռուբեն Հանրապետյանին Վահե Ավետյանի սպանության գործով որպես մեղադրյալ ներկայացնել, համացանցում նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել՝ նրան ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից...