Բնակիչները «Հետքին» հայտնել են, որ հարցի լուծումն իրենց համար հրատապ է եւ եթե չլուծվի, ապա իրենք պատրաստ են երկկողմանի փակել Մ-4 միջպետական մայրուղին։
2019 թ․ դեկտեմբերի 31-ի գիշերը սեւանցի Վահեն վերցրել էր ջրասուզակի հանդերձանքը, բալոնները, մնացած պարագաներն ու գնացել Սեւանա լիճ։
Ապրիլի 8-ի կեսօրին Նորա Բարսեղյանը խմբագրությունում էր, երբ ռմբակոծման ուժեղ ձայներ լսեցին եւ ցնցումներ զգացին: Իսրայելը թիրախավորել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մի քանի թաղամասեր:
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի Միջին Արեւելքի հարցերով պատասխանատու Հակոբ Բագրատունու հետ մարտի 31-ին կայացած մեր հեռախոսազրույցից 10 րոպե առաջ Իսրայելը հարվածել էր մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին:
2025-ի աշնանը Երեւան-Սեւան Մ-4 մայրուղու՝ Պտղնի գյուղի հատվածում տեղի ունեցած պատահարը այստեղի բնակիչները լավ են հիշում: Պատմում են, որ ուրբաթ երեկո էր: Միջին տարիքից բարձր մի տղամարդ Պտղնու մայթից մայրուղին անցնելիս մեքենայի տակ էր ընկել ու մահացել:
Ծանոթներիցս մեկի երկու երեխաները հաճախում էին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 42 մանկապարտեզ (Հալաբյան 57/5)։ 2024 թ․ ապրիլի 1-ին այն փակվել է հիմնանորոգման նպատակով։
Լիլիթի համար այս հետազոտությունը նման է պեղումների, երբ ուսումնասիրության յուրաքանչյուր շերտ նոր տեղեկություն ու մարտահրավեր է բերում: Ասում է՝ երեւի մի ամբողջ կյանք չի հերիքի այս թեման հետազոտելու համար:
Անջարի հայ կաթոլիկ համայնքին պատկանող վարժարանի (արդեն մի քանի տարի չի գործում) շենքն այս օրերին, ըստ Հավաթյանի, որպես ժամանակավոր կացարան տրամադրել են Լիբանանի այլ բնակավայրերից Անջար տեղափոխված արաբներին:
Մերձավոր Արեւելքում փետրվարի 28-ից ընթացող պատերազմի ալիքը հասել է նաեւ հայաշատ Լիբանան: Երկրի հարավում, որը սահմանակից է Իսրայելի հյուսիսին, բախումներ են:
«Եթե այս ամեն ինչը տեղի ունենա, կարծում եմ՝ այս անգամ հնարավորությունները մեծ են, որ մեր ճանապարհն Իրանի հետ փակվի, եւ դա լուրջ հետեւանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար»,- ասում է Սաֆրաստյանը:
Այսօր հայ գիտնականներն Արցախի ներկա վիճակի մասին տեղեկություններ վերցնում են միայն արբանյակային լուսանկարներից ու ադրբեջանական մեդիադաշտից. այլ հնարավորություն չկա:
ՔԿ-ից «Հետքին» փոխանցել են, որ մինչ այս պահը քրեական հետապնդման ենթարկվող անձինք չկան, վարույթով նշանակված փորձաքննություններ չկան, կատարվում են վարութային գործողություններ։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2025 թ. մայիսի 5-ին դատական հայց է ներկայացրել իր նախկին 8 աշխատողների դեմ, որոնք մասնակցել են նախորդ տարվա հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 10-ը տեղի ունեցած գործադուլին։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ դատական հայցեր ներկայացրած 8 նախկին աշխատակիցների գործերով վճիռներ է հրապարակել։
Նրանք սահմանին աշխատող մշտադիտարկող խումբ են, բայց չեն օգտագործում հեռադիտակներ, արձանագրումներ ու կոչեր չեն անում: Այս խումբը վերցնում է Հայաստանի քարտեզը, ընտրում սահմանային բնակավայրը ու մեկնում այնտեղ:
Լիբանանի Անջար հայաբնակ քաղաքն այսօր շուրջ 3000 բնակիչ ունի: Չհաշված փոքրամասնություն կազմող արաբներին՝ Անջարի հայությունը ներկայացնում է 3 համայնք՝ առաքելական, կաթոլիկ ու ավետարանական:
2025 թ. օգոստոսին Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ԿԳՄՍՆ-ին ենթակա Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առնչությամբ:
ԲԸՏՄ-ն սեպտեմբերի 18-ին ՔԿ-ից տեղեկացել է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունը նախաձեռնել է քրեական վարույթ:
Բեյրութ-Դամասկոս միջպետական ճանապարհի վրա՝ Լիբանանի ու Սիրիայի մայրաքաղաքների գրեթե կենտրոնում, հայերեն-անգլերեն-արաբերեն ցուցանակը ողջունում է անցուդարձ անողներին՝ «Բարի եկաք Այնճար. Welcome to Anjar. عنجر ترحب بكم»:
«Հալեպի բնականոն կյանքը կամաց-կամաց վերադառնում է։ Մարդիկ քայլ առ քայլ վերադառնում են իրենց գործերին, ճանապարհները բացվել են, հիմա փոխադրվելն ավելի հեշտ է»:
Իրանահայ գործիչը դժվարանում է պատասխանել հարցին, թե արդյոք Իրանի գործող իշխանությունը կկարողանա կայուն մնալ օրեցօր ծավալվող ցույցերի ֆոնին:
9-ամյա Գոռը բակում ճյուղեր է մասնատում: Բոբին՝ նրա շունը, անհանգիստ ձգվում է դեպի տղան՝ թաթերը դնում ուսին: Գոռը շանը խնդրում է հեռու մնալ, որ գործն արագ անի:
«Հետքն» իր ընթերցողներից մեկից տեղեկացել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) նախատեսել է անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել Կապան քաղաքի շուկայի մոտ գտվող սարալանջի վրա:
2026 թ. ՀՀ պետբյուջեի նախագիծը գիտական համայնքում քննարկման առարկա էր դարձել: Պատճառը գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատումն էր:
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման հիման նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Կապույտ կազմով գրքի շապիկին կողպված փայտե դուռ է: Այն մեզ տեղափոխում է Արցախ՝ մշակութային ժառանգության հետքերով: Կողպեքը միեւնույն ժամանակ նախազգուշական զանգ է կիսատ թողած անելիքների շարունակման եւ արագ գործելու համար:
Մոտ 1 մետր երկարությամբ երկար մարմին, մինչեւ 12 կգ քաշ, կարճ ոտքեր, ոքր ականջներ, որոնք ջրում կպնում են գլխին ու փակվում են, թաղանթավոր մատներ․ այսպիսին են ձկնաբուծարանների «անտեսանելի հյուրերը»։
Արդեն 7 ամիս է՝ 14-ամյա աղջիկը երգում է Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու երգչախմբում։ Ասում է՝ դա օգնում է իրեն հանգստանալ ու «ազատագրվել» պատերազմից հետո իրեն այցելող սեւ պատկերներից։
Նոր օրենքի համաձայն՝ հանրային բուհում վարչական պաշտոն կարող են զբաղեցնել մինչեւ 65 տարեկան անձինք, նույն տարիքային սահմանափակումն է դրված գիտական կազմակերպության տնօրենի ու հանրային բուհի ռեկտորի վրա:
2026 թվականից Հայաստանն անցնելու է գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգի, ինչը նշանակում է, որ այլեւս չեն լինելու գիտությունների թեկնածուներ, փոխարենը միանգամից շնորհվելու է դոկտորի գիտական աստիճան:
Նոյեմբերի 17-ին Կառավարությունը հանրային քննարկման է դրել Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված ՊՈԱԿ-ները (գիտական կազմակերպությունները) ԿԳՄՍՆ-ի ենթակայությանը հանձնելու մասին որոշման նախագիծը։
Եթե որեւէ երկրում ունես քո գաղափարախոսությունը կիսող հասարակություն, այլեւս էական չէ, թե ով է նստած աթոռին, որովհետեւ Ալիեւին աթոռին թողնելը կամ այդ աթոռից վերցնելը կրկին կախված է Թուրքիայից։ Ըստ էության, կառավարողն ինքը դառնում է խամաճիկ:
Եթե կա նման գործիք, չես կարող հրաժարվել դրանից, քանի որ այն պահում է քո ռեժիմի անվտանգությունը: Սակայն այդ գործիքը չի կարող աշխատել, եթե չկա համապատասխան տրամադրություններով հասարակություն:
Գեւորգ Թասլաքյանն ամեն անգամ Լիբանանից Հայաստան գալուց հարազատներին հարցնում էր, թե ինչ կուզեն, որ Լիբանանից բերի իրենց համար։ Պատասխանը գրեթե միշտ նույնն էր՝ լիբանանյան փախլավա։
Մենք ունենք ծերացող հասարակություն, երիտասարդների նվազող թվաքանակ, ցածր ծնելիություն եւ միգրացիա: Այս ամենի հետեւանքով մեր ժողովրդագրական պատկերը փոխվել է:
Վերնագրում նշված ցանկը կարելի է երկար շարունակել՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման մարտահրավերներ, վերապատրաստումների եւ կամավոր ու պարտադիր ատեստավորման արդյունավետություն, դպրոցների ֆիզիկական մատչելիություն, մանկապարտեզների հասանելիություն:
Մայրամուտից հետո Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղում արդեն ցուրտ է: Գյուղի մեղվապահներից Արթուրն ու Արան սուրճ են խմում Արայի տան բակում ու դիտում մեղուների հիվանդության մասին տեսանյութը:
2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետեւանքով սահմանային նոր իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։
Ալյոնան բարձրակրունկներով զգուշորեն իջնում է գյուղի հողոտ ճանապարհով։ Փոքր-ինչ զառիթափ ճանապարհին անձրեւի հետքեր են մնացել։ Ժպտում է, ասում է՝ եթե Գեղամասար չգնար դեղերի համար, բարձրակրունկներ հաստատ չէր հագնի։
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) մտադիր է ընդլայնել Արծվանիկի պոչամբարը:
Մեր երկրում համազգային «Գիտության շաբաթ» անցկացվում է երկրորդ անգամ: Այն ընդգրկելու է ամբողջ հանրապետությունը՝ սկսած մանկապարետզներից: Մտահղացման հեղինակը «Գիտուժ» նախաձեռնությունն է:
«Թող գան տեսնեն իմ պայմանները»,- պատկան մարմիններին առաջարկում է Կախակնի բնակիչը։
Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասում է, որ 2022-2025 թթ․ գյուղում 14 երեխա է ծնվել, ինչը վերջին 15 տարիների համար ռեկորդային ցուցանիշ է։
Հետկեսօրին Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղը նման է մեծ գեղանկարի։ Գյուղ տանող ճանապարհի աջ կողմում հացահատիկի դաշտերն են, որոնք հիմնականում հնձած են։
1994 թ. մայիսի 17-ին 9-ամյա Ալիկ Խառատյանը խաղում էր տան բակում։ Իրենից երկու տարով մեծ եղբայրը «ԴՇԿ» գնդացրի փամփուշտ էր բերել հարեւանի տնից։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ֆինանսավորմամբ արեւային էլեկտրակայան է կառուցվել Վայոց Ձորի բժշկական կենտրոնի համար:
Եթե կարողանայի, Արցախն էլ վերմակի մեջ կփաթաթեի, կբերեի, ինչպես վարդերը:
2023թ․ սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո Արսենին Գորիսից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Երեք ամիս ստացիոնար բուժման մեջ է գտնվել այնտեղ։ Հիմա քայլել չի կարողանում։
Արազիկ Հակոբյանը հագնում է մեղվապահի բաճկոնն ու գլխարկը, ապա միասին իջնում ենք մեղվափեթակների մոտ: Տնամերձ հողամասում գույնզգույն փեթակներն են: