Կարեն Ավետիսյանը թիմի ղեկավարն է, պատմում է, որ իրենց մշակած տեխնոլոգիայով էլեկտրասրտագրերում արդեն 12 ախտաբանություն (պաթոլոգիա) են կարողանում հայտնաբերել։ Ավետիսյանը շեշտում է՝ բժիշկներին չի փոխարինելու իրենց համակարգը, օգնելու է։
Սա ընկերության երկրորդ ռոբոտն է, որը գործում է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայով, սովորում է սեփական սխալներից ու որոշումներ կայացնում «մարդու նման»։
«Ի՞նչ ես փնտրում»․ այս հարցով է դիմավորում քեզ արհեստական բանականությամբ աշխատող որոնողական նոր համակարգը։ Հղումների ավանդական և երկար ցանկի փոխարեն, սակայն, տեքստային համառոտ նկարագրություններ ես ստանում։
Հրանտ Խաչատրյանի հետ խոսել ենք Հայաստանում արհեստական բանականության համայնքի, պետություն-գիտական համայնք համագործակցության, սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծման բարդությունների ու այլ հարցերի մասին։
«Բանական արհեստականություն» հաղորդաշարի նոր էպիզոդում պատմել ենք Apple Intelligence-ի ու Samsung Galaxy AI-ի մասին։
Տեխնոլոգիայի բերած փոփոխությունների, կրթական համակարգում կիրառվող նոր մեթոդների մասին «Հետքը» զրուցել է Վաշինգտոնի նահանգային համալսարանի դասախոս, արհեստական բանականություն դասավանդող Քրիս Քոունիի հետ:
Սպարտակը Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 10-ի ԱԲ դասարանից է։ Ոչ թե 10-ի Ա կամ 10-ի Բ, այլ ԱԲ։ Այսպես են կոչվում Երևանի և 6 մարզերի դպրոցների 18 դասարաններ, որտեղ աշակերտները արհեստական բանականություն են ուսումնասիրում։
OpenAI-ի՝ արհեստական բանականության GPT-4o մոդելը բժիշկներին կօգնի ավելի արդյունավետ և արագ կողմնորոշվել քաղցկեղի հայտնաբերման ու բուժման ընթացքում:
Նոր էպիզոդում պատմել ենք, թե ինչպես է արհեստական բանականությունն աշխատում ձայնի հետ, խոսել ենք հայկական Krisp ընկերության նոր հնարավորությունների, ձայնի մշակման ու աղմուկի վերացման գործիքների մասին։