Թոբիաս Քեյլը ներկայացրել է նախորդ քննարկման դիտարկումների և առաջարկությունների հիման վրա գլխավոր հատակագծում իրականացված փոփոխությունները և նշել, որ առաջիկայում կներկայացվի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը:
Քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը։
Անդրադառնալով հանրային տիրույթում «Ակադեմիական քաղաք» ծրագրին առնչվող տարաբնույթ մեկնաբանություններին՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ գլխավոր նպատակը միջազգային չափանիշներով մրցունակ բուհական համակարգ ունենալն է:
Մենք այդ բուհերի պատճառով միջազգային սկանդալների մեջ ենք ընկնում, խոսում ենք Հայաստանի միջազգային հեղինակության մասին, բայց միջազգային մամուլում բազում հրապարակումներ են եղել, թե ինչպես են Հայաստանում ֆեյք բժշկական դիպլոմներ վաճառում։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի սահիկաշարն առաջիկայում կներկայացվի բուհերի ռեկտորներին, և յուրաքանչյուր բուհում կլինեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասների ներկայացման ու քննարկումների նպատակով:
Կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագիծը միանշանակ չի ընդունվում գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների կողմից, եւ դրա վերաբերյալ առկա են բազմաթիվ հարցեր, որոնք կարիք ունեն պարզաբանման:
Տարօրինակ էր գիտակրթական համայնքում մեծ աղմուկ հանած այս ծրագրի հանրային քննարկման ժամանակ մասնակիցների փոքր թիվը: Զարմանալի էր նաեւ ներկաների կողմից ցուցաբերված պասիվությունը:
Յուրաքանչյուր կլաստերում ընդգրկվելիք բուհերի, կազմակերպությունների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հայեցակարգից: