Վահագն Խաչատուրյանը վարչապետի առաջարկով Գուրգեն Արսենյանին նշանակել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Մինչեւ անցյալ տարի Արսենյանը Ռուսաստանում բիզնեսի սեփականատեր էր:
Մեկ այլ հրամանագրով ՌԴ դեսպանի պաշտոնից ազատվել է Վաղարշակ Հարությունյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի ավագ որդին, ինչպես ասում է հենց ինքը՝ Արսենյանը, իր կյանքն ու գործունեությունն առայժմ կապում է ԱՄՆ-ի հետ:
Գուրգեն Արսենյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի գույքի և եկամուտների հայտարարագիր:
Իրեն հարուստների ներկայացուցիչ հռչակելու բոլոր իրավունքները Արսենյանն ունի. նա էլ այդ հարուստներից մեկն է եւ բնական է, որ պաշտպանելու է ոչ թե աղքատության նպաստով ապրողների, այլ՝ հարուստների շահերը: