«Ժառանգություն» կուսակցությունը նույնպես կմասնակցի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նշել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Վերջին ամիսների ընթացքում Քոչարյանն ասում էր, որ հարցումներ են անցկացնում, և վարչապետի թեկնածուն լինելու է իրենց ուժից ամենաբարձր ռեյտինգ ունեցողը։
«Ուժեղ Հայաստանն» ու այլ քաղաքական ուժեր նախօրեին ներկա էին համագումարին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ելույթում խոսեց ընդդիմադիր ուժերի համագործակցության մասին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հանդես է եկել պարզաբանմամբ՝ ուղղված այն քաղաքացիներին, ում տվյալները կարող են բացակայել ընտրողների հիմնական ցուցակներից անձը հաստատող փաստաթղթի անվավերության պատճառով։
Կոմիտեի նախագահին ներկայացվել է աշխատանքների ընթացիկ վիճակը, գույքագրվել են առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։
Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը մարտի 9-ին հայտարարեց, որ կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Թե ի՞նչ ձեւաչափով, դեռ հստակ չէ։
Ծառուկյանին միանալու մասին արդեն հայտարարել են «Մայր Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։
Իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից, իսկ դրա հիմնավորումներն ու պատճառները տարիներ շարունակ ներկայացվել են։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին, հանձնառություն ստանձնելով միասնաբար հանդես գալ առաջիկա համապետական ընտրություններում։