Այսօր՝ վաղ առավոտից, ցուցարարները փակել են Ազատության պողոտան: Ճանապարհը փակ է ինչպես Թբիլիսյան խճուղուց եկող հատվածից, այնպես էլ՝ Մամիկոնյանց փողոցին հատվող խաչմերուկից:
Վարդենիսցիները փակել են Երևանից Վարդենիս մտնող ճանապարհը, ինչպես նաև Վարդենիս քաղաքի խաչմերուկներից մեկը:
Ազգային ժողովի նիստում Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրելու հանգամանքը դժգոհության ալիք է բարձրացրել նաև փաստաբանների շրջանում:
Փաստաբանները փակել են նախարարությունների մուտքերը (ուղիղ միացում)
Ավելի վաղ դարձյալ Էջմիածնում դասադուլ և գործադուլ էին հայտարարել տասնյակ երիտասարդներ և աշակերտներ, որից հետո ցուցարարներին միացան նաև Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան քոլեջում քննություն հանձնող ուսանողների մի մասը։
Նրանք ցուցարարներին միանալով, իրենց գրասեղանով փակել են Դավիթ Անհաղթի փողոցը:
Մի խումբ ցուցարարներ արգելափակել են Աջափնյակի Հալաբյան և Արզումանյան փողոցնեիի խաչմերուկը և դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը։ Խցանված մեքենաների մեջ կա նաև ճանապարհային ոստիկանության մեկ ավտոմեքենա։
Փակ փողոցներում ոստիկաններ չկան:
Ցուցարարները ավտոմեքենաներով փակել են Մարզահամերգային համալիրից Հալաբյան փողոց տանող խաչմերուկը։ Երկկողմանի արգելափակվել է նաև Կիևյան կամրջի երթևեկությունը: Կամրջի սկզբում եւ վերջում մեքնենաներ են կայանված։