«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տրամադրել էր 2017 թվականի արտադրության, 4 մլն 200 հազար դրամ արժողությամբ 10 Լադա 21214-014-58 մակնիշի ավտոմեքենա:
Նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով ազդարարը, այսինքն` կոռուպցիայի դեպքի մասին հայտնողը, կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:
«Հետք»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Ավարտվեց այն թնջուկը, որ տարիուկես ասում էինք, թե կարո՞ղ է դուք լինեք վարչապետ, դուք էլ ասում էիք՝ կարող է, ասում էինք՝ պատրա՞ստ եք աշխատել, ասում էիք՝ պատրաստ եմ: Ինչ թաքցնենք, մարդիկ հույսեր էին կապել ձեզ հետ, ՀՀԿ-ն տեխնոլոգիա կիրառեց, մարդիկ այդ...
66-ամյա Աշոտ Ղահրամանյանը քայլերթից չի դժգոհում, ասում է՝ իր համար չէ միացել շարժմանը, այլ՝ սերունդների։
Միրզոյանը կոչ արեց քաղաքացիներին ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ և վառել «ազատության ջահը»։
ԱԺ ներկայացված նախագծում նշվում է, որ այս համաձայնագիրը փոխարինելու է 1999թ.-ից գործող «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրին, որի գործողության ժամկետը սպառվել է դեռեւս 2009-ին, և այն շարունակաբար երկարացվում էր։
ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման անդամ Արարատ Միրզոյանը համոզված է՝ քաղաքացիական ակտիվիստ Անուշ Լալայանի իրականացրած ակցիան՝ արագաչափը վարտիքով փակելը, պարզապես քաղաքացիական անհնազանդություն է և ոչ թե վարչական իրավախախտում։
Վանաձորի բնակիչ Կորյուն Շեկոյանն ահազանգում է ապօրինի ծառահատման մասին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել՝ հայտնելով, որ Վանաձորի Զորավար Անդրանիկ փողոցի կեսդարյա ծառերը հատվել են։
«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ իրենք վարչապետի թեկնածու կունենան, եթե Ազատության հրապարակում նման որոշում կայացվի ժողովրդի կողմից:
Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնությունն այսօր Սարգսյանի պաշտոնավարման վերջին օրվան նվիրված հրաժեշտի ծառատունկ իրականացրեց։ Այսօր՝ ապրիլի 9-ին, շարժման տասներորդ օրն է։ Երեկ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն,...
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է հրաժարականի դիմումը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի...
Ազգային Ժողովի հատուկ նիստում այսօր՝ ապրիլի 9-ին, Արմեն Սարգսյանը ստանձնեց հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնը։ ԱԺ հատուկ նիստը ԱԺ նախագահի որոշմամբ կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին լրագրողները ներկա չէին,...
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Դեմիրճյան/Պռոշյան փողոցների խաչմերուկում «սերժիկ սրիկա, սերժիկ մարդասպան» պաստառով բողոքի ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ նախագահի լիազորություններն այսօր ստանձնող Արմեն Սարգսյանի:
Այսօր՝ ապրիլի ութին, Սերժ Սարգսյանի՝ հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման իններորդ օրն է, շարժման անդամները Դիլիջանի ոլորաններից քայլում են Ազատության հրապարակ։
աշխատանքից ազատվել են խորհրդական Միքայել Հարությունյանը, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը՝ գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը՝ գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից, Հասմիկ Պողոսյանը՝...
Ապաստարանի պաշտոնատար անձինք և աշխատողները պարտավոր են որևէ կերպ չհրապարակել, չտարածել ապաստարանում տեղավորված շահառուների վերաբերյալ իրենց հայտնի դարձած անձնական տվյալները:
«Իմ քայլը» շարժման անդամները քայլերթով հասել են Տավուշի մարզ՝ Դիլիջան քաղաք: Այսօր քայլերթի յոթերորդ օրն է:
Ուշագրավ է, որ վարչապետն աշխատանքից ազատել է նաև հասարակական հիմունքներով աշխատող խորհրդականներին։
Նախագծում ներառված են հիվանդություններ նաև կանանց համար, թե որ դեպքում է կինը ճանաչվում ոչ պիտանի զինծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունում ուսանելու համար:
«Մենք մեր քայլը անում ենք և հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացիներն էլ իրենց քայլը կանեն, և դա կբերի փոփոխությունների, մենք հույս ունենք Ազատության հրապարակում տեսնել հարյուր հազարավոր քաղաքացիների»:
2018 թվականի բյուջեի ֆոնդից 8 միլիոն 420 հազար դրամ կհատկացվի Սյունիքի մարզպետարանին։
Հաջորդ վարչապետն ունենալու է երկու նստավայր՝ Կառավարության ներկայիս շենքը և գործող նախագահական նստավայրը՝ Բաղրամյանի 26 հասցեում տեղակայված շենքը։
Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց դիվանագիտական ու պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստանի և Կոլումբիայի կառավարությունների միջև մուտքի արտոնագրի վերացման համաձայանգրի կնքման առաջարկությանը։
Նախագծի արձանագրության տեստում նշվում է, որ նվիրաբերվող տարածքում «Փարոս» հիմնադրամի և Հայկական կարմիր խաչի միջոցով մանկապարտեզ և ապաստարան կառուցելու նպատակով՝ մեկ տարվա ընթացքում համապատասխանաբար իրականացվելու են 41 և 6 միլիոն դրամի ներդրումներ։
Կառավարության հերթական՝ ապրիլի հինգի նիստի վերջին դռնբաց նիստն է, վերջինն է նաև այս Կառավարության համար։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Սահմանադրության պահանջներից ելնելով՝Կառավարությունն առաջիկայում հրաժարականի դիմում է ներկայացնելու։
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Մատչելի բնակարան զինծառայողներին» օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ սպայական կազմի զինծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով...
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց, որ իրենց ոգին ու տրամադրությունը բարձր է, և իրենք քայլերթով գալիս են Ազատության հրապարակ՝ կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետությունը։
Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով առաջիկա քառօրյայի նիստերի օրակարգ։
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։ Պատգամավորն առաջարկում է փոփոխություններ...
Մարտի 29-ին Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորված երկու սակրավորների մոտ դրական փոփոխություն կա: Արամ Մկրտչյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, Գարիկ Ղահրիյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր,...
Նախագահ Սերժ Սարգսյանի երրորդ ղեկավարման դեմ պայքարող «Քո քայլը» շարժման անդամներն այսօր կլինեն հանրապետության երրորդ քաղաք Վանաձորում:
Հայաստանյան «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» ընկերությունը մշակելու է հավելված՝ սեռով պայմանավորված բռնությունները կանխարգելելու համար․ հավելվածը հասանելի է լինելու ամբողջ աշխարհում։
ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն առաջարկում է մասնավորեցնել «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի նախագծում՝ սահմանելով հստակ պահանջներ շրջիկ առևտրով զբաղվողների համար:
Մյուս վիրավորի՝ Գարիկ Ղահիրյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ թեթև դրական դեղաշարժով: Վերջինիս կյանքին վտանգ սպառնալու հետևանքով իրականացվել է զույգ ստորին վերջույթների ամպուտացիա:
Կառավարության նիստում ընդունվեց որոշում, ըստ որի՝ այս տարվա սեպտեմբերի 29-ին և 30-ին կնշվեն Երևանի օրը և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի- Երևան» տոնական միջոցառումները:
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ անմշակ որոշ կաշվետեսակների ներկրման վրա արգելք է լինելու։ Փոփոխություններ կատարվեցին «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծում, այն ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար...
Կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 70 միլիոն 458 հազար դրամ։
Կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ամրացված հիմնական գույքը կամրացվի Կառավարությանը։
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին:
Կառավարությունը հաստատեց որոշում, ըստ որի` Զարգացման ֆրանսիական գործակալությունը դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի կառավարությանը։ Համապատասխան որոշման նախագիծը նիստում ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Արցախի Մարտակերտ քաղաքի հարևանությամբ ական է պայթել, որի հետևանքով երեք անձ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 29-ի Կառավարության հերթական նիստը հանձնարարականներով սկսեց, որոնցից առաջինը վերաբերում էր մարզպետարանների գործունեությանը։
Այս տարվա ապրիլի երեքից Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի շենգենյան վիզայի համար Երևանում ներկայացվող դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի Դաշնային Հանրապետության երևանյան դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը։
«Այն կարող է իրականացվել համապատասխան միջպետական համաձայնագրով՝ իրավական կարգավորմամբ»,-ասաց Հովհաննիսյանը՝ չբացառելով, որ հնարավոր է նոր համաձայնագիր լինի կամ գործող համաձայնագրում լրացումներ լինեն, բայց ստորաբաժանում կարող է տեղադրվել միայն...
Ըստ նախագծի՝ արտաբյուջետային միջոցները գոյանալու են պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց վճարումներից:
«Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու» թեմայով խորհրդարանական լսումներին Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարեց, որ հոգեմետ դեղերի ձեռքբերման ավելի հեշտ ընթացակարգ է լինելու։
Խորհրդարանում հրավիրված «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու» թեմայով լսումներին «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը բարձրացրեց օրենսդիր մարմնում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց...