Նրա խոսքով` սպրիլի 21-ին տեղի ունեցած դեպքերի հետևանքով 7 անձ էր ձերբակալվել, նրանցից մեկին առաջադրվել է մեղադրանք` խմբի կազմում խուլիգանության կատարման հատկանիշներով:
Հիշեցնենք, որ ըստ Դատախազության ուսումնասիրության՝ Սուրիկ Խաչատրյանը մի շարք անձանց, այդ թվում՝ Հայկազ Բաղմանյանին, որպես փոխառություն՝ գումարներ էր տվել․ Հայկազ Բաղմանյանին պարտքով տված գումարի չափը 10 մլն դրամի չափով էր։
Փոխհատուցումների առյուծի բաժինը Ներքին գործերի նախարարությանն է, որը 3 տարում 91 մլն 400 հազ․ դրամ է վճարել հարկադիր պարապուրդի համար՝ ընդամենը 10 դատական գործով։
Հիշեցնենք՝ անձանց ձերբակալությունները սկսվել էին այսօր վաղ առավոտից։ «Մարտական Եղբայրություն» միությունից հայտնել էին, որ ձերբակալվածների թվում էին միության անդամներ և աջակիցներ։
Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվածների թիվը այս պահին 49 է։ Այս մասին «Հետքին» հայտնեց Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Թեև ոստիկանությունը ձերբակալման հիմքում դրել է ապօրինի զենք-զինամթերք կրելը և պահելը, «Մարտական Եղբայրություն» միությունը և Գայանե Ղազարյանը պնդում են, որ հիմնական պատճառը միության անդամերի կողմից մարտի Վերին Ոսկեպար պլանավորած այցն է։
2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո Բեգլարյանների ընտանիքը հաստատվել է Երևանում։ Ընտանիքի 5 երեխաներից 4-ը դպրոցահասակ են, սովորում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում։
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով։ Այս մասին «Հետքին» հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որը այս գործով ամբաստանյալներից մեկն է։
Նորյար Ասլանյանը մեղադրվում է հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության մեջ։ Այսօր գործով առաջին դատական նիստն էր, որը նախագահել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Դատարանը բավարարել է բողոքը՝ պարտավորեցնելով քննչական մարմնին նախաձեռնված վարույթի հիմքում դնել նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդվածը՝ 307-ը։
«Նրան մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար, և վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- նշեց նա։
Հաջորդիվ ներկայացվեցին 3 միջնորդություններ պատասխանողների ներկայացուցիչների կողմից, որոնք գործից մաս առանձնացնելու և արագացված կարգով դատավարություն իրականացնելու մասին էին։
Ընկերությունը պարզաբանման մեջ, ըստ էության, վերահաստատել է իր դիրքորոշումը, որն արդեն իսկ ներառել էինք հոդվածում։ Քաղաքացուն տրված պատասխանը, այսինքն՝ ընկերության դիրքորոշումը նույնությամբ տեղ էր գտել հոդվածում։
Նա ընկերությանը հարցրել է՝ արդյոք կայքի անվտանգության հետ կապված խնդիրներ չկա՞ն, ընկերությունը հերքել է այդ վարկածը։
«Մենք փորձելու ենք հաստատել, որ այս ընկերությունները փաստացի պատկանել են Արամ Հարությունյանին, և այդ ընկերությունների շահույթը 90-ական թվականներին փոխանցվել է նրան»,- ասաց փաստաբանը։
Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական կողմը կբողոքարկի, սակայն հիմքերի, հիմնավորումների մասին Արտաշես Հովհաննիսյանը կկարողանա ասել դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո։
Այդ վարույթով անցնող 7 անձանցից 4-ը պաշտոնատար են, 3-ը՝ այլ։ Նրանց թվում են՝ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։
Դատախազի խոսքով՝ այս տեղեկությունը ցույց է տալիս, որ Բեգլարյանների ներկայացրած ապացույցները և պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Հարցաքննությունը տևեց շուրջ 2 ժամ, որից հետո հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից որոշ հատվածներ, քանի որ առկա են հակասություններ։
Դատարանը կարևոր է համարել, որ հրապարակման պահին Վարուժան Ներսիսյանը հանդիսացել է Իջևանի քաղաքապետը, որի նկատմամբ քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում:
Այդ գործերից 36-ը (94.7%) վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում: Մյուս 2 գործերը ընդդիմադիրներին ուղղված կոչերի վերաբերյալ են:
Հարցերը սպառվելուց հետո թե՛ դատախազը, թե՛ ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը միջնորդեցին, որ հրապարակվի վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ այսօրվա ցուցմունքի հետ համադրելիս հակասություններ էին տեսնում։
Նախարոդ դատական նիստին Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացնելու էր դատավարի ինքնաբացարկի միջնորդություն, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով հետաձգվեց նիստը։
Ասուլիսի ընթացքում խոսեց նաև զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։ «Իմ հիասթափությունը, զայրույթը արդեն չափ ու սահման չունի։ Բայց չի նշանակում, որ էլ չենք պայքարելու․ պայքարելու ենք մինչև վերջ»,- նշեց զոհվածի հայրը։
«Ես ցավում եմ, որ Գլխավոր դատախազի մոտ խորհրդակցությունը հրավիրվում է այն ժամանակ, երբ մենք ունենք վկայի հարցաքննության անհրաժեշտություն, և այդ թվում՝ վկայի հարցաքննված չլինելն է, որ խոչընդոտում է Արուսյակ Ալեքսանյանի ազատությանը»,- ասաց Մանուկյանը։
Թորոս Խաչատրյանն ի վերջո պետհամարանիշ հանել է իր ընկերոջ անունով, որը ունի վարորդական վկայական, իսկ ինքը շարունակում է վարել առանց վկայականի։
Դատարանում ստեղծվեց լարված իրավիճակ։ Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը առարկեց պաշտպանի գործողությունների դեմ։
Թեև փաստաբան Արտաշես Հովհաննիսյանն ու Ելիզավետայի ամուսինը չէին սպասում, որ կփոխվի Ելիզավետայի խափանման միջոցը, դատարանը փոխեց։
Ըստ դատարանի` Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են համապատասխան բժշկական փաստաթղթերով, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով և այլ փաստական տվյալներով:
Այս գործով նախնական դատալսումները հասել են ավարտական փուլի, և շուտով կսկսվիդատաքննության փուլը։ Դատարանն արդեն իսկ իրականացրել է ապացուցման բեռի բաշխումը։ Այսօրվա նիստին կողմերը հանդես եկան միջնորդություններով։
Ասլանյանը պատմում է՝ այդ վարորդը դատարանում ասել է հետևյալը․ «Ես տեսա, որ խաչմերուկը կարգավորողը կանգնեցրեց Սոնա Մնացականյանին, թույլ չէր տալիս անցնել, Սոնա Մնացականյանը թևի տակով փախավ, անցավ»։
Դատախազությունը Ալեքսան Պետրոսյանից և նրա կնոջից՝ Լուսիկ Պետրոսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, պահանջում է բռնագանձել՝
Ներկա էր նաև Կարեն Խաչատրյանը, սակայն վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը չէր ներկայացել դատարան՝ այլ գործով ծանրաբեռնված լինելու պատճառով։ Երեմ Սարգսյանը միջնորդեց դատարանին նիստը հետաձգել Ամրամ Մակինյանի ներկա չլինելու պատճառով։
Հաշվի առնելով գումարի մեծ չափը՝ դատախազը հետաքրքրվեց, թե որևէ պայմանագիր կնքվե՞լ է վկայի հոր և Կարապետ Գուլոյանի միջև։ Վկան ասաց, որ նման պայմանագիր իր իմանալով՝ չի եղել և ներանց հարաբերություններն այնքան լավ են եղել, որ դրա կարիքը չի եղել։
Ապացույցները ներառել են այն տեսանյութերի զննության արձանագրությունները, որոնց համաձայն՝ Բագրատյանը հնչեցրել է բռնության կոչեր։
Օրբելյանի խոսքով՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի նախատեսվում, որ բոլոր դատավարությունները պարտադիր պետք է ուղիղ հեռարձակվեն և «վերածվեն շոուի»։
Արուսյակ Ալեքսանյանի հաջորդը պնդումն այն մասին էր, որ «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանը իր եղբոր ընկերը չէ։
Մուշեղ Շուշանյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ:
Մուշեղ Շուշանյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ: Նա այժմ կալանավորված է:
Պաշտպանական կողմը, այդ փաստարկները հաշվի առնելով, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խափանման միջոցը փոխելու մասին, սակայն դատարանը, ըստ Անդրիկյանի, առանց որևէ հիմնավորման մերժել է միջնորդությունը։
Դատարանը որոշեց վերացնել խափանման միջոցը։
Փաստաբանն այսօր տեղեկացել է, որ քննչական մարմնից իրենց հրավիրում են՝ գործի ավարտի մասին հայտնելու, այսինքն՝ ՔԿ-ն արդեն ունի վերջնական կարծիք, որ երկրորդ դրվագով գործն ուղարկում է դատարան։
Նշենք, որ Գալեյանը կալանավորվել էր սեպտեմբերի 9-ին:
Գործով երրորդ դատական նիստն էր այսօր։ Նախորդ նիստին որոշվել էր ապացույցների հետազոտման կարգը և ըստ այդ կարգի՝ այսօր հետազոտվել են գործում առկա գրավոր ապացույցները։
Հրանտ Բագրատյանը «Հետքին» հայտնեց, որ չեն ստացել մեղադրական եզրակացությունը, ուստի այս փուլում մեկնաբանություն չի կարող տալ։
Ասում է՝ շատ դժվար է այդ մասին խոսելը: Հիշում է իր ձեռքերով կառուցած տունը: Ասում է՝ տան դուռը բաց է թողել, որ եթե անգամ իրենց գնալուց հետո որևէ մեկը մտնի, չջարդի դուռը: Արայիկը հույս ունի, որ մի օր կվերադառնան:
«Դատավոր Մասիս Մելքոնյանը մոռացել է, որ ՀՀ-ում դեռևս գործում է անմեղության կանխավարկածը»,- ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
1989 թվականին Կոնդ թաղամասը վերակառուցելու ծրագրի շրջանակներում Ալլա Մանուկյանը, նրա մայրը, քույրն ու եղբայրը տան իրենց զբաղեցրած հատվածը հանձնում են պետությանը:
Եռաբլուրի ներքևի հատվածում, որտեղից արդեն ճանապարհն է երևում, նոր փոսեր են: Դրանցից մի քանիսը դեռ դատարկ են, այսօր այդեղ էլի 4 հոգու կհուղարկավորեն, վաղը՝ ևս 3-ին։