«Մարաշլեան» ֆոտոատելիե»: Սա լուսանկարների մակագրություն է, որտեղ հիմնականում պատկերված են 19-րդ դարի հայկական տարազներով և ռետրո ոճային հագուստով մարդիկ՝ մեր օրերից: Հատկապես վերջին մի քանի ամիսներին այդ նոստալգիկ լուսանկարները տարածվում են...
Սա փլուզմանը մոտ սցենար է առաջարկում, որին եթե գումարվի նաև տարածաշրջանային լարված վիճակը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վտանգներով է այս ամենը հղի:
«Armenian Navy Band» ավանգարդ-ֆոլկ խմբի հիմնադիր, երաժիշտ Արտո Թունչբոյաջյանն այս անգամ Հայաստան է եկել նոր նախաձեռնությամբ` «Argo» երաժշտական խումբ ստեղծելու մտահղացմամբ:
«Խղճիս վրա բաներ մնացին, որոնք պիտի չանեի: Լավ բաներ չտվեց, էլի: Բայց դա հետագայում ես զգում»,- ասում է նա:
Սասունը որևէ ուսումնարանում դիզայների մասնագիտացում չի ստացել, ինքուս է: Ձևավորումների համար երբեմն նորամածություններ է փնտրում համացանցում, բայց սովորաբար, ըստ նրա, իր երևակայությանն է հետևում: Իր հաշվարկով՝ Ստեփանակերտում 10-ից ավելի հարսանյաց...
Տան փոքրիկ դարպասն առանց ճռռոցի բացվում է, որդիներից մեկը փայտով բարձած ավանակին է տուն տանում: Մեզ տեսնելով ցանկապատի մոտ՝ փախչում է դեպի բակի խորքը: Ռիտան նախատում է նրան՝ «ղոնաղներին» չբարևելու համար, հետո թե. «Կներես, էնքան շաշմիշմ լյա, տոն...
Մեկ-մեկ Աստծո բանակին լավ զինվոր է պետք, լավ զինվորներն էլ հենց էդ զոհված տղերքն են: Երևի հիմա իրենք բարեխոսում են, մեր պահապան հրեշտակներն են:
Կողքիս կանգնած երկու կանայք, արևածաղկի տոպրակները հանած, «չրթում» էին այնպիսի հաճույքով, կարծես, հերթական սերիալն էր սկսվել: Նայում էի իրենց: «Էն հի՞նչ պրաստին ա յեր կալած թափ տամ»,- ասում էր նրանցից ավելի գերը՝ նայելով ներքևում նստած հրավիրյալների...
«Սիսիանում կյանքը շատ տխուր է, չոբանի օրվա պես: Սիսիանում կյանք չկա, Սիսիանն ամենաանտեսված քաղաքներից մեկն է հանրապետությունում, ով կարողանում ա, իրա փողը դիզում ա, իսկ ժողովրդի, մնացածի մասին չեն մտածում»,- ոչխարների ուղղությամբ նայելով, երկու...
Շուշիում վերջին 23 տարիներին շատ բան է փոխվել, բայց ուզում է, որ Աստված մի 10 տարի էլ կյանք տա իրեն, որ եկող լավ փոփոխություններն էլ տեսնի: «Մունք օզում չընք պատերազմ, բայց մե հատ էլ վըր թորքերը պատերազմ սկսին, մունք քինալու ընք մինչև Բաքու»,- ասում է...
Արվեստագետը, մտավորականը, բացի իրենց բուն գործից, պատասխանատու են նաև ժողովրդի արժեքների պահպանման համար: Ռեժիսորները, Երևանի ավագանու անդամները պաշտոնյաներ են դառնում, ո՞ւմ եք ծառայում՝ ժողովրդի՞ն: Ռեժիսո՛ր, դու ստեղծագործում ես ժողովրդի համա՞ր,...
Բժշկի ցուցանմուշների թիվը մոտ 30.000 է: Հավաքածուի շարքում կարելի է տեսնել հնագիտական գտածոներ՝ մարդկանց, կենդանիների կմախքներ, քարե, բրոնզեդարյան, կավե գործիքներ, միջնադարյան գրքեր, 18-19-րդ դարերը ներկայացնող լուսանկարներ, գրքեր, բժշկական գործիքներ,...
«Մեր երկրի պես երկիր չկար աշխարհում: Մեր նախագահն ընտիր մարդ էր, ինքը հայերին շատ էր սիրում, մենք այդ մարդուց վատ բան չենք տեսել: Շատերն ասում են՝ լավը չէ, բայց այդպես չէ, արաբներն իր դեմ խոսեցին, շատ գեշ բաներ արեցին, և արժանի չէր Սիրիան, մանավանդ,...
Կոմբինատում կրճատումներ չեն սպասվում, ընդհակառակը, նոր տնօրինության ջանքերը ուղղված են նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է 3000 աշխատակից ունենալու անհրաժեշտությանը, ապա եթե անգամ տեսականորեն հնարավոր լիներ նույն աշխատանքը...
Մենք հենց այդ հարցն ենք բարձրացրել, որ եթե փախստականների խումբ գա Հայաստան, արդյո՞ք Հայաստանի իշխանությունը կօգնի կամ կօժանդակի նրանց այստեղ ապրելուն: Սակայն դեռ պատասխան չկա, և դեռ տվյալ չունենք՝ արդյո՞ք կգա մարդկանց խումբ այստեղ, թե՞ ոչ:
Ցուցահանդեսին մասնակցում է 29 արվեստագետ (Հայաստանից, Սիրիայից, Ֆրանսիայից), ներկայացված է 104 աշխատանք: «Հալեպի» երիտասարդական հանձնաժողովի ատենապետ Հակոբ Կազանջյանն ասում է, որ առայժմ վաճառվել է 2 աշխատանք, բայց դա չի ենթադրում, որ հետաքրքրություն...
Փորձում եմ պատկերել, ավելի ճիշտ քանդակել անտեսանելին, այն ինչ այս կամ այն պատճառով չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել, նկատել։
Պարզապես ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ կանխատեսումները որպես կանոն հիմնվում են սոսկ առարկայական դատողությունների և իրադրության մեկնաբանությունների վրա՝ անտեսելով միանձնյա կառավարմամբ արևելյան բռնապետներին բնորոշ որոշումների...
Մինչ այսօր Հայաստանի դերակատարումը եղել է պատասխանող-պաշտպանվողի պատմուճանը, և այդ դերը Հայաստանը, ցավոք, շարունակելու է խաղալ: Դարձյալ ցավոք, այլ՝ էական որևէ արդյունք Սոչիում չի արձանագրվելու, և իրերի ներկայիս դրության պարագայում չի էլ կարող արձանագրվել:
Պետք էր ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա Ալիև-Սարգսյան հանդիպումը «շտապ» տեղափոխել Սոչի, և դա լիներ հիմնավորված: Կրկնում եմ, որ հիմնական խնդիրը ոչ թե Ղարաբաղն է, այլ երկու երկրներում իշխանափոխության հարցը: Իրավիճակի փոփոխությունը...
Այս կերպ մի կողմից ի ցույց է դրվում այն, թե արցախյան հակամարտության հնարավոր լուծման, կամ տարածաշրջանում կայունություն ապահովելու բանալին Մոսկվայի ձեռքում է, իսկ հանդիպման հնարավոր դրական, նույնիսկ ժամանակավոր արդյունքները կօգտագործվեն Պուտինի`...
Մենք փաստաբանների զեղծարարությունների փաստերը չունենք, սա հստակ պիտի գրվի, բայց նաև հստակ պիտի գրվի, որ այդ երկու ամբաստանյալներն առանձին չեն գործել՝ Պերճ Բոյաջյանը և Բարսեղ Քարթալյանը: Կասկածներ ունենք, որ առանձին չեն կարող գործել, բայց չենք...
Կապանում շատերը նրան հենց այդ մականունով են դիմում, որը կնքել են ընկերները պատերազմի դաշտում: Ասում է՝ գնդակները դիպուկ էին լինում, դրա համար էլ «Ավագ ամի» էին ասում, հետո հանկարծ որոշում է չխոսել պատերազմից, որովհետև անցած պատմություն է: Հայացքը...
Այսօր կռված տղերքից շատերը հիասթափված են, որովհետև տեսան, թե ինչպես են իրենց վերաբերվում: Այս կարծիքին է զրուցակիցս, բայց մտածում է, որ նաև կան մարդիկ, ովքեր «ֆանատիկի պես նվիրված են»:
Եթե մենք իրապես ուզում ենք մեր մշակույթը տնտեսականացնել, քաղաքականացնել՝ առավելագույնն օգտվելով դրանից, պետք է նստենք աշխատենք: Օրինակ, երբ Շագալի կամ Պիկասոյի ինչ-որ ամյակ է տոնվում, նրանց գործերը հավաքում են, ցուցադրում տարբեր երկրներում, գավաթներ,...
«Եթե լսեք, որ աշխարհում բրոնզե դար են ուսումնասիրում, ու Գեղարոտում չեն եղել, ուրեմն, իմացեք, որ էդ հնագետները ստից մասնագետներ են»,- ասում է Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի բնակիչ Էմիլ Բայրախտարյանը: Նրան լրացնում են մյուս գեղարոտցիները: Հողոտ...
Ֆրանսիա գնալն էլ առիթ էր այնտեղից օգնություն բերելու՝ ռացիայի անտեննաներ, մարտկոցներ: Հարցնում եմ, թե վախ չկար արդյոք Ֆրանսիայից հասնել Արցախ՝ պատերազմին մասնակցելու համար, պատասխանում է. «Բեյրութում արդեն սովորել էի պատերազմին, չէի վախենում»:
«Գնդակը բերանով բռնող հրամանատարը» նույնիսկ չունի պատերազմի մասնակցության վկայական: Իսկ պատերազմը հեռվից նայածներն այսօր ունեն ոչ միայն թղթեր պատերազմի մասնակցության մասին, այլև հարստություն՝ խարսխված կռված տղերքի կորցրած առողջության վրա:
Միջոցառումներն անցկացվել են «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում: Մյուս 7 մասնաճյուղերում միջոցառում անցկացնելու հայտ մինչ օրս ՊՈԱԿ-ին չի ներկայացվել: 2010 թ. նախորդող տարիներին նմանօրինակ հայտեր չեն ներկայացվել:
Ցանկից հանելու նախաձեռնությունը արվում է այն պարագայում, երբ հուշարձանի վիճակը խիստ վատթարացել է, և տվյալ պետությունը չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հուշարձանի պաշտպանությունն ապահովելու համար:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մշակույթի նախարարի հրամանով պաշտոնից ազատված նախկին վարիչի՝ Վարդան Գրիգորյանի որդին՝ Գագիկ Գրիգորյանը: Նա արգելոց-թանգարանի շահագործման...
Ասում է` շատ է ուզում, որ կառավարությունը մի «կարգին կոմիսիա» կազմի, «սուտի- մուտի ֆիդայիներին սանրի, մաքրի»:
«Հետքի» աղբյուրը տրամադրել է տեսանյութ, որում երևում է հունիսի 7-ին Զվարթնոցում ռուս զույգի հարսանյաց հանդեսից մի հատված: Աղբյուրը նշել է, որ խնջույքը շարունակվել է նաև հաջորդ օրը: Ըստ այդմ՝ սեղան է դրվել նաև բուն տաճարի տարածքում:
Վլադիմիր Պողոսյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ մայիսի 27-ին «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ-ի հետ կնքել են պայմանագիր: Այն ստորագրել է ընկերության տնօրեն Էդգար Մանուկյանը:
Դժվար թե Հայաստանին մեն-մենակ բաց թողնեն մտնի այդտեղ, եթե Ադրբեջանի խնդիրը լուծված չլինի:
Պրեզիդենտը պիտի խելացի լինի: Դա պիտի զգա, ինքը պիտի ասի՝ մի վայրկյան, էս ի՞նչ եք անում, էդտեղից մի լավ բան չկա ժողովրդի, մարդոց համար: Բայց ի՞նչ են արել. իր տղեն էդտեղ դրել է, մյուսին ախպերն էդտեղ նստում է, քույրն էդտեղ է, մյուսի աղջիկն էդտեղ է: Էս ի՞նչ...
Սասուն Միքայելյանը նայում է Ղարաբաղի պատերազմի ժամանակ արված սև-սպիտակ լուսանկարները: Ներկայի ու անցյալի սահմանագիծն անցնում է դրանց միջով: Ծխախոտի մոխիրը հանկարծ թափվում է նրա սև տաբատի վրա, թեթևակի մաքրում է այն, բայց հայացքը չի կտրում լուսանկարներից:...
Վազաշենում բերքն առատ է. թզի երկու բերքահավաք ունեն, արքայանարնջի մեկ ծառից ստանում են մինչև 400 կգ բերք, անցած տարի մինչև 5 տոննա նռան բերք են ստացել, 50 տ սալոր, 25 տ հոն, 15 տ թուզ: Բերքը չփչացնելու համար գյուղացիներին անհրաժեշտ է էլեկտրական չորացուցիչ:...
Մի անգամ էլ միանանք՝ պետություն ենք սարքելու:
Այսպիսով` ԼՂ հակամարտությունը «մադրիդյան փաստաթղթի» հիման վրա շուտափույթ լուծելու ձգտումը այլ բան չէ, քան Արցախի եւ Հայաստանի Հանրապետության հաշվին Ադրբեջանի սուվերենության եւ անկախության ապահովումը: Ստեղծված հանգամանքներում տրամաբանական ու...
Այսօրվա դրությամբ Բեքաայի հովտի մեջ 1 հա-ից 8-10 տոննա հացահատիկ ենք ստանում, երբ Հայաստանում 1 հա-ից 3 տ են ստանում: Ուզում եմ ցորենի արտադրության մեջ օգտակար լինել Հայաստանին և Ղարաբաղին: Նախքան այդ գործն սկսելը անհրաժեշտ է փորձն անել մի քանի տարբեր...
Արամ Թորգոմյանին ճանաչում են որպես Արամո՝ «Արամո» ջոկատի հիմնադիր, «Հայոց ազգային բանակի» (ՀԱԲ) անդամ: 90-ականներին նրա գլխագնի համար Ադրբեջանը մեծ գումար էր խոստանում: Շատերը նրան անվանում են «քայլող պատերազմ»: ինքը կենդանի ապրում է...
Այծի կաթը փոխարինում է մայրական կաթին: Այսպես է նկարագրում Խաչիկ Մարտիրոսյանը: Այծն՝ ի տարբերություն կովի, ծաղիկներով է սնվում, կաթը սպիտակուցներով հարուստ է, խոլեստերինով՝ ավելի ցածր: Իսկ այդպիսի կաթից հնարավոր չէ ստանալ վատ պանիր:
«Մենք կալենդարով չենք կռիվ գնացել, որ կարողանամ ասել, թե քանի օր եմ տանը եղել էդ ընթացքում: Մի անգամ, հիշում եմ, էն ցուրտ ու մութ տարիներն էին, տուն էի եկել, որոշել էի, որ բալկոնի շուշաբանդը սարքեի, հենց ապարատը միացրի, երկու հատ տոչկա տվեցի, զանգին,...
«Բնությունն իմ կյանքում ուրիշ երևույթ է: Բնության մեջ բարիանում եմ, չարը չկա: Գիտես, որ սկսում եմ աշխատել այգում, մեկ էլ ինձ բռնացնում եմ, որ խոսում եմ ծառերի, թփերի, բնության հետ»,- ԱԺ նստարանին նստած՝ նա անընդհատ նայում է հեռու կետերին: Խոսում է հանգիստ:...
1991 թ. հիմնված «Մարան» ընկերությունը «Դեկանտեր 2014» համաշխարհային գինեգործական մրցույթում ստացել է բրոնզե մեդալ: Սա առաջին հայկական ընկերությունն է, որն այդ մրցույթում արժանացել է մրցանակի:
Դա պետական բյուջեի անհարկի վատնում է, և գուցե նաև ազդակ է մեզ համար, որ, փաստորեն, իշխանությունները շատ վստահ են, որ համակարգն այսպես թե այնպես, թեկուզ պարտադիր բնույթով կամ այլ ձևակերպումներով գործարկելու են և դրա համար պետբյուջեի միջոցները շռայլորեն...
Սկզբում բնական են թերահավատությունը, ներողամիտ ժպիտները, երբ անծանոթ հեղինակի գիրք են բացում: Հիմա ինչ ասես տպագրվում է, ուստի բնական է նույնիսկ այն ափսոսանքը, որ ընթերցասեր մեկը կունենա անծանոթ գիրք բացելիս: Հետո այդ զգացողությունները կամ կփարատվեն,...
«Այ մարդ, ունքերդ ինչի՞ ես էդպես կիտել էս նկարի մեջ, հը՞ն»: 89-ամյա Մանյա Բաղդասարյանը դիմում է ամուսնուն՝ 91-ամյա Գուրգեն Իվանյանին: Նրանք դիտում էին այսօր «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցած Հայրենական մեծ պատերազմին նվիրված լուսանկարների...