Երբեք չէի մտածել, որ Մանուէլ Քեօսէեանին պիտի հիշեմ անցեալով՝ այն տարիների խորքից, երբ հաճախ հանդիպում էինք, երբ Մոնրեալից Երևան էր գալիս։
Անձամբ չէի ճանաչում, բայց հին ու հարազատորեն ձգող մտերմություն էր կարծես ստեղծվել մեր միջև՝ մինչ առաջին հանդիպում-ծանոթությունը։
«Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես»․ Հրանտ Մաթևոսյանի խոսքն է, որ պատգամի պես է հնչում․ հիմա իմ «վառվելու գործընթացը» շարունակվում է։
Բարեհոգի ու բարյացակամ մարդոց հանդիպելիս՝ ինձ դույզն ինչ մտավորական եմ երևակայում, որովհետև նրանք նույնքան և նույնպես մտավորական զարմից են սերված․ և սա առաջին իսկ պահից զգալի է, երբ հանդիպում և չես հասցնում նույնիսկ մի քանի բառ փոխանակել։
«Սիրելի Արթուր Անդրանիկեան, հաճելի անակնկալ էր նամակդ․ վերջին հաշւով այնքան էլ կարեւոր չէ թէ մեզ կը հրատարակեն թէ ոչ ճշմարիտ գործը հրաբխի պէս կը պայթի եւ իր թէժ լաւայի տակ կը կիզի ամեն տեսակի միջակութիւնների»։
Եգիպտոսում ծնված լինելու և 40-ականների վերջերին հայրենադարձվելու հանգամանքը շատերի համար ոչ այնքան զարմանալի էր, որքան իր կյանքի երևի թե ամենապատահական դիպվածներից, այլ խոսքով՝ ճակատագրական։
«Մարդը ցանկացավ իրեն ճանաչել՝ հորինեց թատրոնը», Սոս Սարգսյանի խոսքերն են, որ վերաբերում է Անդրանիկ Հարությունյանին
Դիմանկարների իմ «պատկերասրահում» Զարեհ Խրախունին ունի իր ուրույն տեղը, և ինչու չէ, նաև դեը, և ինձ ստիպում է վերհիշել հին իմաստնախոսությունը. «Մենք մեր ողջ կյանքի ընթացքում կամ երազում ենք կամ հիշում»:
Վրույր Գալստյանի տեսողական և զգայական գեղանկարչական ուժը մեր կերպարվեստում անկրկնելի է․․․
Առաջին իսկ հանդիպման ժամանակ խոստացավ Բեյրութից գրքեր ուղարկել։ Խոստումը կատարեց՝ իմ գոհունակությանը չափ ու սահման չկար․ Կոստան Զարեան, Շահան Շահնուր, Ահարոն, Եդվարդ Պոյաճեան։
Հետզհետե մեկնեցան անոնք։ Քաղաքը պարպվեցավ։ Բան մը կար, որ չկա այլևս։ Ավելի ճիշտ՝ կա, բայց բոլորովին տարբեր է։ Փառք է գոնե կես դարու կյանք ունենալ կամ պատկանիլ այս ափերը ծնած առաջին սերունդին, վերհիշելու համար դեմքեր, որոնք ամբողջ մթնոլորտ մը ստեղծած
Ես արվեստագետի միայնակության, իրեն մեկուսի զգալու, տեսնելու, արտահայտելու «գաղտնիքը» Վիգեն Թադևոսյանի շնորհիվ ճանաչեցի, ու ավելին, իրենից սովորելու շատ բան կար։
«Եթե ճիշտ պիտի ասվի՝ կենդանության օրոք ես նրան չեմ տեսել։ Կենդանության նշանը շարժումն է, իսկ 1965-ին Սահյանը արդեն շարժումը դադարեցրեց և շուրջը լռություն էր տիրում․․․ օրհնած միտքը անցյալ էր «որոճում»։
Մեկ տարի է անցել լիբանանահայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակագիր, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության բարձրագույն՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Արա Արծրունու մահվանից, բայց կարծես ընդամենը երեկ էր
Մշտաբար կա մի պահ, երբ զսպում ես քեզ, երբ մտովի հիշում ես այն միջավայրը, որտեղ հանդիպել ես մարդկանց՝ էությամբ թրծված քաղաքով։
Այսօր ո՞վ է հիշում նրան՝ լեցուն դահլիճներ փոթորկող, պոեզիայով արբեցնող, հոգևոր գինարբուքի երեկոներ հանդիսատեսին պարգևող Արտիստին, հմայիչ կնոջը․․․ Սուսաննա Գաբրիելյանին։
Ծանոթացել էինք տարիներ առաջ «Սովետական գրող»-ի միջանցքում, հրատարակչության գլխավոր նկարիչն էր։ Բանաստեղծների, գրողների երազած նկարիչը։