Արագածոտնի մարզի Ուջան համայնքի 18/21 և 18/22 ընտրատեղամասերում առաջատար է «Իմ քայլը»՝ համապասխանաբար 360 ձայն և 368 ձայներով։
Սպիտակի 22/18 ընտրատեղամասում գրանցված ընտրողների թիվը կազմում էր 1230, որից քվեարկությանը մասնակցել է 601-ը:
Իրավապահ մարմինները ստացել են 252 դեպքի մասին ահազանգ:
Կապանի 35/01 ընտրատեղամասում գրանցված ընտրողների թիվը կազմում էր 1788, որից քվեարկությանը մասնակցել է 922-ը:
Գյումրիի թիվ 31/47 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ուներ 1915 քաղաքացի, որից ընտրությանը մասնակցել է 773-ը:
Արարատի քաղաքի 13/3 ընտրատեղամասում 1957 ընտրողից 1083-ն են քվեարկել:
Գյումրիի 32/25 ընտրատեղամաս գրանցված ընտրողների թիվը կազմել է 710, որից քվեարկել են 160-ը:
23/08 ընտրատեղամասում ընտրության իրավունք ուներ 1896 քաղաքացի, սակայն ընտրությանը մասնակցել է 903-ը:
Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի 17/04 ընտրատեղամասում 786 ընտրողից քվեարկել է 576-ը։ Բացարձակ առաջատար է «Իմ քայլը»՝ 407 ձայն։
Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 32/07 ընրատեղամասում 1922 ընտրողից մասնակցել է 862-ը և ստացվել է հետևյալ պատկերը:
Եղեգնաձորի 36/01 ընտրատեղամասում 1972 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 998-ը կամ 50,06 տոկոսը:
Տեղամասում գրանցված ընտրողների թիվը՝ 1880, մասնակցածների թիվը՝ 894:
Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում 400 ընտրողից, քվեարկությանը մասնակցել է 239 հոգի։
Այս ընտրատեղամասում ընտրություններին մասնակցության իրավունք ուներ 1268 քաղաքացի, սակայն ընտրությանը մասնակցել է կեսը` 607 քաղաքացի:
Արտահերթ Խորհրդարանական ընտրությունները Երեւանում. մաս 3
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Վիրահայոց թեմ հոգևոր ծառայության կոչված Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը թեմակալ առաջնորդ Վազգեն եպ
«Քաղաք Սպիտակի հոսանքազրկումը կապված է 110 բարձրավոլտ ենթակայանում առկա ընդհանուր խնդրից, որը 30 րոպեի ընթացքում վերականգնվել է կարգավորական ծառայության կողմից»,-հայտնում է ՀԷՑ-ը։
7 ահազանգ է ստացվել նաև ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայությունով:
ԱԺ արտահերթ ընտրությունները գյուղերի կիսամեռած կյանքին որոշակի աշխուժություն են բերել:
ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 38 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Սովետում ասում էին՝ ընտրությունները տոն են:
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 20:30-ի դրությամբ:
Արտահերթ Խորհրդարանական ընտրությունները Երեւանում. մաս 2
Հիշեցնենք, որ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ընտրական իրավունք ունի 237 հազար 837 քաղաքացի:
Իր ընտրությունն այսօր կատարեց 239 ծաղկացենցի։ Ընտրատեղամասում չկար տեսանկարահանող սարք։
20.00-ին հանրապետության բոլոր համայնքներում ավարտվեցին ընտրություններն ու փակվեցին քվեատուփերը:
Առինջի 29/29 ընտրատեղամասում 20:00-ի դրությամբ 1999 ընտրողից ընտրության է մասնակցել 1014-ը: Այս մասին «Հետք»-ին ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարը:
Արտաշատ քաղաքի 12/6 ընտրատեղամասումժամը 20.00-ին փակվեցին դռները եւ սկսվեց քվեաթերթիկներիհաշվարկման նախապատրաստման գործընթացը։
Չնայած ընտրությունների ավարտին մնացել են հաշված րոպեներ, այնուամենայնիվ ընտրողների ակտիվ հոսք կա,
Արտաշատ քաղաքի 12/8 ընտրատեղամասում «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ-ի դիտորդի կողմից խախտում է արձանագրվել։
Ընտրությունների ավարտին կես ժամից էլ քիչ ժամանակ է մնացել, բայց ընտրատեղամասում դեռ ընտրողներ կան։
Ընտրություններին մեկ ժամից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն այս ընտրատեղամասում գրանցված ընտրողների կեսից ավելին չեն եկել քվեարկության:
Վեդի քաղաքի 13/9 և 13/13 ընտրատեղամասերում ընտրություններն ընթանում են բնականոն հունով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 17:00-ի տվյալներով 13/9 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1981 քաղաքաղիներից ընտրություններին մասնակցել է 969-ը...
Ընտրատեղամասի պատասխանատու ոստիկան Գևորգ Սարգսյանից տեղեկացանք ,որ նրանք ոչ մի գրանցամատյան չեն վերցրել, ոստիկանի հետ մոտեցանք քվեասենյակ՝ հանձնաժողովի նախագահ Նունե Սարգսյանին:
Նրա ներկայացմամբ շատ մեծահասակներ շփոթվում են: Իսկ հանձնաժողովի անդամները ոչ թե ուղղորդում են, այլ ասում են ընտրության ձևը: Անդրադառնալով այս և նախորդ տարիների ընտրություններին` Գագիկ Զաքարյանը նշեց, որ համեմատելու եզրեր չկան:
Դիտարկվող որևէ ընտրատեղամասում ընտրություներին մասնակցող քաղաքական ուժերի քարոզչական նյութեր չեն նկատվել։
Գրանցված 1994 ընտրողից 19:08 դրությամբ քվեարկել է 754 հոգի:
Արագածոտնի մարզի 18/21, 18/22 ընտրատեղամասերը տեղակայված են Ուջան գյուղում: Ի տարբերություն Աշտարակ քաղաքի մի շարք ընտրատեղամասերի, Ուջան գյուղի երկու ընտրատեղամասերում նկատելի ակտիվություն կար, խանդավառ զրույցներ ընտրության շտապող գյուղացիների շարքե
Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի 18/30 ընտրատեղամասի դիմաց կայանված մեքենայից հնչում էր «Իմ քայլը» երգը, իսկ կողքի ծառից կախված են եղել «Իմ քայլը» դաշինիքի թռուցիկներ:
«Այսպիսի ընտրություն դեռեւս չի եղել, սոված նստել ենք»,- դժգոհում է Նոր Հաճնի Թիվ 28/5 ընտրատեղամասի նախագահ Գոհարիկ Պետրոսյանը, ով ՀՀԿ խմբկացությունից է՝ նշելով, որ կուսակցությունների թեկնածուներն անգամ ուտելիք չեն բերել։
Ընտրատեղամասերում գտնվողներն ընդգծում էին ընտրության խաղաղ ընթացքը եւ գոհունակություն հայտնում, որ անցնում է առանց ավելորդ լարվածության:
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 18:00 -ի դրությամբ:
Հանձնաժողովի նախագահ Լիանա Խաչատրյանը ընտրողին հայտնեց, որ առավոտյան 9-ից դիմել են թաղապետարան, թաղապետարանից պատասխանել են, որ շուտով կմոտենան, սակայն մինչև հիմա չեն եկել:
Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Անիսոնյանի խոսքով, այս ընտրություններին քաղաքացիները շատ ոգևորված են, նույնիսկ մի իրանահայ ընտրող 3 անգամ գնացել է անձնագրային բաժին ու հետ եկել, որպեսզի կարողանա քվեարկել.
Թիվ 22/18 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Յուլյա Հարությունյանի հետ փոքրիկ զրույց ունեցանք, ով կիսվեց իր մտքերով:
«Պետական կառույցների ճնշումը շատ մեծ էր նախորդ ընտրություններին, մարդկանց ստիպում էին ախով-վախով գնալ քվեարկության, մեկն էլ ես էի, որ այդ պատճառով դուրս եկա աշխատանքից»,- նշում է ՀՅԴ վստահված անձը:
Մահացածը քաղաքացի Վարուժան Մուրադյանն է , ով գրանցված է Սիսակյան փողոցի 18 շենքի 25 բնակարանում:
Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1279 ընտրող, նրանցից ընտրությանը 18:00-ի դրությամբ մասնակցել է 576-ը:
Նշենք, որ այս խնդիրը առկա է նաև Դիլիջանի թիվ 38/4 ընտրատեղամասում, որտեղ նույնիսկ սեղանի լապտերիկ են բերվել:
Տեղամասում ներկա «Աբովյանի ուսանողական խորհուրդ» կազմակերպության դիտորդ Նազելի Սարգսյանը, սակայն, նշում է, որ ամեն ինչ հարթ է ընթանում այստեղ։
23/16 տեղամասում 16:59 իր քաղաքացիական պարտքը կատարեց Սասուն Միքայելյանը։ Նա քվեարկեց հանուն նոր Հայաստանի։
Նշենք, որ մեզ մեկնաբանություն տալուց հետո հանձնաժողովի նախագահը մոտեցավ քվեախցիկներին և դրանք մի փոքր տեղաշարժեց, որպեսզի քվեարկող անձանց գործողությունները հնարավոր չլիներ տեսնել:
ԲՀԿ վստահված անձ Հակոբ Մադաթյանը աղմուկ բարձրացրեց։
Ալեքսան Մովիսյանը «Հետքին» հայտնեց, որ 17:30-ի դրությամբ տեղամասում գրանցված 1932 ընտրողից քվեարկել է 756-ը, ինչը Մովսիսյանը համարում է փոքր թիվ, մասնակցությունն էլ՝ շատ թույլ:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող 12 ընտրատեղամասերում մասնակցել է ընտրողներ 33 %-ը։
Ընտրատեղամասի գրանցամատյանում, նույն ժամի դրությամբ, օգնելու համար գրանցվել է 28 հոգի։
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 2 ընտրատարածի 6/22 ընտրատեղամասում ընտրողը չէր ցանկանում տալ իր մատնահետքը՝ պարզաբանելով, որ ալերգիա ունի տեխնիկական սարքից: Հանձնաժողովի անդամն անձին թույլ չըտվեց մասնակցել ընտրությանը:
Լեռնագյուղը Գյումրիից հեռու է 25 կմ:
Հանձնաժողովի նախագահ Զաքար Նիկողոսյանն առանձնացրեց դրոշմապիտակով քվեաթերթիկն ու ծրարը գցեց քվեատուփի մեջ։
Ի՞նչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները խորհրդարանից
Խախտումն արձանագրվել է ընտրատեղամասի գրանցամատյանում։ Հանձնաժողովի նախագահ Երվանդ Բաղդասարյանի խոսքով՝ պահարանը բանալի չի ունեցել, բայց ինքը յուրանքանչյուր անգամ պահարանը բացելուց հետո կնքել է կպչուն ժապավենով։
Վանաձորում տեսախցիկ չկա միայն այդ ընտրատեղամասում և Վանաձոր ՔԿՀ-ում:
Թիվ 9 ընտրատարածքի (Լոռու մարզ) ընտրատեղամասերի գրեթե 50 տոկոսը հարմարեցված չէ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:
Հանձնաժողովի նախագահ Գոհար Ավետյանը բացատրում է, որ ուղղակի ընտրողները շատ ակտիվ են գալիս ընտրության, կուտակումներն այդ պատճառով են առաջանում. «Մարդիկ որ շատ են, թվում է, թե սենյակը փոքր է»,-ասաց նա:
Ավագ սերունդը դժգոհում է` ինչպե՞ս ընտրել, ո՞նց, թղթերն ու՞ր գցել: Ընդհանուր առմամբ` ընտրողների շրջանում այս հարցերը գերակայում են:
«Ես ամեն տարի ստեղ եմ ընտրել, հմի անունս չկա, ներսը ում կմոտենամ, կսեն գնա ոստիկանություն, ես էլ խո իրանց պարապը չեմ, ոչ հավես ունիմ ոչ ժամանակ»,- ասաց քաղաքացին:
Նույն թաղամասում տեղակայված է նաև 23/47 ընտրատեղամասը, այստեղ 16:30-ի դրությամբ քվեարկության էր եկել 636 ընտրող՝ 1793 ընտրական իրավունք ունեցողներից:
Աջափնյակ վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքի 6/39 ընտրատեղամասում հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ադամյանի սեղանին, բացի գրանցամատյանից, կային սուրճի բաժակներ և ուտելիք:
Ժամը 16:00-ի դրությամբ օգնողի հետ էր քվեարկել 37 քաղաքացի:
Սպիտակ քաղաքի 22/18 ընտրատեղամասում քաղաքացին կորցրել էր կտրոնը։ Հանձնաժողովի անդամները խուճապի չմատնվեցին, ինքնակազմակերպվեցին և գտան կտրոնը՝ այդպիսով պահպանելով քաղաքացու ընտրելու իրավունքը։
Հանձնաժողովի նախագահն ասում է՝ ընտրություններից հետո զգուշացնելու է ՏԸՀ-ին, որ հաջորդ ընտրություններին այս շենքում տեղամաս չնախատեսեն։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Վարդանյանի խոսքով, այստեղ ակտիվությունը նկատվում է ընտրության հենց սկզբից և շարունակվում է նույն տեմպով:
«Մարդիկ իրենց կամքով են գալիս: Կարեւորը սկիզբն է»,- ասում է Հայրապետյանը: Հետո ավելացնում է, որ նախկին բարքերից ազատվելու համար մի երեք սերունդ պիտի անցնի. հանձնաժողովի անդամները կողքից հաստատում են նրա ասածը:
Ազգությամբ գերմանացի Շլափհոֆ Մարլինը ընտրատեղամասերում շրջելիս որևէ խախտումների կամ միջադեպերի մասին չխոսեց:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 8/03 ընտրատեղամասում քացաքացի Կարապետ Հովհաննիսյանի անվան դիմաց ստորագրված էր:
Իմ այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն այս ընտրությունից քաղաքացիների զգալի մասը պատասխանում է այս կերպ. «Դե քանի որ երկրում իրավիճակ է փոխվել մենք հույսով սպասում ենք որ լավ է լինելու, իսկ մի մասը ասում է որ ոչ մի բան էլ չի փոխվել»։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/16 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկի անվան դիմաց արդեն ստորագրություն կար:
«Այժմ մենք նկատում ենք ընտրական բարձր ակտիվություն, որը չկար առավոտյան», - ավելացրեց Կարնինենկոն։
Գանձատուփը դրված էր հենց քվեախցիկի կողքը: Հարցնին, թե ինչի համար է այն, հանձնաժողովի անդամներից մեկը պատասխանեց. «Ընտրողներից ով ցանկանում ա ընդմիջման համար գումար ա տալիս, էդքան բան»:
Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքի Պեմզաշեն գյուղի 33/33 ընտրատեղամասում կուտակումներ են, հանձնաժողովի անդամներն ընտրողներին սահմանափակ քանակով են թողնում ընտրատեղամաս։
Հանձնաժողովի նախագահը նշում է, որ գյուղից մոտ 120 մարդ բացակայում է բնակավայրից, արտագնա աշխատանքի է մեկնել ու ընտրություններին չի կարող մասնակցել։
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 25/32, 25/35, 25/33 ընտրատեղամասում հանձնաժողովներին խոշորացույց տրամադրված չէ։ Ընտրողների մի մասը քվեախցիկ մտնելուց հետո խնդրում է ակնոցներ, որպիսզի կարողանա քվեարկել։
Թեժ գծին ստացված զանգերին զուգահեռ՝ Պաշտպանի աշխատակազմում նաև ուսումնասիրվել են այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 500 հրապարակում:
Աշնակ համայնքի ընտրատեղամասում ակտիվ է բնակչության հոսքը , պարբերաբար առաջանում են կուտակումներ։ Ընտրասենյակի դռան առջև գոյանում են հերթեր։
Աբովյան քաղաաում այսօր բացվել է թվով 50 ընտրական տեղամաս:
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Աշոցք բնակավայրի մանկապարտեզի շենքում տեղակայված է թիվ 30/10 ընտարտեղամասը:
Արարատի մարզի Արևաբույր համայնքի 11/18 ընտրատեղամասում մեծահասակ մարդիկ քվեարկության են գալիս առանց ուղեկցության։ Նրանցից միայն մեկը օգնություն խնդրեց քվեարկելու համար, մնացածը մերժեցին օգնելու բոլոր հորդորները։
Ընտրատեղամասի մոտ մեծ հերթ է։ Այս տեղամասում նաեւ ժամկետային զինծառայողներ են քվեարկել։
Թիվ 8 ընտրատարածքն ընդգրկող Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի հիմնական դպրոցում տեղակայված 19/4 ընտրատեղամասի հարևանությամբ կայանված էր «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի պաստառով ավտոմեքենա։
Ընտրատեղամասի գրանցամատյանում գրանցված օգնողների թիվը ժամը 14։30-ի դրությամբ՝ 8 է։ Տեղամասում քվեարկելու իրավունք ունի 1994 քաղաքացի, նույն ժամի դրությամբ՝ 49 հոգի է քվեարկել։
Հատկապես ակտիվ են տարեց ընտրողները, որոնց մեծ մասը չի տիրապետում ընտրական կարգին, դժվարություն է ունենում քվեաթերթիկ ընտրելիս։
Դիտորդներից Նարեկ Մկրտումյանը գրանցամատյանում նշեց, որ նույն ընտրաատեղամասում «Իմ քայլը» դաշինքից 3 վստահված անձ է եղել, որոնցից մեկին դուրս են հրավիրել` հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելուց հետո:
Այս տեղամասում գրանցված 1108 ընտրողից 14:58 դրությամբ քվեարկել է 324 հոգի:
Արենիի 36/07 ընտրատեղամասի 1490 ընտրողից մոտ 600-ը 14:30-ի դրությամբ արդեն քվեարկել է: Հանձնաժողովի նախագահ Անուշավան Գրիգորյանը մարդկանց մասնակցությունը գնահատում է ակտիվ:
Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիներին ուղղորդելու որևէ դեպքի հավանականությունը: «Ես իմ բոլոր հանդիպումներում, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասել եմ, որ նրանց որևէ մեկը չի կարող ասել, թե ում օգտին քվեարկեն»,- նկատեց Փաշինյանը:
Ըստ ՀՅԴ վստահված անձ Հովիկ Փիրումյանը պատմեց, որ իրենց՝ թիվ 2 ընտրատարածքի 6/01 ընտրատեղամասում մեկ խախտում է եղել, որը չի արձանագրվել:
Ըստ Միլենայի՝ միանշանակ է, որ քաղաքացիներն իրենց կամքով են մասնակցում ընտրություններին՝ առանց որևէ ճնշումների ու ազդեցությունների:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Նահիմա Լանջրին դիտորդություն էր իրականացնում Արտաշատի 12/4 ընտրատեղամասում։
Հանձնաժողովներն ավելի շատ ծանրաբեռնված են ընտրողներին քվեարկության կարգին ծանոթացնելով։
Այս տեղամասում վստահված անձինք առանց վկայականները տեսանելի կերպով չեն կրում: Պատճառն այն է, որ վկայականներն ամրացնելու հարմարանքներ չունեն, և վկայականները պահում են գրպաններում: