Արտասահմանյան անվանի հանդեսներում կարևորվում է, թե տվյալ փորձն ինչ սարքով է արված. եթե այն հին է, օրինակ, 80-ականների արտադրության, հոդվածը չի կարող վստահություն առաջացնել:
Թլիկում հարսանիք է: 18 տուն ունեցող գյուղի համար տարվա իրադարձություններից մեկն է: Մեքենաների անցուդարձի հետքերը երևում են ցեխոտ ճանապարհներին: Հարսին Էջմիածնի գյուղերից մեկից են բերելու: Դպրոցում մանկավարժներից մեկն ասում է՝ 20 տարին մեկ են գյուղում...
Երիտասարդացում չի կարող կատարվել, քանի դեռ աշխատանքային այս պայմաններն են: Եթե ենթադրում ենք, որ երիտասարդացմամբ պրոգրես պիտի ապրենք, չենք ապրի, որովհետև այն երիտասարդները, ովքեր առաջընթաց են ապահովելու, չեն մնա այստեղ:
«Ամեն առավոտ որ զարթնում եմ, ասում եմ՝ փառք աստծո, էրեխեքս սոված չեն: Ծնողի պարտականությունն է, կապ չունի, կաշվից դուրս գալով էլ՝ էրեխու համար պիտի անես»,- ասում է հայրը: Սրտի անբավարարություն ունի, բայց հիվանդանոց չի ցանկանում գնալ, ասում է՝ էնպիսի...
Հանրակացարանի երկար միջանցքները մռայլ են, խոնավ: Պատերին կախված հոսանքի լարերին սև փոշի է նստել: 4-րդ հարկի միջանցի ծայրի դռան մոտ ժապավեն են կապել: Այստեղ չի կարելի մտնել: Հարևաններն ասում են՝ չորս օր առաջ պատշգամբը փլուզվել է, արտակարգ իրավիճակների...
Օրինագծի ընդունման դեպքում ասպիրանտուրան ավարտած և գիտական ատենախոսությունը պաշտպանած անձը միանգամից ստանալու է դոկտորի աստիճան: Հիշեցնենք, որ առայժմ մեր երկրում գործում է գիտական կադրերի պատրաստման երկաստիճան համակարգ՝ գիտության թեկնածուներ...
Մշակույթի տնից հեռանալուց հետո մենատնտես է դարձել: Նշում է, թե ֆերմերությանը չէր հասնի, եթե սիրտը չկոտրեին: 3 որդիների հետ հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ է զբաղվում: Այս տարվա կարտոֆիլի ու խնձորի բերքից շատ գոհ է: Հիմա սկսել...
Ալավերդու հարևան Աքորի գյուղի տներից վառարանների ծուխն անշտապ բարձրանում է: Անցուդարձ գրեթե չկա գյուղի սկզբնամասում: Լռությունը գյուղ է մտել: Ճանապարհի աջ կողմում գորշ տնակներ են: Դեղնավուն ծառերի միջից ձայները հասնում են մեզ: Այգում շիկահեր...
Վարդենիկում շատերը խոպան են գնում, տարին մի 15 հազար դոլար են բերում, բայց եթե աշխատանք լինի, չեն գնա, ապա շեշտում է, թե ինքն էլ, Մեխակն էլ, Սամվելն էլ Ռուսաստան չեն գնա, գյուղում էլի մի գործ կգտնեն, կաշխատեն, բայց Ռուսաստանում ուրիշի ձեռքի տակ չեն լինի:
Պետությունն ուզի-չուզի, մենք աշխատելու ենք, մենք աշխատող ենք: Նոր դեղ էլ կմտցնենք, որ թանկ հաճույք է լինելու, պետությունը չի աջակցում, բայց մենք մեր քրտինքով առաջ կգնանք:
Այս տարի հիմնական դժվարությունը ջրի պակասությունն էր: Կաղամբներից մի մասի գլուխները փոքր են մնացել, Կորյունը դրանք չի հավաքելու, քանի որ անասուն չունի: Մի քանի օրից ամբողջ բերքը հավաքած կլինեն, տերևները թողնելու են դաշտում, վարելիս դրանք կմնան...
Նիկոլայ Կնյազյանը շեշտում է, որ իրենց ամենամեծ խնդիրը սեփականաշնորհման հարցն է, հավելում է, որ ինստիտուտը, պետական ոչ առեւտրային կազմակերպություն լինելով, պետք է նաեւ պետականորեն պաշտպանված լինի, մինչդեռ մարդիկ, ովքեր գիտական հիմնարկից խլել են
Ասում է, որ անունը ձայնային ալիք է, որն իր իմաստն ու տարածության մեջ ձևն ունի: Նաև հակառակն է անում. զարդանախշերն է թարգմանում: Նշում է, որ աշխատանքի հիմքում ճշգրիտ գիտություններն են, բայց այդ մասին խուսափում է խոսել:
Լինայի փոխանցմամբ՝ զարդը մանրանկարչական աշխատանք է պահանջում: Արույրի (լատուն) ու պղնձի վրա ասեղով նուրբ աշխատանք է անում:
Աբոն 16 տարեկան է: Առավոտյան ժամը 6-ին գյուղացիների անասունները տանում է դաշտ: Օրվա վերջում 10 հազար դրամ է ստանում: Գործն ամեն օր չի լինում: 108 կով կա նախիրում, մենակ է նայում իր 5 շների հետ: 3 օրից նախիրը եղբայրը՝ 14-ամյա Դավիթն է տանելու: Նրանց հաճախ միանում...
«Խաղաղությունից հետո խմելու ջրի հարցը անվտանգության երկրորդ խնդիրն է, ջրի բացակայության պատճառով արտագաղթ է տեղի ունենում, մարդկանց կյանքի որակն ընկնում է, դա վտանգ է հանրային առողջության համար»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:
Մ. Սիմոնյանն ասում է, որ շինթույլտվության համար փաստաթղթերը պատրաստվել են, դիմելու են քաղաքապետարան, եւ որ առանց թույլտվության շինարարություն չի սկսվի: Խոսակցությունները, թե այդտեղ հնարավոր է հանք բացվի, Ծառուկյանի թիմի անդամը հերքում է, նշում...
«Եթե մանկավարժ ես, պիտի սիրես դպրոցը, պիտի կապվես էրեխեքի հետ: Արձակուրդներին որ տանն էի, խումբ-խումբ գալիս էին, կոլեկտիվը լավն էր, ինձ սիրում էին, իմ բնավորությունն էնպիսին էր, որ ուզում էի լավ կոլեկտիվ լիներ, բամբասանք չլիներ»,- ասում է տատը:
«Ինովացիոն ծրագրերի մի շարք ենք ներկայացրել կառավարություն, հուսանք, որ ուսումնասիրվում է,- ասում է ՖԻ տնօրենը,- իրականում տարբեր վարչապետների օրոք ներկայացրել ենք, վերջին անգամ եղել է այս տարվա գարնանը»:
Ուղղակի շան պես ապրում ենք, էս պետությունն ի՞նչ է մտածում, էս շենքից իսկի աղջիկ չեն գալիս ուզելու: Եկել էին մեր հարևանուհու աղջկան ուզելու, որ իմացան շենքի մասին, ասել էին՝ էդ ի՞նչ շենք է, որ գանք էդտեղից աղջիկ ուզենք:
«Քյուրքչյան» հրատարակչությունը ներկայացնող Սոնա Քյուրքչյանը նշում է, որ «Սիդհարթան» և «Դեմիանը» Հեսսեի ամենահայտնի ստեղծագործություններից են: «Սիդհարթայի» հայերեն թարգմանությունը, ըստ Սոնայի, Աշոտ Ալեքսանյանն արել էր տարիներ առաջ, սակայն գիրքը...
Ռ. Մելքոնյանի խոսքով՝ երեխաները չեն եկել նախակրթարան «բադիկ-բադիկ, ծիտիկ- ծիտիկ» սովորելու, համացանցի դարում, երբ նույնիսկ 4-5 տարեկաններն են կարողանում օգտվել համակարգչից, երեխաներին ժամանակակից մեթոդներով պետք է կրթել: «Այստեղ զարգանում են ստեղծագործ...
Հայաստանի անկախացումից հետո ինտիտուտում ամեն բան գրեթե նույնն է մնացել՝ հին պատուհաններ, հին, բայց պիտանի կահույք, նոր ժամանակների մասին հիշեցնում են միայն ջեռուցիչները:
Ըստ Նարինեի՝ հաջորդ քայլը լինելու է Հարություն Դելլալյանի սիմֆոնիկ ստեղծագործությունների հրատարակումը: Ասում է՝ հայրը հարցազրույցներից մեկում նշել էր, թե ցավալի է, որ Հայաստանում իր սիմֆոնիկ գործերը չեն հնչել:
Ավագը 11-ամյա Անահիտն է, երազում է ոստիկան դառնալ, առաջին աշխատավարձով որոշել է դպրոցական համազգեստ գնել Էդմոնի համար: Քրիստինեն հպարտությամբ է պատմում այս մասին:
Վերը նշվածից ստացվում է, որ եթե քո ուժերով կահավորես մեքենադ, դրական եզրակացություն չես ստանա և ստիպված կլինես նույնն անելու համար մեծ գումար վճարել համապատասխան կազմակերպությանը: Երկրորդ տարբերակ՝ կարող ես գնել հատուկ մեքենա՝ մտնելով վարկի...
4 երեխա մեծացնող Քառյանների ընտանիքի մասին «Հետքի» հոդվածից հետո Արմինե Չոբանյանի նախաձեռնությամբ դրամահավաք էր կազմակերպվել, ինչի արդյունքում 3000 դոլար և 105.000 դրամ էր հավաքվել: Գնված տան հարևանությամբ թոնրատուն, անասնագոմ, հողամաս կա:
Տավուշի մարզի Զորական և Բերդավան գյուղերի բնակիչներն արդեն 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չունեն, և եթե առաջիկայում խնդիրը լուծում չստանա, պատրաստվում են փակել Երևան-Թբիլիսի ճանապարհը:
«Գինին վերևից ներքև են գնահատում՝ աչք, քիթ, բերան: Սկզբից գույնն ենք գնահատում, հետո՝ հոտը, ապա՝ համը: Ամեն մարդ կարող է համն ու հոտը յուրովի զգա, ուղղակի խաղողի տեսակներին հատուկ համեր կան, որոնք չես կարող շփոթել: Սա, օրինակ, արենի է (մեզ գինի է հյուրասիրում...
2018-ից այս տարվա համեմատ հավելավճարները նվազեցվելու են 3,32 տոկոսով:
Վերջինիս խոսքով՝ խնդիրն այն է, որ պետությունը պատրաստ չէ նման իրավիճակների, նույնիսկ հարցը հրշեջ օդանավ ունենալ-չունենալը չէ, այլ այն, թե ինչպես ես գնահատում իրավիճակը, ինչ քայլեր ես ձեռնարկում, ինչ մեթոդներ ես կիրառում:
2015-16 թթ. տվյալներով՝ թե երեխաների, թե կանանց շրջանում սակավարյունությունը նվազել է: Առաջին խմբի մոտ գրանցվել է 15,6 տոկոս, իսկ երկրորդի դեպքում՝ 13,4:
Սյունիքի մարզպետարանը որոշել է միավորել Կապանի եւ Քաջարանի բժշկական կենտրոնները (ԲԿ):
Գեղին գետը, որի ջրերն օգտագործելու է հէկը, Ողջիի վտակներից է, սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայից, մոտ 30 կմ երկարություն ունի: Կապանցի բնապահպանը նշում է, որ գետի մոտ 20 կմ-ն արդեն ծանրաբեռնված է:
Նախարարությունը, որին ենթարկվում են գործակալությունն ու դրա հանձնաժողովները, «Հետքին» հայտնել է. «Եթե Արթուր Ալեքսանյանը համաձայն չէ կայացրած որոշումների հետ, ապա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի...
Մովսեսն ասում է, որ Սիրիայում մեծ շուկա կար, իսկ Հայաստանում գործարարների դժվարություններից մեկը փոքր շուկան է, ինչը Երևանում բիզնես հիմնելուց առաջ նաև իրենց մտահոգություններից մեկն էր:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 560 համայնք ունի խմելու ջրի խնդիր:
Ամեն առավոտ 60-ամյա կողբավանցի Հովհաննես Դանիելյանն իր «ԳԱԶ-24»-ով գյուղի դպրոցականներին տանում է հարևան Վանանդ գյուղ: Այն Կողբավանից 10 կմ է հեռու: Սրանք Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի համայնքներ են:
Կարծում եմ, որ մենք ոչ միայն անհամաչափ ուժ պետք է կիրառենք ադրբեջանական նախահարձակ ագրեսիվությունը ճնշելու համար, այլ նաև երբեմն կանխարգելիչ հարվածներ հասցնելու կարիք և իրավունք ունենք:
Հանրապետական հավաքակայանում այսօր ընդունեցին ու ճանապարհեցին զորակոչիկների հերթական խմբին:
«Եթե երկիրն ուզում է ունենալ ապագա, ապա գումարները պետք է ներդնի կրթության և մշակույթի մեջ, գիտությունը մշակույթի մի մաս է, անկապ ոլորտ չէ: Մենք այսօր, ըստ էության, դեգրադացվող հասարակություն ենք»,- ասում է պրոֆեսորը:
28,5 քմ տարածքում հատակին էլ են անկողին բացում, երիտասարդ տղայի համար սա արժանապատիվ չէ: Մյուս կողմից, ինչպես Արթուրն է ասում, Հայաստանում դժվար է մի ոտքով աշխատանք գտնելը:
Խմորը հունցում են ուշ երեկոյան թթխմորով, ասում են՝ խմորիչ չեն օգտագործում, հայկական ավանդական մեթոդներով են պատրաստում: Գիշերվա 2-ից գալիս են, թոնիրը վառում, սկսում գնդել խմորը:
Կապանը, Սյունիքի մարզկենտրոնը լինելով, նաև եվրոպական, քրիստոնեական քաղաքակրթության հարավարևելյան եզրն է: Հաջորդ առավելությունն այն է, որ Հայաստանի ամենամեծ անտառային տարածքները Սյունիքում են: Այստեղ է բարձր և ցածր կետերի ամենամեծ տարբերությունը...
Աշխատավոր մեղուների մի թռիչքը հետադարձով 14 կմ է, ամեն ուղղությունը՝ 7 կմ: Վոլոդյա պապը դրան «ռեյս» է ասում, հավելում է, որ թիվն ինքը չի հորինել, գրականությունից գիտի: Շեշտում է, որ առհասարակ մեղվապահությունը գիտություն է
Արմեն Իշխանյանն ասաց, որ Գորիսի ճանապարհաշինարարներն են դիմել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին՝ ճանապարհի սպասարկման գոտուն խոչընդոտող ծառերը հատելու համար: Ըստ Ա. Իշխանյանի՝ ծառերը թեքվել են ճանապարհի կողմ, որը ձմռանը սառչում է, վարորդները...
Ասում է՝ Գյումրին աշխարհում միակ վայրն է, որը ոչնչի հետ չի փոխի. դրսից առաջարկներ է ունեցել, ընկերները տոմսի ու վիզայի համար ԱՄՆ-ից գումար էին ուղարկել, բայց չի գնացել: Պատմում է, որ Երևան 5 տարին մեկ է գնում, ուրիշ տեղ չի կարող գնալ, մնալ:
Հիշում է, որ նախկինում պարկով թերթ ու ամսագիր էին ստանում, բոլոր ընտանիքները բաժանորդագրված էին «Սովետական Հայաստան» ու «Պղնձի համար» թերթերին, իսկ հիմա «Սյունյաց երկիր» թերթից միայն 2 օրինակ է ստանում, այն էլ միայն մեկն է վաճառվում: Պիտի դիմի,...
Հայրը՝ վարպետ Սուրենը, 1930-ին պղնձագործություն է սովորել իր հորից՝ վարպետ Էդիկի պապից: Նույնիսկ քննություն է հանձնել, պատրաստել էր պղնձե կաթսա և ջրաման, որ բաղնիքում էին օգտագործում: Պապը գոհ էր մնացել քննությունից, ասել էր՝ լավ ուստա կդառնաս: