Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողները ևս միացել են այսօրվա համաժողովրդական շարժմանը: Ուսանողների մի մասը միացել է Տիգրան Մեծ պողոտայի երթևեկությունը դադարեցրած ցուցարարներին:
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողները ցանկանում են, որ ուսանողական կառույցները լինեն ապակուսակցականացված։ Նրանք այսօր բուհի գլխավոր մասնաշենքի դիմաց քննարկում են ունեցել, որից հետո շարժվել դեպի Հանրապետության հրապարակ՝...
Այս կոչի վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակվել ՈՉ Հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում ֆեյսբուքյան խմբում։
Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում և Կողբ համայնքի դպրոցներում դասադուլ է։
ԵՊՀ-ում ուսանողները սկսել են դասադուլը, նրանք հավաքվել են կենտրոնական մասնաշենքի դիմաց, շարունակում են «Ազատ, անկախ ուսանող» կոչեր հնչեցնել:
Ցուցարարները մոտ տասը րոպե դադարեցրել էին Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկի երթևեկությունը, ապա շարժվեցին դեպի Խանջյան` միանալով ցուցարարների մեկ այլ խմբի:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը պահանջել է չխոչընդոտել երթևեկության ընթացքը: Ցուցարարների մի մասը տեղափոխվել է Կողբ համայնք:
Ստորագրահավաքի նպատակն է ստեղծել հանրագիր, որը կարգելի համայնքին պատկանող տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործմանն ուղղված ցանկացած աշխատանքի իրականացում։
Վկան բացառեց նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանները հնարավոր է քաղաքացիական հագուստով եղած լինեն, միայն նշեց, որ այդպես հագնվում են օպեր լիազորները։ Բացառեց ոստիկանների կողմից կրակոցներ արձակելը:
Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր դատական նիստը չի կայացել, դատավոր Վարդան Գրիգորյանը հայտնել է, որ Ղուկասյանը սննդային թունավորում է ստացել, ուստի չի ներկայացել դատական նիստին։ Այս մասին ասաց Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Դատավորը նշեց, որ պաշտպանական կողմի հրավիրած վկաներին ոչ ոք չի արգելել ցուցմունք տալ, իսկ փաստաբանի նշած խախտումները օրենքը չիմանալու մասին են խոսում։ Հայտնեց, որ վկայի ցուցմունքներում առկա հանցագործության տարրեր տեսնելու մասին դեռ վաղ է խոսելը,...
Հիշեցնենք, որ այս գործը քննում էր դատավոր Արթուր Օհանյանը, սակայն վերջին երկու նիստերը դատավորի վատառողջ լինելու պատճառով չեն կայացել։ Իսկ մարտի 14-ին Սերժ Սարգսյանի հրամանով դադարեցվել են դատավորի լիազորությունները։
Սոս Գասպարյանն ասաց, որ փաստաբան Գայանե Գալոյանի հետ հանդիպման ժամանակ խոսակցություն է եղել, որ իր դեմ առաջադրված մեղադրական հոդվածը պետք է վերափոխվի ինքնապաշտպանության։
ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա նիստին Կարո Եղնուկյանի համար նորից շտապօգնություն հրավիրվեց, իսկ նիստը դեռ չսկսված՝ հետաձգվեց։
Տուժող Սոնա Տոնոյանը որեւէ պահանջ չունի եղբայրների նկատմամբ:
Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում տեղի ունեցող Անդրիաս Ղուկասյանի գործով նիստը հետաձգվեց, քանի որ գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանը չէր ներկայացել նիստին. պատճառը ծանրաբեռնված աշխատանքն էր։
Դատախազ Գեւորգ Գեւորգյանը, հակասություններ տեսնելով դատարանի դահլիճում եւ նախաքննության ընթացքում վկա Ազարյա Գեւորգյանի տված ցուցմունքերի միջեւ, միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները։
Դատարանը նշեց, որ սանկցիան ինքնանպատակ չի եղել, այլ դատական նիստի բնականոն կարգը պահպանելու համար է կիրառվել, սակայն որոշեց վերականգնել Հ. Թորոսյանի, Հ. Իսախանյանի, Է. Զեյթունյանի եւ Ա. Քյոսեյանի ներկայությունը՝ նախքան սանկցիայի ժամկետի լրանալը։
«Զարուհի Փոստանջյանը ուզում էր միանալ ՊՊԾ գնդին, դե, ինքն էր ղեկավարում, ինքն ու Արմեն Մարտիրոսյանը։ Ցուցարարները չգիտեմ՝ ինչու էին ուզում միանալ ՊՊԾ գնդին։ Բանակցում էին, որ շղթան բացենք, որ միանան ՊՊԾ գնդին»։
Փաստաբան Կարեն Մեժլումյանը այսօրվա նիստին նշեց, որ պաշտպանական կողմը երկու անգամ դատարանին միջնորդել է վերացնել կալանավորումը կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։
Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ քրեադատավարական կարգով համամիտ է մեղադրողի դիրքորոշման հետ։ Դատավորը հայտնեց` հաշվի է առնում այն, որ փաստաբան Սիմոն Ամիրխանյանը եւս կարող է հարցեր ունենալ վկաներին, թեեւ ավելացրեց, որ այս հարցը կարելի է լուծել՝...
«Արվեստ»-ում 19-20-րդ դարի հայ նկարիչներն են, այն դեմքերը, ովքեր արվեստի պատմության մեջ լումա են ստեղծել՝ Հակոբ Հովնաթանյանից սկսած մինչեւ Դեղձ Աշոտ»,- ասում է Լիա Մխիթարյանը։
«Matt»-երը վզնոցներ և բրոշներ են, որոնց կերպարները ստեղծվել են ութ տարեկան տղայի՝ Մատթէօսի մտքում, որը նախընտրում է արտահայտվել նկարելով: Մաթի նկարներից վերցված կերպարներ թռչող փիղ Ուակոկն ու նրա ընկերները մի օր վերածվում են զարդերի։
Անդրիաս Ղուկասյանի դատական գործով այսօր հարցաքննվեց վկա Տիգրան Մկրտչյանը։ Տիգրանն անչափահաս է, ուստի հարցաքննությունն անցավ մոր ներկայությամբ։
«Սարի թաղում» զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի եւ Էդուարդ Զեյթունյանի գործով հերթական նիստն այսօր հետաձգվեց։
Մերժման որոշման հրապարակումից հետո Արմեն Գալստյանը հայտարարեց, որ այն բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում։
Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին հարցաքննվեց գործով վկա, «Ա1+»-ի նախկին լրագրող Ռոբերտ Անանյանը, ով 2016թ․ հուլիսի 17-ից մինչեւ 29-ը լուսաբանել է Խորենացիում եւ Սարի թաղում տեղի ունեցող իրադարձությունները։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քննվում է երեք եղբայրների ՝ 450 կգ չորացրած մրգերի գողության գործով դատավարությունը։ Ամբաստանյալի աթոռին երեք եղբայրներ են՝ 25-ամյա Կորյուն Առաքելյանը (գրանցված...
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և դատավորին վիրավորելու վերաբերյալ Պավել Մանուկյանի գործով քննության ժամանակ պաշտպանական կողմի փաստաբան Հարություն Բաղդասարյանը դատավոր Սերգեյ...
ՊՊԾ գնդի գրավման գործով Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի դատական նիստին...
Իմ ընկերները վիրավորվել են ոչ փոխհրաձգության պատճառով, նրանց գնդակահարել են, իսկ այստեղ պաշտպանները ձայն են բարձրացնում, որ իրենց պաշտպանյալները բուժման կարիք ունեն, իսկ դուք նրանց անտեսում եք։
«Ծեծի ենթարկող ոստիկաններ չեն լինում»,- դատարանում ասում է Անդրիաս Ղուկասյանի գործով վկա, ոստիկան Հենրիկ Գաբրիելյանը։
«Գեւորգին ասացի՝ էդ կողմին չեմ խփել, ինչու՞ է արյուն գալիս: Գեւորգը նայեց, ասաց՝ բան չկա, քերծվածք է։ Ես նպատակ չեմ ունեցել նրա կյանքը խլել, ոչ էլ նմանատիպ ինչ-որ բան, էդ ամեն ինչը վրես ավելի ծանր է անդրադարձել, իմ խիղճս էսօր ծանր է եւ ինձ շատ վատ եմ...
Հաճախ հարցնում են՝ նյարդերդ չե՞ս խնայում, այդքան մանր աշխատանք ես անում, չհասկանալով, որ դա լրիվ հակառակ ազդեցությունն ունի:
«Դուք յուրովի մեկնաբանություն տվեցիք օրենքին, չեք ճշտել՝ մեղադրյալները պաշտպաններ ունեն, թե չէ, դուք հաշվի չեք առնում հանրային պաշտպան ներգրավելու կարգը»,- դատավոր Օհանյանին դիմելով` հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Հատուկ քննչական ծառայությունում փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ, որը որոշ ժամանակ անց կարճվել է։
«Էս աստիճանի զավեշտի ես ականատես չէի եղել, խոսեցիք այն մասին, որ մեր պաշտպանները միտումնավոր բոյկոտում են եւ տապալում նիստերը։ Մեր պաշտպանյալները չեն էլ թաքցնում, որ ակցիա են արել եւ նախորդ նիստը տապալել»,- հայտարարեց Շուշանյանը։
Բողքում հայցվորն անդրադարձել էր նաեւ այն հանգամանքին, որ Ժիրայր Սեֆիլյանին ձիու վրա չեն հանել մարտի դաշտից, այլ երկու ձիերով էլ տեղափոխել են վիրավոր զինվորների, իսկ Սեֆիլյանին տեղափոխել են պատգարակով։
«Մեզ անհայտ պատճառներով ծանուցագրեր ենք ստացել դատարանից՝ այսօրվա նիստին ներկայանալու համար։ Այս գործով մենք այլեւս չենք կարող որպես պաշտպան ներկայանալ, քանի որ մեր պաշտպանյալները հրաժարվել են մեր պաշտպանությունից»,- «Սասնա ծռերի» գործով նիստից...
Արմեն Գալստյանն իր նկատմամբ հետապնդումների եւ անօրինականությունների վերաբերյալ 2017թ. օգոստոս ամսին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, հայտնել, որ Քննչական կոմիտեի քննիչներն իր հանդեպ ծանր հանցագործություն են կատարել, առանց որևէ փաստի...
Ամբաստանյալները նշեցին նաև, որ հրաժարվում են իրենց պաշտպանների ծառայություններից և ցանկանում են լքել նիստերի դահլիճը:
«Ես ուզում եմ բժիշկ դառնալ ու բոլորին բուժել, բոլորին սրսկել», «Ես ուզում եմ, որ էլ երբեք չհիվանդանամ ու ամեն ինչ լավ լինի», «Ես էլ ուզում եմ հայրիկիս հետ ֆուտբոլ խաղալ», «Ուզում եմ՝ Նոր տարուն շա˜տ ձյուն գա»
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւս հայտարարությամբ հանդես եկավ եւ նշեց, որ դատավորը սահմանափակում է Հայարփի Սարգսյանի ազատ խոսքի իրավունքը ՝ թույլ չտալով հանդես գալ հայտարարությամբ։
«Սարի թաղի» գործով շարունակվում է ոստիկանության աշխատակից վկաների հարցաքննությունը։ Այսօր Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հարություն Թորոսյանի եւ Անդրանիկ Քյոսեյանի գործով նիստին հարցաքննվեց ոստիկանության աշխատակից Ռաֆայել Մանուկյանը։
Տիգրան Հայրապետյանը նշեց, որ չի կարելի օրենքով սահմանափակել այն, ինչը Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերում որպես իրավունք տրված է:
Փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ բացարկի երկրորդ հիմքը մեղադրանքի կողմին պաշտպանելն է։ Փաստաբանը հայտարարությունը պարզաբանեց նրանով, որ նախորդ նիստի ընթացքում հարց է ուղղել վկա ոստիկանին,...
Դատախազ Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ մեղադրական եզրակացություններում մեղադրանքները հստակորեն շարադրված են, իսկ Արթուր Չախոյանն էլ նշեց, որ մեղադրանքի կողմը պատրաստ է ապացույցներ մատնանշել, սակայն օրենքն այսպիսի կարգ չի սահմանում։
Դատախազ Ենոքյանն էլ ասաց, որ եթե մեղադրական եզրակացությունը պարզ չէ պաշտպանական կողմի համար, չի նշանակում, որ պարզաբանված չէ:
Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը գտնում է, որ դատարանը և քրեակատարողական մարմնի աշխատակիցները հիմնվել են սուբյեկտիվ վերլուծությունների մեթոդաբանության վրա և անտեսել գործում առկա, իր պաշտպանյալի մեղավորությունը հերքող բազմաթիվ ապացույցներ: