Ինչպես հայտարարել է Մինաբի շրջանի դատախազը, զոհերի մեծ մասը դպրոցականներ ե։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։
Պայթյուններ են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Կատարի մայրաքաղաք Դոհայում, ինչպես նաև Իսրայելի խոշորագույն քաղաքում՝ Թել Ավիվում։
Գերագույն առաջնորդի նշանակման հարցով պետք է զբաղվի Առաջնորդության հարցերով փորձագետների վեհաժողովը։ Այս մարմինը կազմված է 88 հոգևորականներից։ Բայց դրա գումարումը խիստ բարդ կլինի։
Բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր հրամանատար։ Այդ մասին փոխանցում է India Today գործակալությունը։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է փետրվարի 28-ի առավոտյան իր նստավայրում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այդ մասին հայտարարել են իրանական Fars և պետական IRNA գործակալությունները։
Իսրայելը հարվածել է Իրանին։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այդ մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Օրբանն ընդգծել է, որ ուկրաինական իշխանությունները նման գործողությունների դիմել են Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ:
Սպիտակ տունը չի արձագանքել մեկնաբանություն ստանալու վերաբերյալ Bloomberg-ի հարցմանը: Գործակալության զրուցակիցները նշում են, որ որևէ նշան չկա այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կնքել այդ գործարքը:
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ամերիկացի դիվանագետը չի ներկայացել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու ծայրահեղ աջ ակտիվիստի սպանության մասով ամերիկյան կողմի մեկնաբանությունների վերաբերյալ։
Զելենսկին նաև նշել է, որ Պուտինը կանգ չի առնի, նույնիսկ եթե նրա պահանջները կատարվեն: Նրա կարծիքով՝ Պուտինին դադար է պետք վերականգնվելու համար, իսկ հետո «նա կցանկանա շարունակել. դա փաստ է»:
ԱՄՆ առաջնորդը Փաշինյանին և Ալիևին անվանել է նաև «լավ մարդիկ ու կոշտ առաջնորդներ»։ «Մենք խաղաղություն ունենք երկու շատ կարևոր երկրների միջև, և ես դա երբեք չեմ մոռանա»,- շարունակել է Թրամփը։
Զախարովայի խոսքով՝ Ռուսական երկաթուղին մեծ ներդրումներ է արել հայկական երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման գործում։ «Ռուսական երկաթուղին կառուցվածք է, որը Հայաստանին չի զրկում մրցակցային հնարավորություններից, այլ ստեղծում է այն»,- նշել է նա։
РИА Новости-ն էլ գրում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա առաջիկայում։ Ընդորում, Интерфакс-ի աղբյուրն էլ պնդում է, որ նոր բանակցությունների անցկացման հստակ ժամկետներ չկան։
Կազմակերպության պնդմամբ՝ մեղադրյալների՝ ռազմական դատարանի առջև կանգնելը լուրջ մտահոգություններ է առաջացնում, հատկապես հաշվի առնելով, որ նրանց մի մասը, այդ թվում՝ Վարդանյանը, քաղաքացիական անձինք են։
Փետրվարի 17-ին Ժնևում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլի ժամանակ քաղաքական խմբի բանակցությունները «մտել են փակուղի», մինչդեռ ռազմական թևի բանակցությունները «շարունակում են առաջընթաց գրանցել»։
Ինդոնեզիան հայտարարել է, որ պատրաստ է մի քանի հազար զինծառայող տեղակայել Գազայի հատվածում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի խաղաղապահ առաքելության շրջանակներում։ Այդ մասին գրում է The New York Times-ը։
Շվեյցարիայի Ժնևում քաղաքում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային կոչ է արել «շուտափույթ նստել բանակցությունների սեղանին»։
Ընկերության մամուլի ծառայությունը նշել է, որ այդ թեման քննարկման առարկա դարձնելու պատճառ չկա։
Իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (PSD) նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ դեռահասները սոցիալական ցանցերից և առցանց այլ ծառայություններից կարող են օգտվել միայն 16 տարեկանից սկսած։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այս օրերին մեկնել է Մյունխեն` մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերության Tête-à-Tête հաղորդմանը։ «Հետք»-ը ներկայացնում է այդ հարցազրույցի կարևոր հատվածները։
Հանձնակատարը խորհուրդ է տվել քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների մասնակցությամբ ընդունել արցախահայերի համապարփակ ինտեգրման ռազմավարություն։
Գալուզինի խոսքով՝ Մոսկվան մտադիր է այսուհետ ևս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր:
Հանդիպման անցկացման ծրագրերը դեռ վաղ փուլում են և կարող են փոփոխվել։ Ենթադրվում է, որ նիստը կանցկացվի Վաշինգտոնում՝ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում, որը դեկտեմբերին պաշտոնապես վերանվանվել է Դոնալդ Թրամփի անվան խաղաղության ինստիտուտ։
Ինչպես իր հերթին նշում է Reuters-ը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է խորհրդարանի 465 մանդատներից 316-ը, ինչը դարձել է կուսակցության պատմության լավագույն արդյունքն ու 64-ամյա Սանաե Տակաիտիի մեծ հաղթանակը։
Իրանցի իրավապաշտպան և 2023 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման։ Այդ մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով նրա աջակիցներին ու փաստաբան Մոսթաֆա Նիլիին։
Մասնավորապես, այդ փաստաթղթում Հայաստանի՝ որպես ԵԽԽՎ ամբողջական մշտադիտարկման ներքո գտնվող երկրի մասով, նշվում է, որ կառույցը մտահոգված է գործադիր իշխանության և Հայ առաքելական եկեղեցու միջև լարվածությամբ, ինչպես նաև որոշ հոգևորականների կողմից քաղաքակա
Բարոյի խոսքով՝ Փարիզն աջակցում է Անկարայի և Բաքվի հետ Երևանի հարաբերությունների հաստատմանը։
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հավանություն են տվել օրենսդրական այն նախագծին, որով մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այս տարվա փետրվարին պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան։ Truth Social-ի իր էջում նման գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Եվրոպական որոշ երկրների առաջնորդներ ու Ուկրաինայի նախագահը հայտարարել են, որ Պուտինի հետ միևնույն սեղանի շուրջ չեն նստի։
Այդ կղզու վարչապետը նշել է, որ Գրենլանդիան պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարներին: Նա հիշեցրել է, որ Գրենլանդիան ՆԱՏՕ-ի մաս է, և ցանկացած սրում հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար։
Ուիթքոֆի խոսքով՝ ինքը Մոսկվա կմեկնի ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Bloomberg TV-ին տված հարցազրույցում նա հավելել է, որ հանդիպման նախաձեռնությունը ռուսական կողմինն է։
Բանակցությունները տևել են շուրջ երկու ժամ, իսկ լրագրողները հանդիպման ժամանակ հնարավորություն չեն ունեցել հարցեր ուղղելու կողմերին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում է Իրանում բողոքի ակցիաների հրահրման մեջ, բայց և ընդունում, որ այդ երկրում կան լրջագույն խնդիրներ, ու իր կառավարությունը պատրաստ է, «ցուցարարների հետ ձեռք ձեռքի», լուծել դրանք։
Ամուսինների փաստաբանները դատարանում հայտնել են, որ ներկայումս իրենց պաշտպանյալները չեն ձգտում գրավի դիմաց ազատ արձակվել։ Այդ միջնորդությունը կարվի ավելի ուշ։
Այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։ Նա նշել է, որ կշարունակի աշխատել ծառայության համակարգում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում այն հաղորդագրություններին, որ ուկրաինական անօդաչուները հարձակվել էին Վլադիմիր Պուտինի՝ Վալդայում գտնվող նստավայրի վրա։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ նախագահական ինքնաթիռում շփման ժամանակ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին երկրում բողոքի ցույցերի ուժեղացման պարագայում ունի պահեստային պլան՝ փախչել Մոսկվա։ Այդ մասին գրում է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված հետախուզական զեկույցին։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը «շատ բարձր գին կվճարի», եթե հրաժարվի ԱՄՆ-ի հետ համագործակցությունից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ Ռոդրիգեսը «ստանձնում է նախագահի պաշտոնը՝ երաշխավորելու կառավարման շարունակականությունը և երկրի համապարփակ պաշտպանությունը»:
Երբ ամերիկյան հատուկ ջոկատայինները առևանգեցին ու Վենեսուելայից դուրս բերեցին Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կկառավարի այդ երկիրը «մինչև իշխանության անվտանգ, պատշաճ և ողջամիտ փոխանցումը»։
ԱՄՆ իշխանությունները «Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի գործողություն են իրականացրել»՝ գերեվարելով այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային։ Նրա խոսքով՝ այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, կնոջ հետ միասին, ձերբակալվել և ինքնաթիռով դուրս է բերվել երկրից։
Վենեսուելայի իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են Միացյալ Նահանգներին։ Տեղեկատվության նախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են «Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին»։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը ռուսական կողմից ակնկալում է քննարկվող կետերին արձագանք, որից հետո «մենք կհասկանանք մեր հաջորդ քայլերը և այս կամ այն որոշումների համար հնարավոր ժամկետները»:
Ռուսական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ լրագրողը ռուսական անձնագրից զրկվել է «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի 22-րդ հոդվածի հիման վրա, որը ենթադրում է քաղաքացիությունից զրկում «հանցագործության իրագործման հիմքով»։
Ընդ որում, նախատեսվում է, որ ի տարբերություն Pegasus Airlines-ի, Turkish Airlines-ը թռիչքները կիրականացնի Ստամբուլի օդանավակայանից։ Pegasus-ը թռիչքներն իրականացնում է Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանից։
Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան։ ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի տակ։