31-ամյա Թագուհի Գրիգորյանը մեկ տարեկան դստեր հետ նույնպես մասնակցում է Արցախի մայրիկների հավաքին։ Նա միայնակ է մեծացնում դստերը։
Քրիստինեն ասում է, որ շրջափակումն ազդել է մարդկանց տրամադրության ու հոգեկան վիճակի վրա, մարդիկ նյարդային են դարձել, անորոշության մեջ են ապրում ու չգիտեն թե այդպես ինչքան կարող է շարունակվել։
Խնդրում ենք հատկապես այս օրերին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը։
Այս օրերին ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում բացել Լաչինի միջանցքը, որպեսզի մարդասիրական օգնության բեռով ավտոշարասյունը հասնի Լեռնային Ղարաբաղ: Ակնկալում ենք Ձեր գործուն քայլերն այդ ուղղությամբ»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այսօր Լուիս Մորենո Օքամփոն Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է նախագահին, որ յոթ օրվա ընթացքում զեկույց կպատրաստի այս թեմայով։
Բոլոր փաստերը հաստատում են, որ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի առաջադրած մեղադրանքները բացարձակ կեղծ են, հորինված։
Այդ մասին Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը, ով ուղեկցում էր նրան, հետ է վերադարձել Ստեփանակերտ և պահանջում է ԿԽՄԿ-ից ջանքեր գործադրել և անհապաղ վերադարձնել իր հորը։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։