Նշված 10 բուժառուները ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև։
Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերության ընդլայնմանը, երկուստեք գոհունակություն է արտահայտվել ակտիվացող քաղաքական երկխոսության կապակցությամբ:
ԱԽ քարտուղարը ողջունել է հանձնաժողովի անդամների այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելությունները:
Օգոստոսի 9-ին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։
«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը հայտարարեց, որ իրենք իրենց ջոկատով ու համակիրներով շարժվում են դեպի Կոռնիձոր, դեպի Տեղ գյուղ, միանալու աշխարհազորին։
Հորդորում եմ դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն եւ գործի դնել ՄԱԿ-ի ամբողջ համակարգը։
ՄԱԿ-ի փորձագետների խումբը մեղադրել է Ադրբեջանին Լաչինի միջանցքը շրջափակելու միջոցով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հրահրելու մեջ և կոչ արել անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը:
Չի կարելի թույլ տալ, որ այս (մարդասիրական) աղետը շարունակվի։ Անհապաղ գործողությունները բացարձակ անհրաժեշտություն են հենց այս պահին՝ իրական մարդկային կյանքեր փրկելու համար։
Նշված բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուները քաղցկեղի պատճառով գտնվում են