Ինչպես հայտնի է, 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիների կողմից փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և առ այսօր այն պահվում է անանցանելի վիճակում:
Հուսով ենք՝ ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է նաև եռակողմ հայտարարության կետերի պահպանման կարևորության հարցը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:
նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Արմեն Գրիգորյանի ու Հիքմեթ Հաջիևի հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն լարվածության թուլացմանը։
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում ստեղծված իրավիճակի մասին։
Ներկայացման ընթացքում հանդիսատեսը երկու ժամով կտրվել էր իրական կյանքից և միայն վերջում՝ ծափերի ընթացքում, ծաղկեփնջի փոխարեն տոպրակով 2 կգ սոխը հիշեցրեց արդեն 10-րդ օրը շրջափակման մեջ գտնվող Արցախում՝ օրեցօր մեծացող պարենային ապրանքների դեֆիցիտը.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ափսոսում են, որ Երևանը հրաժարվել է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից, որին մասնակցելու էին Հայասստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։