Հայտարարագրերի ստուգումն ու վերլուծությունն ավարտված է եւ ներառված հանձնաժողովի առաջիկա նիստում։
Երկու ամիս առաջ՝ հուլիսի 7-ին, Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Կապանի օդանավակայանի կոնցեսիոներ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն աշխատակիցների ընդունելություն է կատարում մի շարք մասնագիտություններով։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Հետքին» հայտնել է, որ Կապանի օդանավակայանի ֆինանսավորումը ներկայում իրականացնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը։
ՌԴ խաղաղապահ զորախումբը Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքի տարածքում 2 դիտակետ է տեղաբաշխել, որոնց միջոցով վերահսկողություն է իրականացնում այդ հատվածում։
Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբն օգոստոսի 31-ի տեղեկագրում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու փոփոխությամբ պայմանավորված՝ կատարվել է զորախմբի դիտակետերի տեղակայման ճշգրտում։
Բաքվի քարոզչամեքենան ստում է նաեւ Սարիբաբա բարձունքը վերահսկողության տակ առնելու մասին հայտարարելիս։
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը, որում Հայաստանի ընտրանին պահպանել է հունիս ամսվա դասակարգման 92-րդ հորիզոնականը։
Բագրատ Բադալյանի տան հողամասի ընդհանուր մակերեսը 607 քմ է, իսկ բուն առանձնատան մակերեսն առայժմ հանրայնացված չէ։
Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Ավիացիայի մասին» օրենքում, որով նոր պայմաններ կավելացվեն ավիացիայում առանցքային նշանակություն ունեցող ՕՇՎ տալու գործընթացում։
Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերության հաշվեկշռում գրանցված երկրորդ ինքնաթիռը, որը տեխսպասարկման նպատակով կանգնած էր Կահիրեի օդանավակայանում, այդպես էլ չժամանեց Հայաստան։
Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին «Հետքն» ուսումնասիրել է Բերձորի (Լաչինի) ներկա միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումներն ու Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհը։
Ամռան աստղազարդ գիշերներին Կապանի Բեխ թաղամասում Վահագն Հայրապետյանը հանում է աստղադիտակն, ու հյուրերը նայում են Սատուրնին, Յուպիտերին, իսկ լուսաբացի կողմ՝ Վեներային ու Մարսին։
Վաչագան գետի հունի հայելային ձեւավորումը, որը կարելի է համարել Կապան քաղաքի այցեքարտերից մեկը, առաջիկայում վերականգնվելու է իր նախկին տեսքով։
Սակայն արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում է։
44-օրյա պատերազմը շոշափելի բացասական ազդեցություն է ունեցել սահմանապահ դարձած Կապան համայնքի վրա:
2021-ի հոկտեմբերին «Շիրակ Ավիան» ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ստացել է թե՛ Երեւանի «Զվարթնոց», թե՛ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններից դեպի ռուսական 6 քաղաք թռչելու հավաստագիր:
Չի բացառվում, որ Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումը Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենա այս տարի: Այս մասին «Հետքը» տեղեկացել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանից:
44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները հնարավորություն ստացան առաջանալ մինչեւ Կապանի սահմաններ, Սյունիքի մարզկենտրոնը դարձավ ոչ թե պարզապես սահմանամերձ, այլ հենց սահմանապահ համայնք։
Հայկական «Fly One Armenia» ավիաընկերության սեփականատերերից մեկը, որը, կարելի է ասել, նաեւ նրա մայր ընկերությունն է՝ մոլդովական «Fly One»-ը, խնդիրների առաջ է կանգնել իր երկրում։
Կառավարությունը 3 քաղաքներից լիճ մտնող կեղտաջրերի ամբողջական մաքրումը ծրագրում է 2-4 տարի անց, բայց ինչպես նախկինում, այսօր եւս երաշխիք չկա, որ ծրագիրն իրականություն կդառնա։ Իսկ այդ ընթացքում Սեւանը շարունակում է ծաղկել՝ ցույց տալով, որ «հիվանդ» է։
44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզկենտրոն Կապանը մարզի շատ այլ բնակավայրերի նման դարձել է սահմանապահ։ Պատերազմից հետո բնակչության շրջանում նկատելի անորոշություն կար։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կոմունիկացիոն ապաշրջափակումը օդային երթուղիների մասով իրականություն է դարձել դեռ նախորդ տարվանից, բայց այս դեպքում ապաշրջափակողը Հայաստանն է, իսկ օգտվողը՝ Ադրբեջանն ու Թուրքիան։
2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին ոչ միայն Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսի տարածաշրջան, այլեւ ՀՀ սուվերեն տարածք մտան Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում՝ խորանալով մինչեւ 3 կմ:
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունն սկսել է իր սեփական թռիչքների իրականացումը։ Մինչ այս ավիափոխադրողը թռիչքներ է կատարել գերազանցապես այլ օպերատորի համար։
«ՆովԷյր» ավիաընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի դարձավ Երեւան-Կապան երթուղով թռիչքներ իրականացնելու մտադրությամբ, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կողմից չի զրկվել կոմերցիոն թռիչքների իրավունք տվող օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ):
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը։ Հայաստանի ընտրանին մարտ ամսվա ցուցակի համեմատ տեղաշարժ չի գրանցել եւ մնացել է 92-րդ հորիզոնականում։
Մեծ աղմուկ հանած «Պանդորայի փաստաթղթերում» են հայտնվել ոչ միայն հայ պաշտոնյաներ ու գործարարներ, այլեւ նրանց փոխկապակցված անձինք, այդ թվում՝ զավակները։
Տաթեւիկ Ռեւազյանն իր հրաժեշտի տողերում հենց իր օրոք ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվելու աննախադեպ փաստին չի անդրադարձել, այնինչ վստահաբար կարող ենք պնդել, որ նրա ղեկավարման տարիները առաջին հերթին հիշվելու են հենց դրանով։
Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում Հայաստանի հավաքականի անցկացրած 4 հանդիպումներում կարմիր թելի պես նկատելի էր անկայունության գործոնը։
Այսօր՝ 20։00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի Հայաստան-Շոտլանդիա պատասխան հանդիպումը։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ին մեր թիմը Գլազգոյում պարտվեց 0-2 հաշվով։ Դա այս հավաքականների միջեւ երբեւէ կայացած առաջին հանդիպումն էր։
Այսօր՝ Երեւանի ժամանակով 17։00-ին, Լեհաստանի Լոձ քաղաքում կմեկնարկի Ազգերի լիգայի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը։
Ապրիլին «Հետքը» հետաքննություն էր հրապարակել «Պանդորայի փաստաթղթերում» հայտնված գործարար, նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) եւ նրա որոշ բիզնեսների մասին։ Հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել։
Հայաստանն ու Շոտլանդիան ազգային հավաքականների մակարդակով կմրցեն առաջին անգամ․ մինչ այս նրանք չեն հանդիպել ո՛չ պաշտոնական, ո՛չ ընկերական խաղերում։
Անցյալ տարվա մայիսի 28-ին «Հետքը» հետաքննություն էր հրապարակել 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամու կողմից Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման մասին:
Հայկական «Fly One Armenia» ավիաընկերությունը մայր կազմակերպությունից՝ մոլդովական «Fly One»-ից, վարձակալել է երրորդ ինքնաթիռը։
Ամերիկացի դատախազների կիրառած միջոցի հետեւանքով ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան շքեղ առանձնատունը, որը վաճառքի է հանվել, որոշ չափով կորցրել է գրավչությունը հավանական գնորդների համար։
Այսօր՝ Երեւանի ժամանակով 17։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։
«Ֆլայ Արնայի» երկրորդ ինքնաթիռը, ինչպես տեղեկանում ենք planespotters.net-ից, նույնպես վարձակալվել է իռլանդական «SMBC Aviation Capital»-ից։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հետքի» հրապարակումից հետո իրականացնում է Նիկոլ Փաշինյանի զոքանչի, աներորդու եւ ընկերոջ հայտարարագրերի ստուգում եւ վերլուծություն։
Հայաստանի ազգային հավաքականն սկսել է նախապատրաստությունը 2022-2023 թթ. Ազգերի լիգայի մրցաշարին:
Պետեկամուտների կոմիտեի նախկին (2008-2014 թթ․) նախագահ, ֆինանսների նախկին (2014-2016 թթ․) նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ամերիկյան շքեղ առանձնատունը վերջերս կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։
Հայկական «Hayways» ավիաընկերությունը (նախկինում՝ «Fly Armenia Airways»), որը ներկայում անցնում է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու գործընթացով, փոխել է սեփականատիրոջը:
Փաստորեն, ըստ հայկական փոխադրողի հայտարարության, թուրքական ավիացիոն իշխանությունները խոչընդոտել են միայն իրենց երկնքով դեպի Եվրոպա տարանցիկ չվերթերի իրականացմանը։
Այդ դեպքում փոխադրողը պարտավոր է տվյալ ուղեւորին սահմանային անցակետից տեղափոխել օդանավակայանի տարանցիկ սրահ եւ ապա նրան փոխադրել թռիչքի մեկնակետ՝ անհրաժեշտության դեպքում հոգալով կենցաղի եւ սննդի հետ կապված կարիքները։
Հայկական «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը մայիսի 5-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կողմից ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), ինչը նրան իրավունք կտա զբաղվել առեւտրային (կոմերցիոն) ավիափոխադրումներով։
«Շիրակ Ավիային» տրվել է 5G, իսկ «Ֆլայ Արնային»՝ G6 կոդը։
Պատճառն այն է, որ կառավարական միակ ինքնաթիռը գտնվում է տեխսպասարկման մեջ եւ առժամանակ չի կարող սպասարկել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին։
6,1 քառ․ կմ տարբերություն ունեցող տվյալները «գրեթե հավասար» համարելը տրամաբանական չէ։
Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածում, 2021 թ. մայիսին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 32 քառ․ կմ տարածք, կամ որ նույնն է՝ 3200 հեկտար տարածություն: