Այս դրույթը կիրառելի էր թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ թշնամու մայիսյան ու նոյեմբերյան ռազմական ագրեսիաների ժամանակ, թե՛ դրանց միջակայքում եւ թե՛ հիմա:
Հայաստանի առաջին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիների» սնանկության գործը 17 տարի անց ավարտվել է, իսկ ընկերությունը՝ հայտարարվել լուծարված:
Հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության դեմ դատական հայց ներկայացրած արաբական «Meridien» ընկերությունը վերջերս հրաժարվել է իր պահանջից, սակայն դատական պատմությունն այսքանով չի ավարտվել։
Եթե Մելիքսեթյանի այս որոշումն օրինական ուժ ստանա, ապա կդառնա հարաշալի նախադեպ նախկին պաշտոնյաների (ավելի ճիշտ՝ հայտարարագիր տալու պարտականություն ունեցած անձանց) համար:
Հաշվետու ժամանակահատվածում 0-5 եւ 1-4 հաշիվներով պարտվելով Հս․ Մակեդոնիային եւ Գերմանիային՝ մեր ընտրանին 89-րդից նահանջել է 92-րդ հորիզոնական։
Հատուկ օպերացիան որքան որ յուրօրինակ էր, այնքան էլ համեստ մնաց. դրա մասին թե՛ այդ տարիներին, թե՛ հետագայում շատ քիչ խոսվեց ու գրվեց:
Այս ֆոնին թշնամի պետության ազգային ավիափոխադրողը՝ «AZAL» ավիաընկերությունը շատ ակտիվ թռիչքներ է իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ՝ օգտագործելով Հայաստանի օդային տարածքը։
Այսքանից հետո, մի փոքր ձեւափոխելով 2014-ին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը կոռուպցիայի մասին, կարող ենք ասել. «Ձեզ թվում ա՝ կապիտուլյացիան պոզով-պոչով տենց մեծ կենդանի ա՞։ Է՛ս ա կապիտուլյացիան»:
Մինչ այս երկու ազգային ընտրանիները հանդիպել են 4 անգամ, որից երեքը՝ պաշտոնական խաղերում, մեկը՝ ընկերական:
Նույն հարթակից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 22-ին այս գործն ուղարկել է դատարանի արխիվ, այլ կերպ ասած՝ այն փակվել է: Սակայն «Hayways»-ը մտադիր չէ հաշտվել նման իրողության հետ:
Չնայած մարտ ամսից անցել է ընդամենը 8 ամիս, Հայաստանի այսօրվա հավաքականը, որը գարնանը հիացնում էր իր խաղային ու կամային որակներով, բացարձակ համեմատելի չէ այն ժամանակվա թիմի հետ:
Այսօր՝ 21։00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Հս․ Մակեդոնիա հանդիպումը։
Կա՞ Հայաստանում մի ավիաընկերություն, որը համապատասխանում է ICAO-ի այս ձեւակերպմանը։ Չկա։ Եվ չկա, որովհետեւ մեր երկիրը չունի մի ավիափոխադրող, որը գերիշխում է կամ միակն է ոլորտում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9 տարի, այդ թվում՝ նախագահ եղած ժամանակ, տնօրենի պաշտոն է զբաղեցրել ֆրանսիական «VH Estate» ընկերությունում, որը 2010 թ. 7.510.000 եվրոյով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի հարուստ թաղամասերից մեկում:
Խորհրդարանի 3 անդամների՝ գործարար Վիգեն Բադալյանի հետ շքեղ եւ թանկ ծառայություններով հայտնի հունական կղզում անցկացրած ժամանակը շարքային հարկատուին ստիպում է խիստ կասկածով նայել իշխանության ներկայացուցիչ պատգամավորների վարքագծին։
«Fly Armenia Airways» ավիաընկերությունը, որն անվանափոխվել է ու հիմա կոչվում է «Hayways», այս տարվա հունիսին դատի էր տվել ՀՀ քաղավիացիայի կոմիտեին (ՔԱԿ)։
2020 թ․ սեպտեմբերին սնանկ ճանաչված «Atlantis European Airways» (AEA) ավիաընկերության գույքն առաջիկայում պետք է աճուրդի հանվի։
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի ընտրանին պահպանել է նախորդ ամսվա 89-րդ հորիզոնականը։ Մեր թիմն ունի 1257 վարկանիշային միավոր։
Ժամանակը ցույց կտա, թե որոնք կլինեն այն առաջին ավիաընկերությունները, որոնց ՕՇՎ ստանալու հայտերը կոմիտեն կմերժի՝ հիմքում դնելով ուժի մեջ մտած սահմանափակումները:
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի ինքնաթիռները շարունակում են Բաքու-Նախիջեւան-Բաքու կանոնավոր թռիչքներն իրականացնել Հայաստանի օդային տարածքը տարանցելու միջոցով:
Հայաստանի ազգային հավաքականը գործնականում դուրս մնաց աշխարհի 2022 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարից այն բանից հետո, երբ այս գիշեր Բուխարեստում 0-1 հաշվով զիջեց Ռումինիային:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Բուխարեստում կմեկնարկի աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը:
Մեր թիմը չի կորցրել երկրորդ տեղը գրավելու գործնական շանսերը, չնայած դա անելը բավական բարդ կլինի:
Հայ-իսլանդական 4 խաղերից 2-ում հաղթել է մրցակիցը, գրանցվել է 1 ոչ-ոքի, 1 խաղում էլ հաղթել են մերոնք։ Գոլերի տարբերությունը՝ 4-2՝ հօգուտ կղզեբնակների։
Հայաստանի օդային տարածքով Բաքու-Նախիջեւան-Բաքու թռիչքների թեման երեկվանից լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում ու սոցցանցերում: Բարձրացած մեծ աղմուկից հետո իշխանությունը խրամատավորվեց պաշտպանական դիրքերում:
2014 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանի երկնքով ադրբեջանական ինքնաթիռ է անցել: 30-ամյա հակամարտության մեջ գտնվող ու 1 տարի առաջ 44 օր պատերազմած երկրների հարաբերություններում սա, թերեւս, օրվա լուր է:
2012 թ. հոկտեմբերի 26-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը պատկանում է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, անգլերեն գովազդ հրապարակեց բրիտանացի ներդրողների կողմից առաջիկայում Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում կատարելիք ներդրումների մասին
Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկել է 68.259 ուղեւորի:
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ընդունել ու ճանապարհել է 1.355.447 ուղեւորի:
Օգոստոսի 13-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՔԱԿ-ի նախագահի տեղակալ է նշանակել Միհրան Խաչատրյանին:
Մարտի 18-ին պետական գրանցում ստացած «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունն արդեն հաջորդ օրը՝ մարտի 19-ին, դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու նպատակով:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը եւ պայմանագիր կնքել համայնքապետարանի հետ:
Հիշեցնենք, որ հաշվետու ընթացքում մեր հավաքականը 0-0 է խաղացել Հս․ Մակեդոնիայի հետ, 0-6 հաշվով պարտվել Գերմանիային եւ 1-1 խաղացել Լիխտենշտայնի հետ։
Խորհրդային տարիներին գրանցվել է Հայաստանի հետ կապ ունեցող 3 հայտնի միջադեպ, երբ օդանավը փախցնելու նպատակ ունեցողները անձնակազմից պահանջել են թռչել Թուրքիա:
Լիխտենշտայնը, թող կոպիտ չհնչի, ճանապարհին ընկած քար է մեզ հաար, բայց երեք անգամ նույն ճանապարհով անցել ենք, ու երեք անգամ էլ ոտքերս դեմ է առել այդ քարին:
Հայաստան-Լիխտենշտայն հակամարտությունում 5 խաղից 3-ում հաղթել է մեր ընտրանին, 2-ում էլ գրանցվել է ոչ-ոքի։ Գոլերի տարբերությունը՝ 9-4՝ հօգուտ մեր հավաքականի։
Բունդեսթիմը, որը մեր ընտրական խմբի բացարձակ առաջատարն է իր պոտենցիալով, սակայն երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում զիջում էր մեր թիմին, դաշտ էր դուրս եկել մի տեսակ կատաղած եւ տրամադրված՝ ցույց տալու, թե ով է խմբում առաջին տեղի «տերը»։
ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում այս պահին մեր թիմը 88-րդն է, իսկ Գերմանիան՝ 16-րդը:
Հայաստանի ազգային հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ 9-րդ պաշտոնական խաղն անընդմեջ անպարտելի է։
Հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությունը, որը օգոստոսին վերանվանվել է «Hayways», մտադիր է առաջիկայում վերադառնալ հայկական շուկա, չնայած «վերադարձ» ասվածը հարաբերական է։
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22։45-ին, Հս․ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտում կմեկնարկի ԱԱ-2020-ի ընտրական փուլի Հս․ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։
44-օրյա պատերազմում Ադրբեջանի գլխավոր հաղթաթղթերից մեկը դարձած թուրքական «Bayraktar TB2» անօդաչուները օգտագործում են գլխավորապես Թուրքիայից դուրս արտադրված դետալներ, որոնց մեջ իրենց քանակով առանձնանում են ամերիկյան մասերը:
Հայկական գրանցումով «Boeing 737-300» ինքնաթիռի՝ Իրանում հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի ավագ որդին, ինչպես ասում է հենց ինքը՝ Արսենյանը, իր կյանքն ու գործունեությունն առայժմ կապում է ԱՄՆ-ի հետ:
2021 թ. ընթացքում արդեն երրորդ հայկական ավիաընկերությունն է զրկվում օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ), ինչը կոմերցիոն թռիչքներ կատարելու իրավունք է տալիս: 2017-ից մինչեւ հիմա սա ՕՇՎ կորցնելու դեպքերի ամենամեծ ցուցանիշն է:
Հայաստանում այս պահին գործող աերոդրոմներին եւ ուղղաթիռադաշտերին առաջիկայում կավելանան նաեւ թռիչքային հարթակները: Այդ հարթակները, մեծ հաշվով, հիմա էլ կան, սակայն օրենսդրորեն դրանց գործունեությունը կարգավորված չէ:
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային նոր ցուցակը: Մայիսին հրապարկված աղյուսակի համեմատ մեր թիմն առաջադիմել է 2 տեղով եւ հիմա 88-րդն է աշխարհում՝ իր ակտիվում ունենալով 1274 վարկանիշային միավոր:
Ազգային ժողովի իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը Հայաստանում ցանկանում է նաեւ ավիացիոն բիզնեսով զբաղվել:
1952-ից մինչեւ հիմա Հայաստանի մարզիկներն ամառային օլիմպիական խաղերում նվաճել են 18 ոսկե, 21 արծաթե եւ 16 բրոնզե մեդալ: Սրանցից 2 ոսկին, 8 արծաթը եւ 8 բրոնզը մեր մարզիկները նվաճել են ՀՀ դրոշի ներքո: