«Խանութում արդեն չկա ձեթ, շաքարավազ, մակարոնեղեն, ոսպ ու հնդկաձավար, գրեթե վերջացել է ծխախոտը։ Նոր ապրանքներ չենք ստացել ու տեղյակ չենք կստանանք, թե՝ չէ»,- ասում է «Պրոդ Մարկետ» խանութի աշխատակիցը։
Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր։ Հայաստանի իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն անում, նույնը վերաբերում է Արցախի իշխանություններին։
Ըստ Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանի Հին Շեն վերջին անգամ դեղորայք, սնունդ առաջին անհրաժեշության պարագաներ մատակարարվել էր 15-20 օր առաջ։ Այժմ բանակցություններ են ընթանում շրջափակված գյուղեր դեղորայք ու սնունդ հասցնելու ուղղությամբ։
Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։
Այսօր ավելի քան 15000 բռնի տեղահանվածներ ապրում են Արցախում շրջափակման մեջ՝ պայքարելով ինչպես տեղահանության, այնպես էլ շրջափակման հետևանքների դեմ։
Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ։
Անկախ ծանր իրականությանը Արցախում շարունակում են ապրել, աշխատել և ստեղծագործել․ Ռոբերտի գրած նոր երգը, արագ փոփոխվող իրականության, երջանիկ մանկության և ներկա անորոշույթան, այդ անցումների արագության մասին է։
Արցախում սրվում է առկա հումանիտար ճգնաժամը:
Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները կապահովվեն անհրաժեշտ պարագաներով բնակչության սննդի, հացի մատակարարման գործընթացը կազմակերպելու համար: