Կարմրող հորիզոնին լուսնի անզգա դեմքն էր: Ամեն ինչ անշարժ էր ու լուռ:
Բանաստեղծներից ոմանք, այն ինչ չեն կարողանում գտնել Երկրի վրա, փորձում են գտնել երկնքում:
Լևոն,- ասաց,- տելեվիզրով անբախ-զամբախ շատ ես խոսում, պալիտիկան քո ի՞նչ բանն ա... Դու քո գիրն արա...
Էլի ամառն ավարտվեց, էլի ցրտերը մոտենում են, և ես աշնան տերևի պես դողում եմ սառնամանիքներին ընդառաջ:
Քառասունչորսօրյա պատերազմի և դրան հաջորդած Ազգային ժողովի ընտրություններն առիթ եղան լրջագույնս առերեսվելու հայ ժողովրդի հետ:
Ապագա չկա, ապագա չեմ տեսնում, այլևս մահ եմ գովերգելու, քանզի սողացող կյանքը կոպեկի արժեք չունի, կյա՛նք, որ դառնում է քֆուր և հայհոյանք: Շուրթերս պղծվել են անեծքով...
Արմենը երբեմն մռայլվում ու դժգոհում էր մահկանացուն կնքած այս կամ այն մարդուց:
Աստվածաշնչյան երկիրը մեր, իսկապես, նման է շագրենու կաշվին. ձգում ես՝ Հայաստան է, բաց ես թողնում՝ թաշկինակի չափ տրորված, ճմրթված տարածք: Թուրքը նրա վրա ոտքերն է սրբում, իսկ ես՝ աչքերիս արտասուքը...
Բոլորը կարծում են ժամանակը գալիս է, մինչդեռ ժամանակը գնում է... Ես գնում էի ժամանակին հակառակ: Քառասուն յոթ տարի առաջ էր:
Պատերազմի սարսափը առավոտյան Վերնիսաժում զգագի: Հերմինեն հեկեկում էր: Դեմքն երկու ափերով փակել էր: Մատների արանքից արցունքի առվակներ էին բխում: Զուլալ կաթիլները ափերը ողողում ու կայծկլտելով ցած էին սահում:
Հեռվից եմ գալիս՝ Եգիպտոսից... Ինչքա՜ն եմ երազել գնալ Ռամզես փարավոնի ոտքը, կամ թերևս՝ Կլեոպատրա թագուհու ծոցը...
Քույրս, հարազատս, լավս ու բարիս՝ Ռուզան Խաչատրյանը յոթանասունամյակս նշանավորելով գրում է.
Ըստ Հովհաննես Ավետարանչի, երբ Հիսուս կանգնում է Պիղատոսի առաջ, վերջինս հարցնում է:
Պոեզիան փողոց չէ, այլ փողոցով անցնող մարդը միայնակ, ձեռքերը գրպաններում,
Էլի Խորենին հիշեցի: Պարկիսոնի հիվանդություն ուներ: Մանրաքայլ, ոտքերը քստքստացնելով առաջանում էր: Ուշադիր նայում էի նրա շարժին: Ժպտաց:
Որքան էլ Դիոգենեսին հակաճառած լինեմ, ի վերջո, ես ևս հայտնվել եմ ծիծաղելիի սահմանում: Մի տարբերությամբ՝ այս իրավիճակում ընդունելով ստանձնածս կատակերգուի դերն ու նաև սխալս:
Երևի թե սխալ է սահմանել, թե ինչ է արվեստը, բայց առանձին մարդկանց գոյությունն ինձ գայթակղում է օգտվել սխալվելու հնարավորությունից:
Այս պատմվածքը խմբակային արարում է: Շնորհակալություն Իգիթին, Սեդրակին և Մերուժան Տեր-Գուլանյանին ,,հանցանքիս,, մեղսակից լինելու համար:
Բայց էլի աչքներս մեր եկած ճամփին էին. դրախտից ուղարկված անբիծ հրեշտակների պես գնում էինք գեղավորի ճամփին կանգնում ու ձեռներս պարզած՝ երգ ասում.
-Աղա փեսա՜,-կտրուկ՝ իջնում էր ու կոնքերը առաջ նետելով՝ օդում հուպ տալիս,- ղայդեն՝ է՛ս ա… Աղա փեսա՜,- էլի ու էլի էր օդում խրում,- ղայդեն՝ է՛ս ա… Աղա փեսա՜, ղայդեն՝ է՛ս ա…
Սա նշանակում է, որ մշակութային օջախը տեղի է տալիս օլիգարխիայի ճնշումներին, այսինքն «Հայէկոնոմբակին», այսինքն, Սուքիասյանների ընտանիքին։
Կիկոսի մեջ հաշտ ու խաղաղ ապրում են կյանքն ու մահը: Թումանյանը նրա մեջ մահը տեսավ, ես էլ փորձում եմ կյանքը տեսնել…
Մրցանակային հանձնաժողովը դեռ որոշումը չընդունած, քիչ ա մտածում եմ մրցանակն իմն է, հլա դեռ մտածում եմ նաև դրանից հրաժարվելու մասին…