«Ես չեմ հասկանում ձեր լոգիկան, ամբաստանյալ,- նկատեց դատավորը,- Դուք մի կողմից պնդում եք, որ չեք սպանել, մյուս կողմից էլ խնդրում եք մեղմ մոտենալ: Քո մեջ պայքար է գնում, ես հասկանում եմ` ասել, թե չասել ճաշմարտությունը: Լավ կլիներ, որ ազնիվ գտնվեիր թե դատարանի,...
Գյումրիի «Անդրանիկ» հյուրանոց-ռեստորանի մշտական այցելուները լավ են ճանաչում 55-ամյա Տոմային` Թամարա Վ.-ին, ով 2001թ-ից «օբյեկտում» աշխատել է, որպես հավաքարար, իսկ 2006թ-ից` մատուցողուհի:
21-ամյա Մարի Դավթյանի սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Թադեւոսյանն այսօրվա նիստում հայտարարեց, որ հրաժարվում է նախաքննությանը տված իր ցուցմունքներից, քանի որ իմացել է, թե իրականում երիտասարդ կնոջն ով է սպանել:
Հետո ուշագնաց մարմինը Գեւորգ Թադեւոսյանը տեղափոխել է կիսաքանդ շենքի նկուղ, ձեռքերն ու ոտքերը կապկպել կպչուն ժապավենով, պարանոցին փաթաթել սավանի կտոր, գլխին պոլիէթիլենային տոպրակ հագցրել, ծածկել է լաթի կտորներով ու գնացել` հետագայում վերադառնալու...
Գյումրու «Սլաբոդա» կոչվող թաղամասում գտնվող թիվ 1 կրթահամալիրի երկարամյա տնօրեն, 1950թ. ծնված Ջեմմա (Ամիրխանյան) Հովսեփյանը մեկ տարի առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով հայտնվեց ամբաստանյալի նստարանին:
Այն, որ ոստիկանությունում սուտ մատնություն կատարելը պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ, գյումրեցի 20-ամյա Ա.Մ.-ն չգիտեր: Սակայն այս տարվա փետրվարի 27-ին, երբ նա Գյումրու ոստիկանության 2-րդ բաժանմունքում փորձել է հայտարարություն տալ իրեն բռնաբարելու...
Հասմիկ, Մանուշակ, Լիաննա, Աննա, Նարինե, Իսրայել, Սամսոն, Մելինե, Էլինա, Անահիտ, Իրինա` 9 աղջիկ, 2 տղա: Մեծը 17 տարեկան է, փոքրը` 3: 2011թ. սեպտեմբերին Լուսինեն լույս աշխարհ բերեց երկվորյակ աղջիկների, սակայն մահացած, այլապես Գևորգյանների ընտանիքում այսօր 11-ի...
Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Գարեգին Ա փողոցի 12բ շենքի 5-րդ հարկի երկու փոքրիկ բնակիչներն արդեն մեկ ամիս է իրենց արարքներով ահաբեկում են ոչ միայն պատահական անցորդներին:
Աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված մեր հայրենակիցներից քչերն են բարձրաձայնում արտերկրում իրենց հետ կատարվածի մասին: Հազվադեպ են նաև բողոքներն ու քրեական գործերի հարուցման դեպքերը: Այդ առումով բավական աղմկահարույց մի գործ քննվել է Շիրակի մարզի առաջին...
2009-ից Աշոտ Զաքարյանը ղեկավարում է Գյումու ՀԱԿ տարածքային գրասենյակը: Հրաժարվելով գրասենյակի ղեկավարի պաշտոնից և լքելով ՀԱԿ-ի շարքերը՝ նա մտադիր է զբաղվել հասարակական գործունեությամբ. ղեկավարելու է 6 ամիս առաջ ստեղծված «Ժողովրդավարության անվտանգության...
Թիվ 35 ընտրատարածքի 35 ընտրատեղամասերում գրանցված ընտրողների թիվը՝ 55 հազար 393 ընտրող մեծամասնական ընտրացուցակով եւ 55 հազար 639 ընտրող համամասնական ընտրացուցակով:
Թիվ 34 ընտրատարածքի գրանցված 62 200 ընտրողներից ժամը 19-ի դրությամբ համամասնականով մասնակցել է8 27085 ընտրող կամ 43,23 տոկոսը, իսկ մեծամասնականով՝ 27770 ընտրող, որը կազմում է ընտրողների 44,65 տոկոսը:
Երկու տեսախցիկ են կոտրել, մյուս երկուսն էլ վնասել են, խոչընդոտել են լրագրողի աշխատանքին:
Որեւէ ահազանգ հանձնաժողովը ժամը 16-ի դրությամբ որեւէ ընտրատեղամասից չի ստացել: Միակ խնդիրը կապված է եղել անձնագրի համար նախատեսված թանաքի հետ, որն ընտրությունները սկսվելուց մեկ ժամ անց կարգավորվել է:
Գյումրիի թիվ 37 դպրոցում տեղակայված 34/08 ընտրատեղամասում աննախադեպ կուտակումներ էին: Մեր այցելության պահին ընտրատարածքում միաժամանակ 23 ընտրող կար:
Լրագրողի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Նազելի Յարալյանի կողմից Գլխավոր դատախազությունը հաղորդում էր ստացել:
Մինչեւ թանաքի յուրահատկությունները հայտանաբերելը կոնկրետ թիվ 34/27 ընտրատեղամսում 100 անձնագիր են կնքել:
«Փոքր ժամանակ այնքան չար եմ եղել, որ մերոնք հրաժարվել են ինձանից հետո եւս մի քանի երեխա ունենալ: Քույրս շատ հեշտ պահվող երեխա է եղել, ես` հակառակը, նկատի ունեմ մինչեւ 3-4 տարեկանը: Մյուս կողմից էլ ինժեներ ծնողներս տուրք են տվել սովետական մոդային, դե...
14-ամյա Գեւորգ, 12-ամյա Ռուդիկ եւ 10-ամյա Վարդան Եղիազարյաններին Գյումրիի թիվ 1 գիշերօթիկում ու թիվ 41 դպրոցում վերջին անգամ տեսել են 2011թ.-ի դեկտեմբերին: Այս երեխաները համարվում են պարբերաբար կրթությունից դուրս մնացածներ, այսինքն` ուսումնական տարվա...
Ձեռքերը փորին դրած երիտասարդ կինն անշտապ կտրում- անցնում է կանաչ տարածքն ու բացելով մետաղյա ցածլիկ ճաղավանդակը, որ դարպասի տեղ է ծառայում, հրավիրում է ներս:
Նախնիները Արեւմտյան Հայաստանի Մշո գավառից են գաղթել: Հայրն իրեն ու եղբորը դեռ փոքրուց անընդհատ պատմում էր պապից լսած պատմությունները: «Էրգրի» պատկերը Նարեկի համար տափակ կտուրով գյուղական տունն էր ու արտից տուն դարձող ամուսնու ճամփեն պահող հայ...
Այս ընտրատարածքում առաջադրվել էին անուսակցական Հայկ Սուլթանյանը եւ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Ապրիլի 10-ին պատգամավորության թեկնածու Հայկ Սուլթանյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, որը հաստատվել էր Կենտրոնական ընտրական...
«Խնդիրը ադրբեջանական կամ թուրքական ֆիլմ դիտելը չէր, որքան այդ ամենը փառատոնի անվան տակ անցկացնելը: Մասնակցել այդ ֆիլմերի ցուցադրությանը, նշանակում էր մասնակցել ադրբեջանական ֆիլմերի փառաբանման, եւ գյումրեցին պարզ է, որ չպիտի հանդուրժեր
Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը Երևանում, Գյումրիում Աշոցքում և Ամասիայում ունի տներ, հյուրանոց, վարչական շենքեր:
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը, Գյումրիում ավտովթարի է ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության քննչական խմբի անդամ, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի բաժնի ավագ քննիչ, ոստիկանության...
Երեկ՝ ժամը 15:00-ին, պետք է կայանար Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր` Մանյայի եւ Կարեն Եսայանի նշանադրության արարողությունը: Սակայն նշանակված ժամին երիտասարդն ու նրա հարազատները չեն եկել: Ղուկասյանները զանգահարել եւ տեղեկացել են, որ տղան...
Թեպետ նախորդ օրը հայտարարվել էր, որ «Ասպարեզ» ակումբի դիմաց նախատեսվում է պիկետ անցկացնել ժամը 11-ին, ՀՅԴ տեղի կառույցի նախաձեռնությամբ բողոքի ակցիան սկսվել էր առավոտյան ժամը 8-ից:
«Գալա» հեռուստաընկերության «Իմ իրավունքը» հաղորդաշարի տաղավարում թիվ 34 ընտրատարածքում առաջադրված Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը փորձում էին բանավեճի...
Գյումրիի Վարդանանց հրապարակում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ կազմակերպված բողոքի ակցիան զերծ չմնաց սպառնալիքներից ու որոշ մարդկանց հասցեին ուղղված անձնական վիրավորանքներից:
Հնչել են նաեւ անպարկեշտ արտահայտություններ բնապահպանների հասցեին: Վերջիններիս անվանել են «ազգի դավաճաններ»: Իսկ ցուցապաստառների վրա գրված է եղել «Կանաչ, մաքուր Գյումրի» և «Պահանջում ենք բարեկարգված, առանց աղբի փողոցներ» արտահայտությունները:
Ինչ մտել ենք մարտ ամիս, էդ օրենքն էլ ընդունվել է, բյուջե մի կոպեկի մուտք չի եղել: Էն չտվողն ուրախացել է, որ չպիտի տա, էն տվողն էլ կհրաժարվի նորից մուծում անելուց; Շվարել մնացել ենք:
Ըստ Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորական տեղերի համար ծավալվող ընտրապայքարում առաջին երեք տեղերը Շիրակի մարզում կձեւավորվեն հետեւյալ...
Ձմեռը շուտ գալիս, ուշ հեռանում է Աշոցքի տարածաշրջանից: Այստեղ գարնան իրական մուտքը միայն մայիս ամսին կարելի է զգալ, իսկ հիմա դեռ մարտն է ու Կարմրավանում ձյան բարձրությունը 1 մետրից անցնում է:
«Շրջապատ» շաբաթաթերթը ստեղծման օրվանից հանդես է եկել հավասարակշռված եւ թափանցիկ աշխատելաոճով: Այդ աշխատելաոճը մենք պահել ենք նաեւ ընտրական գործընթացների ժամանակ: Մենք միշտ էլ հավասարապես ամբիոն ենք տրամադրել թե դիմադիր, թե ընդդիմադիր ուժերի...
Շիրակի մարզի ընտրատեղամասերում ընտրողների համամասնությունն ապահովելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարել է փոփոխություններ: Տեղի է ունեցել երկու ընտարատարածքների` թիվ 34-ի եւ 35-ի վերաձեւում:
Մարտի 8-ը Գյումրիում նշանավորվեց ոչ միայն կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներով, այլև բրիտանական շաբաթվա մեկնարկով:
Լճափոսերով ծածկված փողոցի եզրի երեւացող հատուկենտ տների դարպասներն ապարդյուն ծեծելուց հետո նկատում եմ փոքրիկ մի կրպակ` «Վերանորոգում» ցուցանակով:
«Որպես փաստաբան` ես համարում եմ, որ իմ պաշտպանյալի`Արտակ Կարապետյանի արարքը սխալ է որակվել: Այսինքն` նրա կողմից Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով արարք չի կատարվել, եւ նրա գործողություններն ուղղված չեն եղել բժշկին սպանելուն»,-ասում է փաստաբան...
1968թ. արված խունացած լուսանկարի դեղին շերտը չի խանգարում ճանաչել գյումրեցի վերջին ֆայտոնչիներից վարպետ Գրիշին ու Կարոյին: Քիրաջխանի Խաչոյենց գերդաստանի ներկայացուցիչ Խաչիկ Խաչատրյանին պատկանող լուսանկարների կույտից առանձնացնում եմ եւս մի քանիսը`...
Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան համայնք հասնելու համար տարվա այս եղանակին ամենակարեւոր նախապայմանը բաց ճանապարհներն են:
Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այսօր կեսօրից խցանում էր առաջացրել Վրաստանի քաղաքացի Ջեբաշվիլիին պատկանող «Վոլվո» մակնիշի OHO 975 համարանիշով ավտոմեքենայի պատճառով: Վերջինս մերկասառույցի հետեւանքով սահել եւ փակել էր ճանապարհը:
Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ նախաձեռնել եւ ստեղծել է հայ-ամերիկայն ժեստերի լեզվին առանձնահատուկ մի ձեռնարկ եւ խտասկավառակ:
Լիպովցիում պատանդ թողած զավակներին Հայաստան վերադարձնելու հույսով ապրող կնոջ երկրորդ զանգն ուներ նույն բովանդակությունը, ինչ առաջինը. «Արագածը տղաներիս վռնդել է:
Նկատելով հայացքս` կինը փորձում է թիկունքում թաքցնել սեւացած ձեռքերը: «Իրիկվա կողմ Լեննականի լուբոյ փողոցի աղբարկղի մոտ ընձի կըրնաք տեսնիք զիբլի արկղը քջջելով:
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հողի սեփականատերերը 2008 թ.-ից դե յուրե հարկատու են հարևան Մարմաշեն համայնքին, սակայն մինչև օրս նրանցից գանձված գումարները դե ֆակտո մուտքագրվում են սեփական համայնքի բյուջե:
Փետրվարի 12-ին Շիրակի մարզի 8 համայնքներում` Բասեն, Վահրամաբերդ, Գառնառիճ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետավան, Պեմզաշեն եւ Տուֆաշեն, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Հալիձորցի 12 սեփականատեր սպասում է Սահմանադրական դատարանի վճռին
«Սաղ գործն ընպես տարան, օր իբրեւ թե հրամանատարն ու մյուս սպան դրդել են տղայիս ինքնասպանության, որ եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, բայց տղուս իրանք իրականում սպանել են»,- ասում է Լամարա Մանուկյանը:
Հացթուխների «որսը» Լիպովցիում, ինչպես պարզեցինք, շարունակվում է: Ծնունդով էջմիածնեցի Արագած Հարությունյանին պատկանող լիպովցյան հացի գործարանում աշխատող Գեւորգ Երանոսյանի մասին առաջին անգամ լսել էի Կարինե Խաչատրյանից: