«Ձեր սիրտը կարո՞ղ է մատոռ է, բենզինո՞վ է աշխատում, ինչի եք է էդ բենզինը լցնում երակներդ»,- վկային հարց ուղղեց դատավոր Հարություն Մովսեսյանը: «Եսիմ, ոտքերս կցավան»,- խեղճացավ վկան: «Դուք ձեր կյանքի համար չեք մտածում, ձեր հարազատների մասին չեք մտածում,...
Մի կերպ հաղթահարեցինք Մարմաշենի վանք տանող քայքայված, անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը, որի բարեկարգման հարցը տարբեր ատյաններում ամեն տարի բարձրաձայնվում է, բայց «ձայն բառբառոյ հանապատի…»:
Մահվան պատճառ դարձած «Օդնակլասնիկի» կայքի հետ կապված դատական պատմությունները Գյումրիում կարծես թե ավարտվելու միտում չունեն: Այս անգամ առաջարկած ընկերությունը կայքում ոչ միայն ընդունվել էր, այլև մղել գողության:
Ոչ միայն Գյումրին է դատարկվում, գյուղերն արդեն դատարկված են, փաստում է Սրբազան հայրը, որ իր հովվական պարտքն է համարում գրեթե ամեն կիրակի լինել մարզի գյուղական համայնքներում: Թեմի առաջնորդի կարծիքով՝ բնակչության նոսրացումն անզեն աչքով էլ է նկատելի:
«Մարդիկ ընտանեկան բժիշկ են պահում, ես էլ դարձել եմ Չոպուրյանների ընտանեկան դատախազը,- դատական վիճաբանության փուլում վրդովմունքը չկարողացավ զսպել մեղադրող դատախազ Ա. Գրիգորյանը:- Մի ախպերը գնում է, մյուսն է գալիս: Ու ցավն այն է, որ բենզինն իրենց երակները...
Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին ամենամոտ կիրակի օրը։ Այս տարի տոնը նշվեց օգոստոսի 14-ին։
Գյուղատնտեսության նախարարի համոզմամբ՝ անվար ցանքաշրջանառությունը կիրառելով՝ գյուղացին հնարավորություն է ստանում բավական գումար տնտեսելու եւ դա կավելացնի անմշակ հողերի իրացումը:
«Իյաա…ի՞նչխ չկա,- զարմանում է գյումրեցի գրքավաճառը,- կրնա մենք դրսի ալիքները չենք նայե, չիդենք ինչ կըսեն մեր երկրի մասին, բայց խո աչք ու լուս ունինք, չենք տեսնի՞ ինչ կկատարվի: Ես էլ, օր ձեռս հնար էղներ, կերթայի, հըմը հնար չունիմ»:
Ջերմուկում հանգստանալու առիթ ունեցել էի մեկ էլ մի 3 տարի առաջ՝ 2008թ. օգոստոսին: Այս անգամ էլ հենց խոսք բացվեց՝ ծանոթ-բարեկամի մոտ, թե Ջերմուկ եմ գնում, բազմանշանակ հայացքներից նեղվելով, շտապեցի տեղեկացնել. «Դե, մորս ընկերուհու տանն եմ մնալու, ոնց...
Այդ փաստը հարուցեց նաեւ դատավորի զարմանքը, ում տարօրինակ թվաց մասնագիտական գործունեության ընթացքում ցուցաբերած անփութության արդյունքում մահվան պատճառ դարձած մասնագետի տեղափոխումը մեկ բուժհաստատությունից մեկ այլ բուժհաստատություն, որտեղ այս...
Որ կենցաղային հողի վրա սկսված վեճերի մեծ մասը լուծում է ստանում դատարանի դահլիճում, դատավոր Հարություն Մովսեսյանի համար նորություն չէր, բայց որ մեղադրյալ կողմը համառորեն հրաժարվեր վերջին շրջանում շատերի համար «երկնային մանանա» հիշեցնող համաներումի...
2010թ-ի դեկտեմբերի 1-ին Ախուրյանի շաքարի գործարանի մոտ 700 աշխատակիցների համար Ամանորյա ամենամեծ անակնկալն եղավ գործարանի անորոշ ժամանակով աշխատանքների դադարեցումը:
«Թաիս» կահույքի սրահն արդեն մեկ տարի է` չի գործում: Գյումրեցի գործարար Արա Շիրոյանն իր բիզնեսի ձախողման ու սնանկացման մեջ մեղադրում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին:
Քնար Մալխասյանը, հանդիսանալով անհատ ձեռներեց եւ աշխատելով Գյումրիի «Սաշիկի սաունա» կոչվող շոգեբաղնիքում որպես ադմինիստրատոր, 2009 թ. հոկտեմբերից մինչեւ 2011 թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում գույքային օգուտ ստանալու նպատակով մարմնավաճառներ...
Բերված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ինձ հայտարարել, որ քննիչը դժվարություններ է ունեցել տրամաբանական եզրահանգումներ անելիս, իսկ արդյունքում ստացվել է խիստ կողմնակալ եւ թերի նախապատրաստություն այն բանից առաջ մինչեւ կեզրակացներ`...
«Ձու գողացողը ձի էլ կգողանա» հայտնի ասացվածքի համար Գյումրի քաղաքի բնակիչներ Կարուշ Մաթեւոսյանն ու Հովհաննես Կիրակոսյանը մի փոքր այլ կիրառում էին գտել` սկզբում հավ ու հնդկահավ էին գողացել, հետո` գառ:
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի շուրջ 151 նախկին պայմանագրային զինծառայողներ, ովքեր հերթագրված են բնակարանային պետական սերտիֆիկատների ստացման ցուցակներում, պարզել են, որ ինչ-ինչ պատճառներով զրկվում են այդ արտոնությունից:
Քաղաքացի Լևոն Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժանմունքի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանի` ապրիլի 15-ին կայացրած, քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ, նախագահությամբ դատավոր Հարություն...
«Մենք վստահ էինք, որ իրենք տեղյակ են եղել մեր մարումներից: Մենք վարկի թե տոկոսները, հետո էլ մայր գումարը պարտաճանաչ մարել ենք, բայց անցել է դրանից 2 տարի ու «Սեֆ ինտերնեշնըլ» վարկային կազմակերպությունը գումարի պահանջով մեզ դատի է տվել: Հիմա մենք...
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Թավշուտ համայնքը եւս ընդգրկվել էր 2008 թ. հունիսի 1-ից մեկնարկած գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրում:
««Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արեւմտյան» մասնաճյուղն ընդդեմ Աշոցքի տարածաշրջանի մի շարք համայնքների բնակիչների» դատական գործընթացներից առավել աղմկոտը Սարագյուղ համայնքինն էր:
Սվարանցի հարեւան Տաթեւ գյուղում վարկի կրկնակի մարման պահանջի մասին «սեւ թուղթ» «Սեֆ ինթերնեշընըլից» ավելի շուտ էր եկել: Համայնքապետ Մուրադ Սիմոնյանին հրավիրել էին Գորիսի առաջին ատյանի դատարան՝ որպես օրինազանց վարկառուի:
Ախուրյանում 2012թ-ին շահագործման կհանձնվի 3 բազմաբնակարան շենք մոտ 108 բնակարանով: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի փոխանցմամբ այդ թիվն եւս հաստատուն չէ եւ հնարավոր է ենթարկվի փոփոխության:
Բարձրաբերձ ժայռերի հրվանդանի վրա կառուցված Տաթեւի վանական համալիրում կյանքն աշխուժացել է:
Այս տարի 10-րդ անգամ «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը շնորհվեց գործարար Արման Սահակյանին: 33-ամյա բիզնեսմենն իր գործունեությունն սկսել է 2001թ.-ից` որպես «Սովռանո» ՍՊԸ հիմնադիր եւ տնօրեն: 2006թ-ից սկսած ակտիվ գործունեություն է ծավալել զանգվածային լրատվամիջոցների...
«Սվարանցը ընդգրկված է Ազգային մրցունակության հիմնադրամի զարգացման ծրագրերում»,- այս մասին բարձրաձայնվել էր 2010 թ. հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի թեւեր» ճոպանուղու շահագործման օրը: «Սվարանց-հանքարդյունաբերություն». ահա թե ինչով է այս տարվա սկզբից ուշադրության...
Հունիսի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, քննվում էր աղմկահարույց մի քրեական գործ. 1990 թ. ծնված, Ախուրյան գյուղի բնակչուհի Լուսինե Թորոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ...
Հունիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանցագործության մասին հաղորդում էր ուղղարկել Գյումրիի ժուռնալիստներրի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Ես բանկի առաջարկած միլիոն ու կես դրամը չվերցրեցի, նախ որովհետեւ իմ ծրագիրը մանրակրկիտ հաշվարկված եւ կազմված էր հենց 3 մլն դրամի համար: Եթե ես վերցնեի 1,5 մլն-ը, ոչ մի բան չէի կարողանալու անել, անտեղի փոշիանալու էր գնար, անտեղի տոկոսներ էի տալու, իրանք...
Գյումրիի Շտապբուժօգնության կայանում զանգիս անմիջապես արձագանքեցին: Գրանցեցին հասցեն ու խոստացան մեքենա ուղարկել, քանի որ հայտնել էի, թե միջին տարիքի մի տղամարդ, հավանաբար ինքնազգացողության վատացման պատճառով, արդեն բավական երկար ժամանակ ընկած է...
«Նույն գունավոր մետաղն է, նույն կաթսայատունն է, նույն մանկական երկաթուղին է, կարելի է թալանել-տանել եւ Գյումրին ձայն չի հանի: Իր գրպանն է Գյումրին՝ սկզբից մինչեւ վերջ, աղետից հետո՝ առավել եւս, եւ էսօր Կառավարությունը հանկարծակիի է գալիս, որ հանկարծ...
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն օրական 10-15 քաղաքացիական գործ է քննում «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ջրամատակարարման համար պարտքեր կուտակած բնակիչների` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Այսօր շահագործման հանձնվեց Գյումրիի թիվ 21 միջնակարգ դպրոցին պատկանող 4-րդ մասնաշենքը: Նոր մասնաշենքում տեղակայվելու են դասասենյակներ, համակարգչային սրահը, լինգաֆոնային կաբինետը, նոր մարզասրահ և այլն: Այդ կերպ դպրոց-վարժարանին նաև հնարավորություն...
Գյումրիում այսօր մեկնարկեց «Պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» պիլոտային ծրագրի առաջին փուլը: Քաղաքաշինական մոտեցում մշակութային կառույցներին. սա է լինելու Հայաստանի Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Արագածոտն ու Լոռվա մարզերից...
«Բենզինիստներ» անունն ստացած թմրամոլներին վերաբերող դատական գործերի առատությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վկայում է արատավոր երեւույթի տարածվածությունը հատկապես Գյումրի քաղաքում:
Որ սարը մի օր փլվելու էր տան վրա, Պողոսյանների մտքով երբեք չէր անցել: 32 տարի առաջ Շիրակի մարզի Առափի գյուղում նոր տուն կառուցելու համար դիմել էին կոլտնտեսության նախագահին ու արված հողահատկացումից դժգոհ չէին:
Թեպետ Գյումրու քաղաքապետի ելույթը նախատեսված չէր, վերջինս որոշեց տանտիրոջ իրավունքով իր խոսքն ասել՝ պատճառաբանելով, թե զբաղված է, իրեն հարյուրավոր մարդիկ են սպասում, ու ինքը դժվար թե մինչեւ վերջ կարողանա մասնակցել քննարկմանը:
«Չկարծեք հանկարծ, թե մենք պետբյուջեից շատ մեծ գումարներ ենք ստանում, Շիրակի մարզին էլ չենք հատկացնում: Ուզում եմ իմանաք, որ հուշարձանների պահպանման ու վերականգնման նպատակով ընդամենը 215 մլն դրամ է հատկացվում նախարարությանը, իսկ դա մեծ գումար չէ»,-...
2009 թ. հունիսի 26-ի թիվ 848 որոշմամբ Կառավարությունը «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի եւ 6-րդ հոդվածի 1- ին մասի 4-րդ կետի համապատասխան` որոշում էր ընդունել Տաթեւ վանական համալիրը եւ հարակից Խոտի, Շինուհայրի,...
«Իրանն ու Թուրքիան մեր մոտից տարած մեքենաներով ոտքի կանգնեցին: Երկրաշարժից հետո Գյումրիի տեքստիլ կոմբինատի ողջ մեքենասարքավորումները վաճառեցին, նույնիսկ երկրաշարժից հետո ստացած մեքենաները դուրս տարան: Սրտացավություն չկար: Իսկ Մարալիկի բամբակամանվածքայինը...
Այսպիսի մի հայտնի պատմություն կա. երբ կոշկակարը նկարչին դիտողություն է անում, թե «կոշիկը ճիշտ չես նկարել», նկարիչն ուղղում է: Հաջորդ օրը գալիս է, թե «գլխարկն էլ ճիշտ չես նկարել», նկարիչն էլ թե «ստոպ, կոշկակար, կոշիկիցդ վեր մի բարձրացիր»:
«Մեզ համար այդպես էլ անհայտ մնաց, թե էդ 4 տոկոսի սուբսիդավորման որոշումը, որ պետք է կատարվի ամբողջ վարկը փակելուց հետո, Կառավարությո՞ւնն է կայացրել, թե՞ բանկերը»: Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանի այս մտահոգությունը միայն...
«Երկրորդ քաղաք չի նշանակում երկրորդական: Երբ որ Կրակովից «Կզաքիսով աղջիկ» կտավն ուզեցան տանել Վարշավա կրակովցիները չթողեցին, այսինքն էդ իրանցն է, իրանց քաղաքինն է:
«Ով է ասել, որ Մինասի որմնանկարները աէրոպորտի տերմինալ տեղափոխելը ամենաճիշտ որոշումն է»,-վրդովված հարցնում էին գյումրեցի արվեստագետները:
Ծրագրային նորամուծությունն այն է, որ բոլոր խնդիրները լուծվելու են համայնքի կոոպերատիվների միջոցով: Այսինքն' բոլոր արոտ օգտագործողները միավորվում են մեկ միավորի' սպառողական կոոպերատիվների մեջ:
Մարզպետ Աշոտ Գիզիրյանը, բարի գալուստ մաղթելով Գյուղատնտեսության նախարարին, հույս հայտնեց, որ վերջինիս «ոտքը խերով կլինի»` հաշվի առնելով ծնունդով շիրակցի լինելու հանգամանքը:
«Հիմա ինչ եք ասում, էս տարի էլ չեք մշակելու»,-հարցրեց նախարարը:
Լուրը, թե Կամո գյուղից մեկ ամիս առաջ 3 ընտանիք, կողպելով տան դռները, մշտական բնակության է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, համայնքի ղեկավար Ռոբերտ Ղազարյանը լսեց զարմանքով ու անմիջապես էլ ժխտեց:
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վթարի դեպքը տեղի է ունեցել Գյումրի-Վանաձոր ավտոմայրուղու Ջաջուռ գյուղի հատվածում, կեսօրին: