Բողոքի երթը Գյումրիում շարունակվում է: Առայժմ ամեն ինչ խաղաղ է: Ցուցարարները շրջում են փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց: Առավոտյան ոստիկանների կողմից բերման ենթարկված ակտիվիստ, տնտեսագիտական համալսարանի դասախոս Ղարիբ Հարությունյանը...
Առավոտյան ժամը 10-ից հետո բողոքի ալիք է բարձրացել նաեւ Գյումրի քաղաքում։ Եթե նախորդ օրերին հիմնականում հանրահավաք էին կազմակերպում երիտասարդները, ապա այսօր ցույցը սկսեցին առեւտրականները՝ փակելով շուկայի տարածքում կրպակները։
Ժամը 15-ի սահմաններում ցուցարարների ոչ մեծ խումբն արդեն Թատերական հրապարակում էր, որտեղ հայտարարվեց Երեւան շարժվելու եւ այնտեղ տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցելու մասին:
Հասարակական այս բաղնիքը, որ հայտնի է եղել, որպես «օբշչի» բաղնիք, 88-ի երկրաշարժից հետո չի գործել: «Կումայրի» արգելոց թանգարանի տիրույթում գտնվող շինությունը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք հանվել է աճուրդի:
Եվրամիության եւ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակն է խորհրդատվությամբ ու ֆինանսական աջակցությամբ զարգացնել ոլորտը, բարձրացնել 40 նորաստեղծ եւ արդեն գործող բիզնեսների մրցունակությունը եւ զարգացնել կայուն եւ բարձրորակ...
Անիչկա Չաքմիշյանն ընդամենը մեկ ամիս առաջ էր սկսել բնակարանի նորոգումը, սակայն մարտի 24-ի ուժեղ քամու պատճառած ավերածություններից հետո ստիպված էր ոչ միայն դադարեցնել, այլեւ նույն աշխատանքը կրկնելու կարիք էր առաջացել:
-Կեղնի՞ ես էլ գամ հետներդ, Չոփուռ ջան, -Չե՞ս ամչընա, Խաչիկ, դու ու՞ր գաս
Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող կիսափուլ, վթարային հանրակացարանում ապրող 3 ընտանիք այսօր քաղաքապետ Սամվել Բալասանյանից ստացան իրենց նոր կացարանների բանալիները: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին տեղի ունեցած փլուզումից հետո այստեղ բնակվելը...
Շիրակի պետական համալսարանում մարտի 24-ին կայացավ հոգաբարձուների խորհրդի եւ գիտական խորհրդի ընդլայնված նիստ: Նիստին մասնակցում էր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Նիստը դռնփակ էր:
Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Շիրակի մարզում, որտեղ ատամնաբուժական ծառայություններ մատուցող հաստատություններն ավելի մատչելի գնային քաղաքականություն են վարում:
Շիրակի պետական համալսարանի ուսանողները բաց նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ բողոքելով ռեկտոր Սահակ Մինասյանի՝ մարտի 15-ին ընդունած անհիմն որոշման դեմ:
Ախուրյանի Ջրաշինարարների փողոցի վերջում, կիսախարխուլ տնակում բնակվող Ամալյա եւ Հովհաննես Տիգրանյանների անմխիթար կենցաղին «Հետք»-ն անդրադարձել էր 2017թ.-ի սեպտեմբերին: Տիգրանյանները երկրաշարժին բնակարան եւ գույք չեն կորցրել, տնակատեր դարձել...
Դասախոսները դիմելու են Գլխավոր դատախազին եւ հայց են ներկայացնելու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ գյումրեցի ստոմատոլոգների հանդիպումը՝ նշանակված ժամը 13:30-ին, չկայացավ, թեպետ նախորդ օրը նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
«Սարքը, որ պատրաստել եմ, ասել, թե եսիմ ի՜նչ մի մեծ հայտնագործություն է, չէ՛, սովորական ջերմափոխանակիչ է: Դրա միջոցով հնարավոր է գազի օգտագործման ժամանակ տեղի ունեցող 30 տոկոս ջերմային կորստից 20 տոկոսը հաստատապես հետ բերել»,-բացատրում է Գեւորգը:
2018թ-ի մարտի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության 2017թ.-ի օգոստոսի 24-ին ընդունած «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1033-Ն որոշումը: Այս որոշմամբ պայմանավորված՝ առողջապահության նախարարության...
Լեռնային պայմաններին հարմարեցված ամենագնացի անիվները կպչուն ցեխի արդեն շաղախված հատվածներն անխնա տարածում են շուրջբոլորը՝ ստեղծելով Փարիզ-Դակար ավտոարշավի իմիտացիա: Վարորդը հմտորեն մանևրում է գյուղական ցեխառատ փողոցում՝ վստահ մեքենայի հնարավորությունների...
Գյումրու Աբովյան ճեմափողոցի սկզբնամասում շատ շուտով կբացվի առաջին ներառական սրճարանը:
Ի՞նչ է փոխվել համայնքներում խոշորացումից հետո եւ ի՞նչ մոտեցում են ցուցաբերում ՏԻՄ- երը զարգացման 5-ամյա ծրագրերը կազմելիս: Պատկերը որոշակիացնելու նպատակով տնտեսագետ Ղարիբ Հարությունյանը Գյումրիում գործող «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն հկ-ի...
«Ես հյուրեր ընդունելու որոշակի փորձ ունեի արդեն: Ռիժկովի ճեմափողոցի իմ բնակարանը մեծ է ու առիթի դեպքում նաեւ դրսից հյուրեր էի ընդունում: Դե որ պիտի էս տունն արդեն վերանորոգեի, որոշեցի սա վերածել հյուրատան»,-պատմում է Մարինան:
Ամեն փլուզումից հետո տեղական եւ մարզային իշխանությունները բնակության այլընտրանքային տարբերակներ են առաջարկում, սակայն բնակիչները մերժում են՝ պատճառաբանելով, թե քաղաքի կենտրոնից ծայրամաս չեն ցանկանում տեղափոխվել:
Գյումրու քաղաքապետարանում այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ 2017թ-ի սեպտեմբերի 8-ից ՀՀ-ում գրանցված «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Մաղաքյանը:
Կումայրի արգելոց-թանգարանի 1000 հա զբաղեցնող տարածքում մինչեւ երկրաշարժը հաշվառված 1600 հուշարձանների ու պատմաճարտարապետական նշանակության շինությունների ցանկը պակասել է:
Այդ օրը ալեքպոլցի մեծահարուստ Գեւոր աղին պատկանող բաղնիքում՝ կառուցված 1880թ- ին, որ խորհրդային տարիներին վերածվել էր թիվ 4 բաղնիքային տնտեսության, պիտի մոտ 100 մարդ մասնակցեր ավանդական մի ծեսի:
Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն այսօր առավոտյան հայտարարել է անժամկետ հացադուլ: Պատճառը, ըստ Հովհաննես Խորիկյանի, ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի հերթական ապօրինի...
Շիրակի մարզի Բասեն գյուղում պելետի՝ կենսավառելիքի արտադրության հիմնումը, դրական առումով, բավական մեծ իրարանցում առաջացրեց: Վառելիքի այլընտրանքային տարբերակի կիրառման եւ զարգացման եվրոպական փորձի տեղայնացումը հատկապես չգազիֆիկացված, անտառազուրկ...
Օրակարգում ընդգրկված 5-րդ առաջարկի քննարկումը տեղափոխվեց հաջորդ նիստի օրակարգ: Մարզպետին կից գործող երիտասարդական խորհրդի կազմում համայնքից երիտասարդ ներկայացուցիչ ունենալու համար մարզպետարանի հայտարությանն արձագանքած մեկ հայտատուի հարցը...
Ռուս դրամատուրգ Վալենտին Կրասնագորովի «Երեք գեղեցկուհի» պիեսը միջինից բարձր տարիքի երեք կանանց ընկերության, ինչպես նաեւ մարդկային միայնության մասին է:
Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ Ախուրյանի կազմում ընդգրկված Կառնուտ, Բասեն, Ջրառատ, Հովիտ, Կամո, Արեւիկ եւ Այգաբաց համայնքները գարունը բացվելուն պես, երբ հնարավոր կլինի շինարարական աշխատանքներ իրականացնել:
Մեզ շատ օգնեց ախուրիկցի տիկնիկագործ Մարո Մարգարյանը, մեր թիմին միացան մարդիկ, ովքեր ընդամենը լսել էին ծրագրի մասին ու ցանկություն հայտնեցին կարել այդ տիկնիկները:
Գյումրու բրենդավորման շուրջ հասարակության մեջ առկա տրամադրությունները տարաբնույթ են եւ հակասական՝ բացասականից մինչեւ խիստ դրական, հեգնանքից մինչեւ անտարբերություն, չիմացությունից մինչեւ լավատեղյակ վերլուծություն, եւ մշտապես հնչող հարցադրում....
Քաղաքում եւս մի քանի արձան ունենալու գաղափարը շրջանառության մեջ էր դրվել 2017թ. հոկտեմբերի 1-ին՝ «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խնդրանքով դիմել էր երկրի նախագահին՝ տրամադրել գումար Աբովյան ճեմափողոցում 12 արձան...
Գյումրու բնակիչ, համակարգչային մասնագետ Աշոտ Կարապետյանը մոտ 4 տարի առաջ որոշեց երկու բիզնես-գաղափար իրականացնել գյուղատնտեսության ոլորտում`ցորենի էքստրուդացում եւ քլորելայի արտադրություն: Աշոտ Կարապետյանի հավաստիացմամբ, 2014թ. այս ծրագրերը...
Ներդրումների համար անհեռանկարային տարածաշրջան, արագ բացվող ու նույն արագությամբ էլ փակվող բիզնես նախագծեր, մշտապես դժգոհող ու պահանջներ ներկայացնող բնակիչներ, աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ, երկրաշարժից հետո դեռեւս չհաղթահարած...
«Տա աստված, մյուս ընտանիքներն էլ, որ դոմիկների մեջ են, էս տիպի երջանկության արժանանան, ինչխոր մենք»:
Ազնվամորու մշակման եռամյա ծրագրի մասին խոսակցությունները Շիրակի մարզի Հայկավան գյուղում սկսվել էին երկու տարի առաջ: «Կանաչ արահետ» եւ «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շրջելով մարզի տարբեր համայնքներում, ի վերջո...
Եվրոպական գրեթե բոլոր երկրներում, նաեւ օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում, դեկտեմբերին բացվում են ամանորյա տոնավաճառներ:
Հնչեցրած խոստումներից մեկ ու կես տարի անց իրական պատկերն հետեւյալն է՝ աշխատատեղեր չեն բացվել, արտադրության համար նախատեսված մեքենաների ներկրման հետ կապված, ըստ Գյումրու քաղաքապետի տեղեկությունների, կան խնդիրներ:
Հանրապետության երկրորդ քաղաքի բյուջեն 2018թ-ին կազմելու է 3 մլրդ 357 մլն 33,7 հազար դրամ, որից 1 մլրդ 968 մլն 669 հազար դրամը պետական աջակցությունն է: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն ասաց, որ կան խոսակցություններ դոտացիան ավելացնելու վերաբերյալ,...
Ջերմատան երկու հաջողված օրինակ Շիրակի մարզում կարող ենք գտնել հենց Թորոսգյուղում, որից մեկը՝ պասիվ արեւային:
Տարվա ընթացքում 7 առաջնախաղ, 141 խաղացած ներկայացում, 41 500 հանդիսատես, տոմսերի վաճառքից գոյացած 31 մլն դրամի հասույթ:
«Այս երկու գյուղերը մրցակցում են ամեն ինչում՝ ու՞մ դպրոցն է ավելի լավը, որ գյուղի բնակիչներն են ավելի շնորհքով, որ գյուղից կան ավելի շատ ճանաչված մարդիկ եւ այլն»,-ծիծաղելով բացատրում է «Կինոակումբի ձայնը» ծրագրի համակարգող Արփինե Նիկոլյանը:
Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի ավագանու անդամներն ու ղեկավարն այդպես էլ չեն կարողանում համաձայնության գալ համայնքի ղեկավարի 2018թ-ի պաշտոնային դրույքաչափը սահմանելու եւ համայնքի ավագանու 2017թ-ի նոյեմբերի թիվ 6 որոշումն ուժը կորցրած...
Շիրակի մարզի գյուղական 7 բնակավայրի 8 անօթեւան ընտանիքների հետ մարզպետ Աթուր Խաչատրյանը դեկտեմբերի 12-ին կնքեց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրեր:
«Հըմի ըդիգ ի՞նչ է» հարցադրումը հավակնում է դառնալ Գյումրու 2017թ-ի կարգախոսը կամ բրենդը:
Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանում եւ տարածաշրջանում խաղաղության մշակույթ տարածելու «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության, վերջինիս գործընկեր կազմակերպությունների եւ համագործակցող դպրոցների փորձն ու ձեռքբերումները:
«Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունն անցած երեք ամիսների ընթացքում Գյումրու 12 ներհամայնքային երթուղիներից մոնիտորինգի էր ենթարկել 5-ը՝ թիվ 20, 28, 11, 14 միկրոավտոբուսային եւ 1-ին համարի ավտոբուսային երթուղիների աշխատանքը:
Մարմաշեն փնջի ոչ բոլոր բնակավայրերն ունեն իրենց ներկայացուցիչներն ի դեմս ավագանու անդամների: Կան գյուղեր, որ ընդանրապես ներկայացուցիչ չունեն:
«Լոֆթ»-ում չի կարելի ծխել, ոգելից խմիչքներ գործածել: Կենտրոնը նաեւ դաստիարակչական գործառույթ ունի: Այստեղ են հաճախում տարբեր դաստիարակություն, հայացքներ, սովորույթներ ունեցող անձինք, ովքեր պետք է ենթարկվեն կենտրոնի գրված ու չգրված օրենքներին:...