Առկա են նաև անվավեր քվեաթերթիկներ, որոնց ճակատագիրը պարզելու համար հանձանաժողովը դրանք պետք է քննարկման դնի:
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Քվեարկությանը մասնակցներից 726-ը քվեարկել է «ոչ», 666-ը` «այո»:
Աջափնյակի 9/34 տեղամասում ևս «ոչ»-ը հաղթանակ տարավ «այո»-ի նկատմամբ: 727 ընտրողներից 501-ը «ոչ» է քվեարկել Սահմանադրության փոփոխությանը, 189-ը՝ այո: Անվավեր է ճանաչվել 39 քվեաթերթիկ:
Աջափնյակի 9/33 ընտրատեղամասում «ոչ»-ը հաղթեց «այո»-ին: «Ոչ» քվեարկել էր 522, իսկ «այո»՝ 269 ընտրող: Անվավեր համարվեց 39 քվեաթերթիկ:
Հաղթանակ թաղամասի 7/14 ընտրատեղամասում քվեների հաշվարկի ժամանակ անջատվել է էլեկտրաէներգիան։
Արագած. «Այո»՝ 1193, «Ոչ»՝ 379
1009 քվեարկության մասնակիցներից իր քաղաքացիական պարտքը կատարել է 527-ը, որից 466 մասնակից քվեարկել է «Այո, 52-ը՝ «Ոչ»:
Երեւանի 5/28 ընտրատեղամասում «այո» է ասել 455 հոգի, «ոչ»՝ 435-ը: 45 թերթիկ ճանաչվել է անվավեր, իսկ 2 հատը՝ չսահմանված նմուշի:
ԿԸՀ նախնական տվյալներ
Երևանի Դավթաշեն համայնքի 05/02 ընտրատեղամասում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «ոչ» է ասել 400 ընտրող, «այո»՝ 335-ը: Եվս 35 քվեաթերթեր անվավեր են եղել:
8/4 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 587, Այո 165 Ոչ 398 25/20 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 455, Այո 137 Ոչ 305
Զարմանալի չէ, որ անվավեր քվեաթերթիկների թիվը քիչ է: Արմավիրի մարզում այսօր քվեարկողների մեծ մասը «կուրացել» էր և նրանց ուղեկցում էին քվեախուց այլ անձինք:
Շիրակի մարզում հանրաքվեին մասնակցել է 41,28 տոկոսն ընտրողների:
Այս ընտրատեղամասում ընտրողները պասիվ էին մինչև վերջ: Քվեաթերթիկների հաշվվման ներկա էին միայն հանձնաժողովի անդամները:
Պահանջում եմ ՀՀ ոստիկանությունից այս գրածս դիտել որպես հաղորդում և հարուցել քրեական գործ:
Քաղաքացի Արփի Պողոսյանը «Հետքին» հայտնում է, որ, գնալով ընտրության, հայտնաբերել է, որ իրենց հասցեում գրանցված է 3 անծանոթ մարդ՝ Կուլկուլէան Ազնիվ Գէորգի, Կուլկուլէան Յարություն Գէորգի, Քէօֆտէան Մարի Շուքրիի:
Թիվ 31 ընտրատարածքում հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանի տեղեկացմամբ 54.413 ընտրողիից ընտրությանը մասնակցել է 24.696-ը՝ ընտրողների 45.39 տոկոսը:
Կոտայքի Քասախ գյուղի 26/27 ընտրատեղամասում սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել 377 հոգի, «ոչ»՝ 281 ընտրող:
Քվեարկությունն ավարտվեց:
Ազատության հրապարակ. ուղիղ միացում
Քասախ համայնքի 26/27 ընտրատեղամասում հանձնաժողովի ՀԱԿ անդամ Սամվել Բոյախչյանը «Հետքին» հայտնեց, որ մինչեւ քվեարկության օրը իրեն կաշառք են առաջարկել, որի համար նա կամ պիտի հիվանդ ներկայանար ու չմասնակցեր ընտրական գործընթացին, կամ պիտի աչք փակեր...
Օշականի գյուղապետ. «Այն աշխուժությունը, տրամադրությունը չկա, անհատի ընտրություններին ավելի աշխուժություն է տիրում»
Դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Բնակիչների հասցեների փոփոխությունը տեղի է ունեցել բնակարանների սեփականաշնորհումից հետո և նրանց անձնագրերում դեռ մնացել են բնակարանների շինարարական հասցեները:
Քասախ գյուղի 26/27 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ (Ժառանգություն) Մարիամ Մեծիկյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ «աչքը շատ բան է տեսել»: Այսօր 60-ին մոտ մի տղամարդ հանձնաժողովի անդամներին ասում էր, որ ցանկանում է քվեարկել իր կնոջ փոխարեն: Հանձնաժողովի...
Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ համայնքում այսօր նաեւ համայնքի ղեկավար են ընտրում:
Մեծ դահլիճում միայն հանձնաժողովի անդամներն էին:
Շենգավիթ համայնքի թիվ 134 մանկապարտեզի շենքում տեղակայված են երկու ընտրատեղամասեր:
Ընտրատեղամասում գրանցված են հանրաքվեի ցուցակով 1923 ընտրող եւ լրացուցիչ ցուցակով մեկ ընտրող, իսկ ՏԻՄ ընտրությունների ցուցակով՝ 1946 ընտրող:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հրապարակել է հաշվետվություն` դեկտեմբերի 6- ին` 07.00-16.00 ընթացքում, դիտորդների կողմից հանրաքվեի քվեարկության գործընթացի հայտնաբերված ընտրախախտումների վերաբերյալ:
Լոռու մարզի թիվ 29/8 ընտրական տեղամասային կենտրոնում ներկա գտնվող դիտորդներից ահազանգ էր ստացվել: Դրանք մի քանի ուղղվածության էին: Դիտորդներն ահազանգել էին, որ տեղամասում գտնվում են անհատներ, ովքեր ազատ հետևում են քվեարկության ընթացքին, քվեարկության...
Գյուղացիներն ասում էին, որ եթե համայնքի ղեկավարի ընտրություն չլիներ իրենք չէին գա «Այո»-ի և «Ոչ»-ի քվեարկությանը:
Ժամը 17:30-18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ալափարս գյուղի 26/21 տեղամասի հանձնաժողովի նախագահ ժառանգական Արմեն Վարդանյանին դուրս է կանչել Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգյալդյանը:
Քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին ժամը 16:30-ին հանդիպեցինք Ախթալայի թիվ 31/53 ընտրական տեղամասի դռանը հարող պատին փակցված ընտրացուցակների մոտ:
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր` «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության` նույն անձի կրկնակի քվեարկության դեպքերի առնչությամբ:
Դիտորդները, վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամները քվեարկության ընթացքը նորմալ են գնահատում
Քվեարկությունը Ներքին Կարմիրաղբյուրում անցնում է առանց միջադեպերի:
Հալաբյան 7 հասցեի բնակիչ, երիտասարդ Նելլի Մինասյանը եկել է քվեարկության և տեսել, որ իր տեղն արդեն ստորագրած է: Հանձնաժողովի անդամները պարզաբանում են, որ իր փոխարեն սխալմամբ իրենց հարևանն է ստորագրել, իսկ հարևանի փոխարեն՝ մեկ այլ անձ:
Քվեարկողների հիմնական դժգոհությունները կապված են ընտրատեղամասերի փոփոխությունների հետ
Նախագահին դուր չի եկել, որ նա ուշադիր հետեւել է հանձնաժողովի անդամների գործողություններին եւ հսկել է, որ ընտրողները բացակայող անձանց փոխարեն չքվեարկեն
Դեպքի առթիվ հանձնաժողովի նախագահը զանգահարել է ոստիկանություն: Պարզվել է նման ID քարտ գոյություն չունի:
N15/27 ընտրատեղամասում երկու կուսակցություն վստահված անձ ունի՝ ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն:
Քիչ առաջ «Հետքի» խմբագրություն էր զանգել քաղաքացի Աննա Դաղլարյանը, ով հայտնեց, որ Կոմիտասի պողոտայում, շուկայի հարևանությամբ գտնվող «Այո» շտաբի դիմաց հավաքված են մոտ 30 տղամարդիկ
«Հետքի» խմբագրություն էր զանգել քաղաքացի Տիգրան Աճեմյանը, ով Մալաթիա Սեբաստիա 7/26 ընտրատեղամասի ընտրող է:
10/20 ընտրատեղամասում 17:30-ի դրությամբ քվեարկել է 800-900 հոգի: Զրույցի ընթացքում դիտորդ Աշոտ Խաչատրյանը նշեց, որ այնտեղ իրավիճակը բավական լարված է:
Խնդիրը ընտրական հանձանժողովին անմիջապես հայտնելուց հետո ընտրատեղամաս կանչվեց Սիմոնյան Սամվելը, ով սխալմամբ ստորագրել է իր եղբոր կնոջ փոխարեն:
Նա ցանկացել է նկարել ընտրացուցակում իր անվան դիմաց դրված ստորագրությունը, բայց թույլ չեն տվել:
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի ահազանգը, համաձայն որի՝ 5/21 ընտրատեղամաս պարբերաբար քաղաքացիներ են գալիս ոստիկանությունից ստացած՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով և քվեարկում ուրիշի...
Արաբկիրի 4/16 ընտրատեղամասում ՀԱԿ և ՀՀԿ վստահված անձինք կռվի են բռնվել, ինչի արդյունքում ոստիկանությունը երկուսին էլ բերման է ենթարկել:
Նահապետավանում սեզոնին գյուղից արտագնա աշխատանքի է մեկնում 100-150 տղամարդ, ովքեր սովորաբար մինչեւ ամանոր վերադառնում են:
842 բնակիչ ունեցող գյուղում համայնքապետի պաշտոնի համար մրցակցում էին 3 թեկնածու
Դատախազությունը տեղեկացնում է, որ ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական գործընթացի խոչընդոտման վերաբերյալ ԶԼՄ-ների` առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումների վերաբերյալ սկսել է հետևյալ գործողությունները:
Գյումրու 35/31 ընտրատեղամասում պասիվություն է նկատվու. ժամը 16:00-ի դրությամբ 811 ընտրողիցընտրությանը մասնակցել են 394 մարդ:
Ընտրողներից մի քանիսն իրենց անունները չգտան ընտրացուցակներում ու հեռացան՝ առանց քվեարկելու:
08/04 ընտրատեղամասում քվեարկած անձը «Հետքին» հայտնեց, որ իր անձնագիրը քվեարկության ժամանակ չի կնքվել:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս պարզաբանում է, որ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերջնաժամկետը 2015 թ. նոյեմբերի 29-ն էր:
Պահանջում եմ ՀՀ ոստիկանությունից այս գրածս դիտել որպես հաղորդում և հարուցել քրեական գործ:
Էջմիածնում որևէ մեկը Արմինե Խուդոյանին որպես ընդդիմադիր չի ճանաչում: Նա միշտ աչքի է ընկել իր իշխանական հայացքներով, իսկ աշխատանքային գործունեության մեջ երբևէ չի արել մի բան, որը դուր չէր գա Մանվել Գրիգորյանին:
Հանրապետական կուսակցության վստահված անձ Սևիլ Պապոյանը միջանցքում մոտենում է մարդկանց և գումար փոխանցում:
Նա կանգնել էր տեղամասի կենտրոնում՝ քվեատուփերի մոտ, ուղղորդում էր տեղամաս մտնող ընտրողներին, միջամտում էր տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքերին և հանձնարարություններ տալիս տեղամասային հանձնաժողովի նախագահ՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Կարինե...
Մոտ 40-անց մի տղամարդ մտավ ընտրատեղամաս և ասաց. «Եթե ուզում եմ «այո» քվեարկեմ, որտեղ եմ քվեարկելու»:
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը կրկնակի քվեարկության երկրորդ դեպքն է գրանցել նույն 11/3 տեղամասում (Շենգավիթ, թիվ 144 մանկ.):
Մոտ 13:00-ի տվյալներով ժամանակավոր անձնագրով միաժամանակ քվեարկելու եկան մոտ տասը քաղաքացի: Նրանց հոսքը շարունակվեց նաև հաջորդող 30 րոպեների ընթացքում:
Ընտրող քաղաքացիներից չորսն են, որ քվեարկել են այլ ընտրողների օգնությամբ՝ առանց տեղամասի հանձնաժողովի անդամների միջնորդության:
Տեղափոխողներից է նաև լուսանկարի տաքսին: Հակոբ ներկայացող վարորդն ասաց, որ իր շենքի հարևաններին է տեղափոխում ընտրատեղամաս՝ առանց գումարի:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սխալմունք է տեղի ունեցել, շփոթել են ու ուրիշի փոխարեն ստորագրել:
Որոշ քաղաքացիներ ընտրացուցակներում չեն գտել իրենց անունները, ինչի պատճառով չեն մասնակցել քվեարկությանը:
Գյումրի քաղաքի թիվ 10 դպրոցում տեղակայված 35/30 ընտրատեղամասի դիտորդը տարաձայնություններ է ունեցել հանձնաժողովի նախագահ Լամարա Աբրահամյանի հետ և լքել ընտրատեղամասը:
Հանձնաժողովի նախագահ Սպարտակ Ասոյանը խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն:
Կոտայքի մարզի Քասախ գյուղում գործում է 3 ընտրատեղամաս՝ 26/27, 26/28 եւ 26/29: Սրանցից առաջինում ժամը 16-ի դրությամբ 1628 ընտրողից քվեարկել էր 550 հոգի: 26/28 ընտրատեղամասում ժամը 14-ի դրությամբ 1235 հոգուց քվեարկել էր 227-ը:
Չարենցավան քաղաքում տեղակայված 26/16 ընտրատեղամասում գտնվող լրագրող Սոնա Թադևոսյանը, ով ներկայացնում է Ասպարեզ լրագրողների ակումբը, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Մի քանի վայրկյանից պարզ դարձավ, որ քվեարկել են նաև իր եղբոր, եղբոր կնոջ ու նրանց դստեր փոխարեն, ովքեր 4 տարի է ինչ Հայաստանում չեն բնակվում։
Hetq.am կայքում «Գնում ես ներս ու «Այո»-ի դիմաց պտիչկա ես դնում». վստահված անձ դպրոցի տնօրենը՝ ընտրողներին» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ Մարգարա գյուղի դպրոցի տնօրենը տարեց մարդկանց ուղղորդում է քվեարկություն կատարելու։
Ահազանգերից մեկը վերաբերում է Վանաձորի թիվ 30/6 ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահին, մյուս 2-ը՝ Լոռու մարզի ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։
Աջափնյակի 6/4 տեղամասում մի քաղաքացի նկատել է, որ քրոջ փոխարեն արդեն քվեարկել են: Այդ մասին արձանագրություն է կազմվել:
Հանձնաժողովի նախագահ Աշխեն Հովհաննիսյանը «Հետքին» ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու են մեկ բնակարանի հասցեում 178 քաղաքացիներ գրանցված: «Ես հանձնաժողովի նախագահ եմ, ինչ իմանամ»,- մեր հարցին պատասխանեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանը:...
Գառնի գյուղի բնակիչ Գեղամյան Սուրենի անունը այդպես էլ չգտնվեց 27/28 ընտրատեղամասում:
Արաբկիրի 5/28 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Կիրակոսյանը «Հետքի» թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը տվել է դեպքի առիթով ժամանած ոստիկանին: Վերջինս համակարգիչը հանձնել է լրագրողին և հեռացել:
Նրանք իրավունք ունեն անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ինչը ենթադրում է, որ դիտորդը կարող է նայել ընտրողների անուն-ազգանունները և հերթական համարները թե՛ ընտրողների ցուցակում, թե՛...
Վանաձորի թիվ 30/16 ընտրատեղամասից դիտորդները ահազանգում են. աշխատելու համար բավարար պայմաններ չկան, շատ ցուրտ է և անհնար է ոչ միայն աշխատելը, այլև տեղամասում մնալը:
Նույն ընտրատեղամասում գրանցվել է նաև ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ, սակայն դիտորդները կանխել են:
Մոտ 13:00-ի տվյալներով ժամանակավոր անձնագրով միաժամանակ քվեարկելու եկան մոտ տասը քաղաքացի: Նրանց հոսքը շարունակվեց նաև հաջորդող 30 րոպեների ընթացքում:
Հանձնաժողովի անդամները պարապությունից հումորներ են անում, մեկ-մեկ տեղամաս մտնողներին հորդորելով. «Ընտրեք ձեր ապագան»:
Հանձնաժողովի նախագահը խնդրեց վերադառնալ և ցույց տալ նույնականացման քարտը, բայց քաղաքացին արագ հեռացավ:
Դեկտեմբերի 6-ի` ժամը 11-ի դրությամբ, ոստիկանությունում ուսումնասիրվել է 27 ահազանգ, որից 3-ը ստացվել է «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 22-ը ներբեռնվել են կայքէջերից: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
«Հերիք չի էստեղ էդքան բզբզաք Հետքից»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է զանգահարել ՀՀ Լոռու մարզի Կուրթան գյուղի թիվ 32/54 տեղամասի հանձնաժողովի անդամ Գայանե Թունյանը, ով հայտել է, որ համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանը, ով միաժամանակ հանդիսանում է ՀՀԿ կուսակցության...
Քիչ առաջ «Հետք» էր զանգահարել քաղաքացի, ով չներկայացավ, սակայն նշեց
«Խնդիր ունենք աշխատելու ընտրատեղամասում, հանձնաժողովականները չեն թույլատրում նայել ցուցակները եւ տեսնել, թե ով ում անվան դիմաց է ստորագրում»,- նշեց Լարիսա Ժամակոչյանը:
ԲՀԿ անդամ Հայկ Նավասարդյանի խոսքով` նույնականացման քարտերով նույնպես ընտրողներ եղել են:
Խախտումներ չեն արձանագրվել, միայն փորձում էին խոչընդոտել դիտորդների, լրագրողների և վստահված անձանց աշխատանքը, ինչը վերականգնվեց
«ՈՉ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Երբ վստահված անձից հետաքրքրվեցինք, թե ինչու է քվեարկողներին ուղղորդում, չհերքեց. «Ասաց «Այո»-ի օգտին ոնց քվեարկեմ, ես էլ ասացի: Քո խաթր հեսա մեկին էլ կասեմ թող «Ոչ»-ի համար քվեարկի»,- ասաց վստահված անձը:
Հանձնաժողովի անդամներից Էդգար Ավագյանը ՀԱԿ-ի ներկայացուցիչ է: Նա նույնպես ասաց, որ խախտում չի արձանագրել. «Բոլորն էլ վստահաբար գալիս, իրենց «Ոչ»-ն են ասում»:
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, ով մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում:
Արաբկիրի 5/28 ընտրատեղամասում ժամանակավոր անձնագրով միաժամանակ քվեարկելու եկավ 10 քաղաքացի
Թե ինչի է իր տան վրա գրանցված 3-րդ անհայտ անձնավորությունը, այդպես էլ ոչ ոք չկարողացավ պարզաբանել:
Ընտրողների ակտիվ հոսք Գառնիի թիվ 27/28 ընտրատեղամասում սկսվեց 11:30-ից հետո։ Մարդիկ սկսեցին քվեարկության գալ ընտանիքներով։
Թե հանձնաժողովի նախագահի, թե՛ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Անժելա Կիրակոսյանը նշեցին, որ մինչ այժմ արտասովոր միջադեպեր չեն եղել: