Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում հարցաքննվել են մի շարք անձինք, երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե «Հայաստան» դաշինքը պատրա՞ստ է արդյոք թեթևացնել վարորդների բեռը՝ կապված արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների և նշանակված տուգանքների հետ։
Խոսելով ատոմակայանի նոր էներգաբկոլի հնարավոր կառուցման մասին՝ Քոչարյանը շեշտեց, որ ոչ մի մասնավոր ներդրող գումար չի ներդնի, եթե պայմանագիր չլինի այն մասին, թե ով է գնելու նոր էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան։
Դիլիջանում նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց Տավուշի անկլավային գյուղերի մասին։
Ինչ վերաբերում է փոքր համայնքներին, Քոչարյանն ասաց, որ այդ դեպքում ճիշտ չի համարում չափորոշիչներ սահամանել, քանի որ առանց այդ էլ ընտրության հնարավորությունը այդ համայնքներում քիչ է։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ պետությունը պետք է մասնակից դառնա հարցը լուծելուն, այլապես «չորով» բոլոր բիզնեսներն էլ կարելի է փակել։
«Ինձ ասում են, թե այստեղ մի սար կա, որը կարող է երկրորդ Ծաղկաձոր դառնալ Հայաստանի համար»։
Քոչարյանը զարմանք հայտնեց՝ լսելով, որ պետությունն իր վրա ամբողջությամբ չի վերցրել հիվանդություն ունեցող երեխաներին դեղորայքով ապահովելու հարցը։
Գործող իշխանությունների սխալների պատճառով Արցախի հարցը, ըստ էության, ժողովուրդների ինքնորոշման տիրույթից տեղափոխվել է տարածքային ամբողջականության տիրույթ։ Այսպիսի հայտարարություն արեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը ելույթի վերջում երդվեց, որ եթե քաղաքացին իր քվեն վստահի «Հայաստան» դաշինքին, ապա իրենք այդ վստահությունը չեն չարաշահի։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ իշխանության գալու դեպքում Հայաստանում կլինեն արտոնյալ անձինք։
«Հայաստան» դաշինքնի առաջնորդը քաղաքացիական ավիացիայի ոլորտը տապալելու համար մեղադրեց գործող իշխանություններին։
Իշխանության գալու դեպքում «Հայաստան» դաշինքը կասեցնելու է համայնքների խոշորացման գործընթացը։ Այս մասին Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ գյուղում հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի համար ամենացավալին այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը Շուշի մտել են առանց ծանր տեխնիկայի, միայն պիկապներով կտրելով պաշտպանական գիծը՝ Հադրութից անտառներով եկել, հասել են Շուշի։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի համար պետք է միջազգային ճնշումն ավելացնել, սակայն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել։
Քոչարյանը խոստացավ, որ մեկ ընտրական ցիկլի, այսինքն՝ 5 տարվա ընթացքում այդ հարցին լուծում են տալու։
Մայրաքաղաք Երևանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը մեկնարկեց Նոր Նորք վարչական շրջանից։
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մեկ դեպքում Արցախից ժամանած քաղաքացիներին տրամադրում է տեղեկանք ժամանակավոր ընտրողների ցուցակում ընդգրկվելու և ընտրելու իրավունք ունենալու համար, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ), բայց այժմ պետք է շեշտադրում անել ոչ դե դրա վրա, այլ՝ տարածաշրջանում խաղաղ կյանքի։
Նա համոզված է, որ հայկական կողմը կարող էր չպարտվել 44-օրյա պատերազմում, սակայն պարտվել է պատահականության պատճառով, քանի որ ըստ երկրորդ նախագահի՝ պատահականորեն երկրի ղեկին հայտնվել է մի մարդ, որը չի հասկանում, թե ինչ է պետական կառավարումը։
«Մեր երկրում լինելու է արդարադատություն, և ինքն ու մնացած բոլոր պատասխանատուները գնդակահարությամբ չեն ազատվելու»:
Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ հենց իրենց դաշինքն է այն քաղաքական ուժը, որն ունի բավարար գիտելիքներ, փորձ, կամային հատկանիշներ և վճռականություն երկիրն այս վիճակից հանելու համար, և հենց դրա համար է «Հայաստան» դաշինքը մասնակցում ընտրություններին։
Գորիսում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը՝ արձագանքելով այն պնդումներին, թե 44-օրյա պատերազմում ի սկզբանե հնարավոր չէր հաղթել։
Հարկ է նշել, որ Խոակին Կապառոսի գլխավորությամբ սա Հայաստանի ազգային ընտրանու՝ վերջին 10 խաղերում կրած առաջին պարտությունն էր։ Մինչև այդ մեր թիմը 9 խաղ անընդմեջ անպարտելի էր։
Արամ Վարդևանյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը որևէ առնչություն չունի ընտրակաշառք բաժանելու և ցանկացած այլ տեսակի ընտրակեղծարարության հետ։
Անվտանգային հարցերի մասին խոսելիս Արմեն Գևորգյանը նշեց, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու են և փորձելու Հայաստանի ու Արցախի համար ընդունելի լուծումներ գտնել, և այդ հարցում այլ առաջնահերթություն չունեն։
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպման շրջանակներում 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի ընտրանու հետ։ Խաղը տեղի ունեցավ խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքի մարզադաշտում։
Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրու Շոֆերը (ԱՄՆ) կարող են մոտակա ժամանակներում պայմանավորվել հայ-ադրբեջանական սահման այցելելու վերաբերյալ։
Միևնույն ժամանակ Կապառոսը հույս հայտնեց, որ Մխիթարյանը կօգնի թիմին՝ Մունիդալ-2022-ի ընտրական փուլի՝ սեպտեմբերին կայանալիք խաղերի ժամանակ։
Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 25-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային» և դարձավ Հայաստանի չեմպիոն։
«Դատարանը այդպիսի դիմում ստացել է։ Այս պահին այն քննվում է։ Առավել մանրամասն ինֆորմացիա դեռևս չենք կարող հաղորդել»,- պատասխանել է Եվրոպական դատարանի ներկայացուցիչը (անունը չի հաղորդվում, խմբ․) ռուսական ТАСС պետական գործակալության հարցին։
Վարազդատ Հարոյանի վերջին թիմը ղազախական «Աստանան» էր, որտեղ հանդես էր գալիս 2021 թվականի փետրվարից։ «Կադիսի» հետ ստորագրված պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Լեռնադահուկային համալիրը կառուցելու համար «Արագեյթ Ինվեսթմենթս» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով կօտարվի 139,2 հեկտար և կառուցապատման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի 5 359 հեկտար հողամաս։
Արդեն իսկ երկու շաբաթ է անցել, ինչ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գտնվում են Հայաստանի տարածքում։ «Հետքը» ներկայացնում է մինչև այս պահը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը։
Հավաքականի հրավեր չստանալու փաստը Հենրիխ Մխիթարյանն անարձագանք չի թողել։ Ֆեյսբուքյան իր էջում Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել՝ զարմանք հայտնելով կատարվածի վերաբերյալ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակին։
Կրեմլի խոսնակը հրապարակված հայտարարությունը «անհեթեթ հրապարակում» է որակել։
Նա առաջարկում է, որ եթե եռակողմ ձևաչափ հնարավոր չէ կազմել, ապա գոնե անհրաժեշտ է ռուս խաղաղապահներին այս միջադեպերը ուսումնասիրելու լիազորությամբ օժտել։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Այս մասին նա հայտարարել է Տաջիկստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։
Այցի արդյունքներով Փոլ Գավանը այդ թեմայով զեկույց կնախապատրաստի։
«Մենք նախատեսում ենք դիտորդներ ուղարկել առաջարկվող քվոտայի շրջանակներում, սակայն ԺՀՄԻԳ (ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) առաքելությունը դեռ չի որոշել դիտորդների հստակ քանակը»։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար (ՌԴ ԱԳՆ) Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակում ոչ մի պատճառ չկա «հույզեր բորբոքելու»։
«Ես հստակ չեմ կարող ասել, բայց բոլոր այդ հարցերը, բնականաբար, ոչ մեկ անգամ քննարկվել են երկկողմանի շփումների ժամանակ»։
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում Երևանի «Արարատը» 3։1 հաշվով պարտության մատնեց Երևանի «Ալաշկերտին» ու իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում օգնության հարց չի քննարկել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ։
Ոստիկանության առաջարկած փոփոխությամբ՝ նախատեսվում է այդ ցանկում ավելացնել նաև «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y» տառերը։
ՀՔԾ-ն տեղեկացրել է, որ պաշտոնեական հանցագործությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառված գույքային վնասի չափը կազմում է ավելի քան 60 մլն դրամ:
Մայիսի 13-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրուցյց է ունցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։