Առաջարկվող փոփոխությունները դեռևս օրենքի նախագծի կարգավիճակում են։ Այն դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։
Հարցին, թե Ռուսաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանում իրավիճակի կարգավորման գործում, Զախարովան պատասխանել է, որ դա «ինքնիշխան պետության ներքին գործն է»։
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը այսօր հավաք և երթ էր նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների մոտ։
«Եվ հենց դրա համար ենք երկխոսություն տանում, քանի որ մենք նույնպես ցանկանում ենք պարզել, թե որքան մարդ է Ադրբեջանում գերության մեջ, Բաքուն դա մեզնից լավ գիտի»։
2020թ. նոյեմբերի 23-ից մինչև օրս ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 1548 հեկտար տարածք, 484 կմ ճանապարհ, 1524 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ 90 և դրանից բարձր կենսաթոշակառուների թիվը շուրջ 11 հազար է։
Արձագանքելով Մանե Գևորգյանի հայտարարությանը՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է․ «Շատ կարևոր է, որ այս հարցում ճշտմարտությունը վերականգնվեց»։
Անտառային ծառայությունը ներկա փուլում ստեղծվելու է ի հաշիվ Անտառային կոմիտեի հաստիքների և բյուջեի վերաբաշխման։
Բերձորի հէկ-ի վերագործարկմամբ հնարավորություն է ստեղծվել էլեկտրաէներգիա մատակարարել մոտակա բնակավայրերին ու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։
Նրա խոսքով՝ հումանիտար ավտոշարասյունը կազմված է 6 բեռնատար և 2 ուղեկեցող ավտոմեքենաներից։
Համապատասխան նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից սկսած Արցախ է վերադարձել 52 700 քաղաքացի, որոնք ժամանակավորապես ապաստանել էին Հայաստանի Հանրապետությունում։
2016 թվականից սկսած «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն մասնակցում է պետական գնումների մրցույթներին և 156 անգամ հաղթող է ճանաչվել։ Գնումների ճնշող մեծամասնությունը բաժին է հասել Երևանի քաղաքապետարանին։
Գլխավոր դատախազությունն առաջարկում է խստացնել Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարելու համար սահմանված պատժատեսակները։
350 տեղ նախատեսվում է հատկացնել պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար:
Տաթև Գալստյանն ու Տարոն Նիկողոսյանը ամուսնացել են 2015 թվականին, սակայն այսօր Տաթևն իր ձեռքին կրում է նաև ամուսնու մատանին։ Կապիտան Տարոն Նիկողոսյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում։
Ավելի քան 60 բեռնատար ավտոմեքենա ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շինարարական բեռներ են տեղափոխել Շուշի՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար։
ՀՀ կադաստրի կոմիտեի մշակած որոշման նախագծի համաձայն՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեին նվիրաբերել գլոբալ նավիգացիոն ընդունիչ սարք՝ Trimble R10-2:
Նախագծի ընդունվելու դեպքում նշված խմբերին պատկանող պայմանագրային զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն։
Մինչև օդանավի վայրէջքը՝ մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել օդանավակայանի դարպասների մոտ, որոնք սպասում էին իրենց հարազատների վերադարձին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ռուս խաղաղապահները կիրառել են ռուսական Орлан-10 և իսրայելական Searcher (ռուսական անվանումը՝ Форпост) տեսակի անօդաչու թռչող սարքեր։
2019 թվականին պաշտոնական տվյալներով՝ Արցախում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հեկտար և Արցախից Հայաստան է ներկրվել 40 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն:
Պաշտպանության նախարարության՝ հունվարի 30-ի և փետրվարի 1-ի (հունվարի 31-ին հաղորդագրություն չի եղել) հաղորդագրություններում վերը նշված միջադեպի վերաբերյալ ոչինչ նշված չէ, փոխարենն ասվում է, որ սահմանային միջադեպեր չեն գրանցվել։
Ծնողները և հարազատները Լևոնին բնութագրում են որպես համեստ, զուսպ և պատասխանտու տղայի, որը շատ էր սիրում սովորել և իր ուժերը փորձել տարբեր տեղերում։
Նախքան դեկտեմբերի 14-ը վերադարձված 9 քաղաքացիական անձանցից 2-ը եղել են բռնի անհետացած անձինք, որոնք պատերազմի ավարտից հետո են հայտնվել ադրբեջանցիների ձեռքում, իսկ մնացած 7-ը եղել են քաղաքացիական ներկալված անձինք։
«Սեյսմիկ ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ստորագրած հուշագրի համաձայն։
Արցախում պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմին վերադարձված գերիների և պահվող այլ անձանց ընդհանուր թիվը հասավ 59-ի, այդ թվում՝ այսօր վերադարձած 5 գերիները։
Ինչպես նշում է ՌԴ արտգործնախարարությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում անաչառ և պատասխանատու փոխգործակցությունը եղել և մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը Անդրկովկասում։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել, որպեսզի կանգնեցի զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։
«Տագնապ» ազդանշանի մարզումների ընթացքում ռուս խաղաղապահները դիրքեր են զբաղեցրել կրակակետերում, ինչպես նաև տեղաշարժը դադարեցնելու համար փակել են ճանապարհը։
Գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ պայմանավորված հետևանքների հիմքով՝ պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը ներելու իրավական հիմք սահմանված չէ։
Էկոնոմիկայի նախարարությունը նաև փորձել է գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։
Այս փաթեթով նախատեսվում է փոփոխություն կատարել թվով 22 օրենքներում։
Սա առաջին դեպքն է, երբ հայկական ֆուտբոլային ակումբը տարեկան կտրվածքով հայտնվում է 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ տարբեր հարթակներում պարբերաբար տարածվող խոսակցություններին։ Լավրովը դրանք բնութագրել է որպես «էկզոտիկ առաջարկներ»։
Լավրովը նշել է, որ հայկական կողմը ցուցակները միանգամից և ամբողջությամբ չի տրամադրել, և արդյունքում այն անձանց փոխանակումն է կատարվել, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած իրադարձություններին։
Առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմն ու բժշկական ստորաբաժանումների ծառայողները։
Օրենքի ընդունումը, ըստ նախարարության, հնարավորություն կտա մեղմացնելու 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության և սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետևանքները։
Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Եռակողմ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է նաև, որ ղարաբաղյան հարցում Ռուսաստանն իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային սկզբունքներին։
Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերը հետևողականորեն կատարվում են, իսկ իրավիճակն Արցախում հանգիստ է։
Ստեփանակերտի մոտակայքում ականազերծման աշխատանքներ կատարելիս ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս զինծառայաողներին զերծ մնալ ականազերծման վտանգներից։
Նոր մոդուլային ավանը նախատեսված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի 60 զինծառայաողների համար։
Այս հարցման անհրաժեշտությունը առաջացավ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհից Ադրբեջանի զինված ուժերը քաղաքացիական անձանց են առևանգել։
Խաղաղապահ զորախմբի կազմում գործող բժշկական բրիգադը հրադադարի հաստատումից հետո բուժօգնություն է ցուցաբերել 1069 բնակչի, այդ թվում՝ 134 երեխաների։