Քոչարյանն ինքն էր ձևախեղում իշխանությունների հակակշռման և փոխադարձ զսպման սահմանադրական հիմնարար սկզբունքը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նոյեմբերի 6-ին հանդես եկավ քաղաքական ուժերին ուղղված առաջարկով` նախագահական ընտրություններին ընդառաջ սկսել քննարկումներ խորհդարանական կառավարման անցնելու և այդ համատեքստում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ...
Եվ այնուամենայնիվ, թե գլոբալ, թե մեզ համար լոկալ առումով Օբամայի վերընտրվելն ավելի ձեռնտու էր թե վարվող քաղաքականության հավասարակշռվածության և թե ամենակարևորը` կանխատեսելիության պահպանման պատճառով:
Փաստորեն, եթե հանրապետության նախագահը նման խիստ գնահատականներ չտար և վճռական քայլեր պահանջեր, վարչապետն այդպես էլ գլխի չէր ընկնելու, որ իշխանության նկատմամբ հասարակության անվստահությունը կապված է առաջին հերթին կոռուպցիոն երևույթները բացահայտելու...
Մի կողմից ակնհայտ է, որ այս գործընթացները ենթադրում են Հայաստանի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման ավելի մեծ հեռանկարներ: Սակայն մյուս կողմից Հայաստանը կարծես թե վերածվում է գերտերությունների շահերի խաչման և բախումների թատերաբեմի, որում...
Երբ փորձում ենք վերլուծել ԲՀԿ-ի անցած ճանապարհը, պարզվում է՝ միակ թողած շոշափելի հետքն այն է, որ միշտ եղել է իշխանության վերարտադրման ապահովման հիմնական գործիքը:
Հատկապես դեսպանի այն ակնարկը, թե անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց, տպավորություն ստեղծեցին, թե ԱՄՆ-ն փորձում է հովանավորության տակ առնել նախկին արտգործնախարարին՝ պայմանավորված հատկապես փետրվարին կայանալիք...
Որքան էլ ցինիզմով լեցուն լինեն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի այս հայտարարությունները, դրանք պարզ ճշմարտություններ են: Ողջ հարցն այն է՝ արդյոք դրանք Կառավարությանն ընդհանրապես հետաքրքրո՞ւմ են...
Ոչ այնքան անհրաժեշտ էր որոշել՝ ինչ խափանման միջոց է կիրառվելու Օսկանյանի նկատմամբ, որքան կալանավովելու սպառնալիքը դամոկլյան սրի նման նրա և նրան աջակցող քաղաքական ուժի գլխին կախված պահելը: Թե Օսկանյանը և թե ԲՀԿ-ն հիմա ցանկացած քայլ անելիս չեն կարող...
Այն, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը հիմնականում քաղաքական ենթատեքստ ու նշանակություն ունի, հիմնավորվում է մի քանի պարզ իրողություններով:
Սակայն նախագահի ելույթի մեխը արած այն հայտարարությունն էր, թե նման դեպքերի հայտնաբերման դեպքում այլևս չեն բավարարվելու միայն պատասխանատուներին ու մեղավորներին աշխատանքից ազատելով և սկսելու են «մեծերին գլխից բռնել»: Նախագահն, իհարկե, չմանրամասնեց`...
Կամա թե ակամա, ԵԱՀԿ ՄԽ-ն վերածվում է առկա ստատուս-քվոն պահպանելու երաշխավորի, իսկ միջազգային հանրությունը՝ ի դեմս թեկուզ Եվրախորհրդարանի այս վերջին, սաֆարովյան բանաձևի, արդարացնում ու խրախուսում է ՄԽ-ի նման նպատակադրումը:
Բայց հենց անպատժելի մնալու համոզվածությունը, ենթագիտակցական զգացողությունն է նրան նման կերպ արտահայտվելու ազատություն տալիս, որը տեղի է ունենում ոչ միայն նրա կուսակցության, այլև գործող նախագահի լուռ հայացքի ներքո: Եվ տրամաբանական հարց է առաջանում....
Ֆրանսահայ «Նուվել դ’Արմենի» ամսագրին Հայաստանի խոշորագույն օլիգարխ, առայժմ ԱԺ պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տված սենսացիոն հարցազրույցը ոչ միայն ի հայտ է բերում Հայրապետյանի անձի իրական բնութագիրը, այլև բացահայտում...
Արտաքին ճակատում Բաքուն կարծես թե դեռ մեծ կորուստներ չունի, որովհետև ինչպես պարզվեց Հայաստանի քայլերից, Երևանն ինքն էլ լավ չի պատկերացնում` ինչպես օգտագործել Ադրբեջանի շուրջ ստեղծված արտաքին բացասական ֆոնը, երկրի վարկանիշի ու Ալիևյան վարչակարգի...
Ողջ մարտավարությունը կառուցել միայն սեփական քթից այնկողմ չտեսնող եվրոպացիների հավաստիացումների վրա, նշանակում է ոչ միայն դասեր չառնել պատմությունից, այլև փաստացի չունենալ ոչ դեսպանություն ու դիվանագիտություն, ոչ էլ ազգային անվտանգություն ու...
Շառլ Ազնավուրը մեղք չունի, որ Հայաստանում նման մասշտաբային նախագծեր անցկացնելու ոչ ցանկություն, ոչ էլ կարողություն չկա: Նա մեղք չունի, որ մերոնք անգամ ունեցածը չեն կարողանում պահպանել և ընդունակ են ստեղծել միայն ստամոքս լցնելու օբյեկտներ, որ անգամ...
Օգոստոսի 10-ին ավարտվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրումների ժամկետը, և արդեն իսկ ակնհայտ է, որ այս ընտրություններում իրական մրցակցություն չի լինելու: Առաջադրումները հիմնականում կատարել են իշխող Հանրապետական,...
Հայաստանում իշխանությունը մոնոլիտ եղել է միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ու այդ համակարգի հիմքերը դրվեցին 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո: Իշխանության մոնոլիտ մոդելի ստեղծումը փաստացի երկրորդ նախագահի համար այլընտրանք չուներ: Որպեսզի...
Վարդան Ղուկասյանն այլևս Գյումրու տեր ու տնօրենը չի լինելու՝ ոչ թե այն պատճառով, որ գյումրեցիները դա չեն ուզում, այլ որովհետև նա իշխանություններին՝ որպես քաղաքապետ և որպես ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավար, այլևս պետք չէ:
Այս դեպքից հետո արդեն ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը վերածվում է հանցագործությունների բուծարանի, և անկախ ամեն ինչից չի կարող խուսափել դրա քաղաքական պատասխանատվությունից: Նահապետ Գևորգյանը նույնչափ արհամարհել է յուրայինների գործողությունների...
2007թ. իր նախընտրական ծրագրում Հանրապետական կուսակցությունը գրել էր, թե իրավական պետություն կառուցելու է օրենսդրական դաշտը 2005թ. ընդունված Սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու և դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու միջոցով:...
Չնայած Վահե Ավետյանի սպանության հետ կապված քաղաքացիական բողոքի նախաձեռնությունը և դրանից բխող ակցիաները արդեն տևում են շաբաթներ, սակայն իշխանությունն այդ ամենի նկատմամբ քար անտարբերություն է հանդես բերում:
Մանդատից հրաժարվելու, այսինքն՝ ֆորմալ առումով հասարակության պահանջը կատարելու` առաջին հայացքից առաքինի այս քայլը վերածվեց խղճուկ ֆարսի, որի նպատակը անգամ այս ողբերգությունից նախագահի «ռեյծինգի» բարձրացում քամելն էր: Հայրապետյանը և նախագահը...
Հունիսի 26-ին հրավիրած ՀԱԿ հանրահավաքը ոչ այնքան փողոցային քաղաքականությանը վերադառնալու հայտ էր, որքան դրանից հրաժարվելու, ինքնակամ կապիտուլյացիայի և դրոշը ԲՀԿ-ին կամովին հանձնելու ամփոփիչ միջոցառում:
«Սիվիլիթաս» հիմնադրամը արտաքին ֆինանսական ներդրումների շնորհիվ Հայաստանում գործում է 2008-ից:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` հարավկովկասյան տարածաշրջան կատարած այցն սկսվեց ու ավարտվեց հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած սադրիչ դիվերսիոն գործողություններով, որոնց հետևանքով զոհվեց Հայաստանի չորս զինծառայող, և ութ հոգի...
Բոլորը հասկանում են, որ ամեն ինչ որոշվելու է 2013-ի փետրվարին` նախագահական ընտրություններից հետո և հիմնական վերադասավորումները տեղի են ունենալու հենց այդ ժամանակ: Բոլորը հասկանում են, որ Սերժ Սարգսյանը չի ուզում ոչինչ ու ոչ ոքու փոխել այն պարզ պատճառով,...
Կոալիցիա կձևավորվի, սակայն երկու ուժերից` ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի մասնակցությամբ, որը նույնն է, թե այն ձեւական բնույթ է ունենալու, իսկ Հանրապետական կուսակցությունը ստանձնելու է երկրի կառավարման և Կառավարության գործունեության ամբողջ պատասխանատվությունը:...
Սակայն երբ դրանից հետո նրանցից որևէ մեկը մտնում է, իրենց իսկ գնահատմամբ, ընտրակեղծիքների միջոցով իշխանության եկած ուժի հետ կոալիցիա ձևավորելու բանակցությունների մեջ, նշանակում է՝ ոչ միայն լեգիտիմացնում է այդ ուժի հաղթանակը, այլև ուղղակի թքում այն...
Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակն ապացուցելու խնդիր չունի: Երբ ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրությունները համատարած կեղծվել են, նշանակում է` նա խնդիր ունի ապացուցելու, որ ՀՀԿ-ն չի հաղթել:
Մայիսի 6-ին կայացած ընտրությունները վերջնականապես փաստեցին, որ քաղաքականությունը և հասարակությունը հայաստանյան իրականության մեջ միմյանց հետ որևէ կապ չունեն:
Ձեռքի հետ էլ դեռ որոշ հեռուստաընկերություններ, օրինակ՝ այս ամենում ամենամեծ ներդրումն ունեցած «Արմնյուզը», փորձում էին համոզել, թե այլևս անիմաստ է դուրս գալ փողոցներ, անհամաձայնություն հայտնել ներկայացվելիք արդյունքների վերաբերյալ: Հեռուստաընկերությունների...
Ընտրություններին մասնակցող քաղաքական 9 ուժերից 7-ն ունեն պաշտոնական կայքէջեր, որոնք ընտրություններին ընդառաջ հիմնականում թարմացվել են թե արտաքնապես և թե ինչ-որ չափով` բովանդակային առումով:
2012-ի խորհրդարանական ընտրությունները մամուլի համար տարբերվեցին առաջին հերթին նրանով, որ վերջինս ուղղակիորեն սկսեց մասնակցել ընտրությանը: Մի քանի լրագրողներ` հիմնականում հենց տպագիր մամուլի դաշտից, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրին`...
Սա, իհարկե, քարոզչության բոլորովին այլ, ավելի պրոֆեսիոնալ մակարդակ է: Սակայն որքանով է բարոյական, ու որքանով է տեղավորվում հ/ը-ների գործառույթների ու առաքելության համատեքստում...
Հեռու չէ օրը, երբ ՀԱԿ-ն իրեն կարող է բռնել այն մտքի վրա, որ, ԲՀԿ-ի մերձակայքում դիրքավորվելով, նպաստում է իր ամենաոխերիմ «թշնամու»` Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Բայց երբ դա տեղի ունենա, իր վերադարձն այլևս հնարավոր չի լինելու:
Խորհրդարանական ընթացող ընտրություններում քարոզչական տեխնոլոգիաների գործոնը մղվել է երկրորդ պլան: Սկսվել է քաղաքական դաշտի նոր վերադասավորումների հանգեցնող դիրքային պայքար:
Շատ արտառոց, հետաքրքիր, խորիմաստ կարգախոսներ այս ընտրություններում առաջ չքաշվեցին:
Նախընտրական կարգախոսները զուտ քաղաքական կամ ընտրական տեխնոլոգիայի ատրիբուտ չեն: Դրանք ոչ միայն արտացոլում են քաղաքական ուժերի իդեալներն ու նպատակները, այլև բնորոշում իրականության` տվյալ կուսակցության ընկալումը: Խորհրդարանական ընտրություններին...
Ընտրությունների կեղծման վերաբերյալ կանխակալ եզրակացությունը վտանգավոր է ընտրական համակարգի նկատմամբ հանրային ապատիան խորացնելու և, որպես իշխանության իրացման մեխանիզմ, արժեզրկելու իմաստով: Սակայն այն գործընթացները և երևույթները, որոնք արձանագրվում...
Ի տարբերություն ԶԼՄ-ների այլ տեսակների` տպագիր մամուլը Հայաստանում չափից դուրս քաղաքականացված է: Թերթերը լրատվական դաշտում իրենց դիրքավորմամբ մոտավորապես արտացոլում են ուժերի այն հարաբերակցությունը, որն առկա է քաղաքական դաշտում: Այս իմաստով...
Ընտրությունների ֆոնը կապահովի երեք քաղաքական ուժ՝ «Օրինաց երկիր»-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմը:
Մայիսյան ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից ինտերնետում ակտիվ են հատկապես երկուսը` ՀԱԿ-ը` իր համախոհ քաղաքացիական շրջանակներով, և «Ժառանգությունը»` ժամանակակից տեխնոլոգիաների մանիպուլյացիոն և քարոզչական նշանակությունը հասկացող...
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցեց հայտ ներկայացրած 8 կուսակցությունների և մեկ դաշինքի: Դա նշանակում է, որ եթե նրանցից որևէ մեկը մնացած մեկ ամսվա ընթացքում ինքնաբացարկի չգնա,...
Հանրապետական կուսակցությունը կտրականապես մերժեց մեծամասնական ընտակարգից հրաժարվելու առաջարկը, որովհետև իրականում դրանից է կախված իշխանության վերարտադրությունը:
Վերջին երկու տարիներին ինտերնետի սակագների նվազումն ու մուտքը անգամ հեռավոր գյուղական բնակավայրեր ստիպում է փոխել նախկին ավանդական ընկալումները ընտրական քարոզչության առումով հեռուստաընկերություններին վերապահվող դոմինանտության վերաբերյալ:...
Նախընտրական շրջանում անցկացվող համագումարները վկայում են, որ դրանք դարձել են լրիվ ձևական բնույթ ունեցող կուսակցական միջոցառումներ, որի հիմնական նպատակը վաղուց կայացված որոշումների վավերացումն է և միայն կուսակցությունների ղեկավարներին խոսելու...
Հասարակական այլ շերտերից քաղաքականություն մտնելու, խորհրդարան անցնելու գործընթացը անբնական երևույթ չէ: