Այս ընտրատարածքում 1478 ընտրողից ընտրությանը մասնակցել են 409-ը:
Սևանի 23/11 ընտրատեղամասում (Ցամաքաբերդ) ձայների զգալի առավելությամբ հաղթել է Սարգիս Մուրադյանը: Նրա օգտին քվեարկել է 383 քաղաքացի:
Հանձնաժողովի անդամներին հաշվելու ընթացքում օգնում էր թեկնածու Հովիկ Գուլոյանի վստահված անձը, որը նկատելով մեր արձանագրած փաստը` հեռացավ հանձնաժողովի անդամների կողքից` քվեաթերթիկները հանձնելով հանձնաժողովի անդամներից մեկին:
40 րոպե բացակայելուց հետո, Սարգիս Մելոյանը վերադարձավ՝ հայտարարելով, որ նման ձեւանմուշ տրամադրում են միայն ԱԺ ընտրությունների ժամանակ:
Այս տեղամասում մի քանի քվեաթերթիկների վրա «Բոլորին դեմ եմ» գրառում է արված:
Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ, եզրակացությամբ անհետևանք է թողնվել 4 նյութ:
Ահարոն Սահակյանի վստահված անձ Կարեն Մարտիրոսյանը քանիցս ընտրողներին ուղղորդելու փորձեր էր անում, նույնիսկ իր օգնությունն առաջարկեց տարեց կնոջը քվեարկելու համար:
«Եթե բոլոր մարդիկ գալիս են իրենց տատիկների փոխարեն ընտրում, տատիկն է ընտրո՞ւմ: Չէ՞ որ ուղեկցողն է…տատիկն ի՞նչ է իմանում թոռն ինչ է արել»:
Աննախադեպ ակտիվություն և ուղղորդումներով ուղեկցվեց քվեարկությունը Սևանի 23/01 ընտրատեղամասում: Իրավիճակն այստեղ հատկապես վերջին ժամերին խիստ լարվել էր, քանզի հանձնաժողովի նախագահը չէր վերահսկում ելումուտ անող անձանց, իսկ ելումուտ անող անձանց...
Հանձնաժողովի անդամների և վստահված անձանց միջև վեճ սկսվեց։
Հանձնաժողովի քարտուղար Վիոլետա Ամիրխանյանը նշեց, որ ամբողջ օրվա ընթացքում միայն այդ խախտումն է գրանցվել։
Շատերը ընտրություն են կատարում, քվեախցիկից դուրս են գալիս եւ ապա դրսում ընտրաթերթիկները դնում ծրարի մեջ:
Սիմոն Պետրոսյանը նաև նշեց, որ «Հայկական Վերածնունդ» կուսակցության ավագանու թեկնածու Արշալույս Սարոյանը ներկա է եղել ընտրատեղամասում, ինչի իրավունքը չուներ, և հրաժարվել է դուրս գալ:
Շիրակի մարզի Գյումրի համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ, որտեղ առաջադրված է 13 թեկնածու: Ընտրատեղամաս 34/64-ի ընտրացուցակում գրանցված է 1893 ընտրող: ժամը 16:20-ի դրությամբ՝ 526 ընտրել էին:
«Լալվար» անտառտնտեսության տնօրեն, շնողցի Հարություն Ամիրջանյանի ասելով` այսօր Շնողում ամեն մարդ ընտրում է համայնքապետի իր բարեկամ թեկնածուին:
Գյումրու թիվ 34/72 ընտատեղամասում ավագանու ընտրություններ են: Դիտորդները և հանձնաժողովի նախագահն ընտրության ընթացքը բնութագրում են հանգիստ, առանց լարվածության մթնոլորտի: Ընտրողները 1753-ն են: Ժամը 17:00 –ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է 475 ընտրող:
Ահազանգը ստանալուց հետո թիվ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը անձամբ է եղել ընտրատեղամասում եւ տեղում կարգավորել է խնդիրը:
ոռու մարզի Արևածագ համայնքում այսօր գյուղապետ և ավագանի են ընտրում: 32/01 ընտրատեղամասում, ժամը 18:35-ի դրությամբ, գրանցված 657 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 482 մարդ, որոնցից 37-ը՝ ուղեկցողի օգնությամբ:
98-ամյա Գևորգյան Գևորգին ընտրատեղամաս էր ուղեկցում համայնքի գործող ղեկավար, համայնքի ղհկավարի թեկնածու Կառլեն Հովհաննիսյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեռ վաղ առավոտից թե՛ քաղաքացիների, թե՛ վստահված անձանց կողմից բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքի տարբեր թաղամասերում տեղակայված ընտրատեղամասերից:
Շտաբում տեղեկատվություն են ստացել ընտրակաշառքի դեպքերի մասին, մեկ ձայնի համար 5000 մինչեւ 20.000 դրամի սահմանում։
Անի Գեւորգյան
Գառնիի 27/01-ում 78-ամյա Սիլվա Օհանյանի քվեարկությունը տեղի ունեցավ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում։
Ագարակաձորի բնակիչ Մուրադ Մարտիրոսյանը ընտրությունները համեմատում է ձիերի վազքի հետ և ասում՝ ում ձին արագ վազի, նա էլ կհաղթի:
Սևանի 23/01 ընտրատեղամասում ընտրողների ակտիվությանը զուգահեռ ակտիվ են նաև ընտրատեղամասի հետ կապ չունեցող աձինք: Առանց վկայականների անձինք ազատորեն ել ու մուտ են անում ընտրատեղամասում, իսկ հանձնաժողովի նախագահը նրանց դուրս չի հանում:
Վայոց ձորի Արենի համայնքի թիվ 39/1 ընտրատեղամասում թեկնածուներ Հայրապետյան Ավետի և Արսենյան Համազասպի վստահված անձինք թաքնվել էին բեմի մուտքի ետևում` քվեատուփերի մոտ, ու շշուկով խոսում էին ընտրողների հետ։
Հանձնաժողովի նախագահները ընտրությւոններին մասնակցության ցածր ցուցանիշը պայմանավորում են սարուխանցիների՝ «խոպանում» գտնվելու հանգամանքով:
Այս տեղամասում բազմաթիվ են «զույգերով» ընտրողները, անտառաճանաչները, «կույրերը», օգնության կարիք ունեցողները:
Գառնու ընտրությունններին քվերակողների անձնագրերում կնիքները ջնջվում են։ Մասնավորապես՝ Գրիգոր Գրիգորյանը 11-12:00-ի սահմաններում քվեարկել է 27/01 ընտրատեղամասում եւ կնիքը անձնագրից արդեն անհետացել է։
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թիվ 35/3 ընտրատեղամասում ընտրությունները ընթանում են լարված մթնոլորտում:
Ընտրողների պակաս չի նկատվում, խախտումներ դեռ չեն արձանագրվել: Նախնական տվյալներով՝ ընտրողների թիվը կազմում է 272: Իսկ 14:00-ի դրությամբ 1853 գրանցված ընտրողներից քվեարկել է 624 ընտրող:
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի թիվ 27/1 ընտրատեղամասի քվեախցում քիչ առաջ իրենց ընտրությունն էին կատարում միանգամից երկու հոգի։
Հանձնաժողովի գրանցող անդամի եւ նախագահի քննարկումից պարզ չդարձավ, թե ինչպես է տեղի ունեցել խախտումը, սակայն հանձանաժողովի նախագահը որոշեց Մարինե Բաբայանին ընտրելու հանրավորություն տալ:
Գառնու 27/02 ընտրատեղամասում 90-ամյա կնոջ քվեարկությունը կազմակերպվեց որդու մեքենայի առաջնամասին։
Ժամը 11:10-ի սահմաններում տեղամասում ընտրության ներկայացած ընտրող Գոհար Ջամալյանի նույնականացման քարտը ձեռքից վայր ընկավ և տեղամասի սենյակի փայտապատ հատակի փայտերի արանքով հայտնվեց հատակի տակ:
Քիչ առաջ Վայոց ձորի Արենի համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանը, մտնելով ընտրական տեղամաս, մոտեցել էր ընտրական հանձնաժողովի նախագահին և շշուկով հարցեր էր տալիս քվեաթերթիկների մասին:
Լոռու մարզի Այգեհատ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Համայնքապետի տեղի համար մրցակցում են 5 Շահվերդյանները՝ գործող գյուղապետ Սամվել Շահվերդյանը, նախկին գյուղապետ Արշակ Շահվերդյանը, Բորիս Շահվերդյանը, բժիշկ Գագիկ Շահվերդյանը և գյուղում Ճանաչված...
Վստահված անձը պահանջել է արձանագրություն կազմել խախտման մասին:
Ընտրատեղամասի առջեւ շատ են մեքենաների եւ մարդկանց կուտակումները, քանի որ ընտրողները տեղամաս են բերվում մարդատար մեքենաներով։
Այսօր Հայաստանի վեց մարզերի 375 համայնքներում ՏԻՄ՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ են։
Գառնիի 27/02 ընտրատեղամասի դիմաց կուտակում է։ Հավաքվածներից շատերը ժամեր շարունակ չեն հեռանում ընտրատեղամասի տարածքից։
13:11-ին «արտակարգ իրավիճակ» ստեղծվեց տեղամասում, քանի որ ընտրական հանձնաժողովի նախագահը չէր կարողանում կառավարել ընթացքը:
Հանձնաժողովի նախագահ Աշխարհուհի Սահակյանի խոսքերով՝ ընտրախախտումներ չեն գրանցվել: Կուտակուներ են նկատվում և՛ ընտրատարածքի ներսում և՛ մուտքի մոտ:
Րոպեներ առաջ հերթական արտառոց դեպքը արձանագրվեց։ Ընտրողների անձնագրերից ժամանակից շուտ անհետանում է դրոշմակնիքի թանաքը, որը նվազագույնը պետք է անհետանա 24 ժամվա ընթացքում։
Ժամը 13.00-ի դրությամբ Սարուխանի թիվ 22-2 ընտրատեղամասում այլ անձի օգնությամբ ընտրությանը մասնակցել է 23 ընտրող: Հանձնաժողովի նախագահի վստահեցմամբ՝ նրանք բոլորը տեսողության խնդիրներ ունեին:
Լիճքում հանձնաժողովի անդամները հազիվ են զսպում ընտրողների հոսքը
«Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի ներկայացուցչի կողմից հայտնաբերվել է կենսաչափական անձնագրով քվեարկությանը մասնակցության փորձ, որն անմիջապես կանխվել է:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են:
Վանաձորի Բազում թաղամասում սկսել են ընտրակաշառքներ բաժանել, բայց հայտնի չէ՝ իշխանական որ ուժի կողմից՝ ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի:
Ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին:
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իր ընտրելու իրավունքն իրացրեց 23/05 ընտրատեղամասում և արագ դուրս եկավ:
Վանաձորի թիվ 30/42 տեղամասում ևս ընտրողներից մի քանիսը քվեախցիկից դուրս էին գալիս առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու։
Հանձնաժողովի կողմից որևէ խախտում չի արձանագրվել: Սակայն զույգերով ընտրություններ են կատարվում՝ պապիկ-տատիկները երկուսով են մոտեում ընտրախցիկներին ՝ միմյանց օգնելու համար:
Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում քիչ առաջ քաղաքացիական անձինք հարձակվել են araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, վիրավորել, ջարդել հեռախոսը, որով նա նկարահանումներ էր իրականացնում:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը հրապարակել է մի տեսանյութ Գյումրիի 34/8 ընտրատեղամասից, որի քվեատուփի կափարակնիքը կոտրված է:
Լեւոն Առաքելյանին չթույլատրվեց կրկնակի քվեարկություն կատարել:
Գառնու 27/02 ընտրատեղամասի տարածքը բավարար չէ 1306 ընտրողների համար: Այս փաստը հաստատում են եւ 27 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Նաիրի Մանուկյանը, եւ հանձնաժողովի նախագահ Վահե Հարությունյանը, եւ թե հանձնաժողովի անդամները։
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ակտիվացել է ընտրողների հոսքը, ինչի հետեւանքով թիվ 22-3 ընտրատեղամասում կուտակումներ են առաջացել:
Կապանի 38/09 ընտրատեղամասում ընտրողներից մեկը հեռախոսով լուսանկարել է քվեաթերթիկը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ կուսակցությունից Գոհար Սարգսյանը «Հետքին» ասաց, որ արձանագրություն են կազմում:
Կապանի թիվ 38/08 ընտրատեղամասում քվեարկության սկզբին հանձնաժողովի անդամներից մեկը քաղաքապետի և ավագանու քվեաթերթիկների ծրարները խառնել էր:
Անահիտ Եղոյանը տեղեկացրեց, որ իրենք մեղավոր չեն տարածքի փոքր լինելու համար: «Մեզ այս տարածքն են տվել, և մենք չենք կարող փոխել»,- ասաց նա:
Քիչ առաջ համայնքապետի թեկնածու Առաքել Գրիգորյանի վստահված անձ Կարեն Առաքելյանը նկատեց, որ ընտրողներից մեկի գրպանում դատարկ ծրար կա:
Լուսանկարում պատկերված միկրոավտոբուսը ընտրողներ է տեղափոխում տեղամասեր:
Այս պահին ուսումնասիրվում են թեժ գծի հեռախոսահամարի և ԶԼՄ-ների միջոցով ստացած հաղորդումներում քվեարկության ընթացքին առնչվող տեղեկությունները, որոնց մասին մանրամասն տեղեկություններ ՄԻՊ-ը կհայտնի ավելի ուշ:
Կուտակում չառաջացնելու համար քվեարկությունը մի քանի րոպեով դադարեց. կնիքի սոսինձն էր պոկվել: 10 րոպեանոց դադարից հետո քվեարկությունը վերսկսվեց:
Մեկ անձը օգնեց քվեարկել երկու հոգու, շարունակվում են քննարկումները քցիկի շուրջ, ոչ ոք պատկերացում չունի ընտրությունների ընթացակարգի մասին, մի քանիսը անգամ քվեաթերթիկը չեն դնում ծրարի մեջ, ուղղակի ծալում ու դուրս են գալիս քվեախցիկի ետևից։
Գրանցման սեղանների մոտ անընդհատ նկատվում են հերթեր:
Կոտայքի մարզի Կամարիս համայնքում ընտրողներից մեկի վատ տեսնելու պատճառով քվեախցիկին էին մոտեցել 3 հոգի, այդ թվում` հանձնաժոցովի նախագահը։
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թիվ 31/ 1 ընտրատարածքում ընթանում են ՏԻՄ ընտրություններ: Մինչ ժամը 10:00-ը արձանագրվել է մեկ խախտում, որի ժամանակ անձը, արդեն պայմանավորված թե ով է իրեն օգնելու, եկել էր ընտրատարածք:
Այսօր Կապանում տեղի են ունենում քաղաքապետի և ավագանու անդամի ընտրություններ:
27/02 ընտրատեղամասում Մեսրոպ Խաչատրյանը եղբոր անձնագրով քվեարկել էր մյուս եղբոր՝ Շահեն Խաչատրյանի փոխարեն։
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում այսօր ընտրում են համայնքի ղեկավար և ավագանու անդամներ։
Սևանի Սևանի Սայաթ-Նովա 20 հասցեի բնակիչ Ֆելիքս Գոնչոյանը չկարողացավ իրացնել իր ընտրելու իրավունքը: Նրա փոխարեն արդեն ստորագրված էր: Ֆելիքս Գոնչոյանն ասաց, որ իր որդին է առավոտյան եկել ընտրությանը, հավանաբար նա էլ ստորագրել է, քանի որ որդու անվան...
Սևակ Հարությունյանը մեկ այլ թերություն էլ նկատեց 07.55-ին, երբ ընտրողներից մեկը ցանկանում էր քվեարկել մինչև ընտրության մեկնարկը:
Ինչպես «Հետք»-ին փոխանցեց ԳԱԼԱ կուսակցության ավագանու անդամի թեկնածու Հերմինե Մկրտչյանը, մի խումբ երիտասարդներ, ընտրատեղամասը բացվելուց հետո, ժամը 8-9-ի սահմաններում, ընտրողների խմբեր են ուղեկցել, դրսում փակցված ընտրացուցակների մոտ կանգնելով՝...
Գառնու 27/1 ընտրատեղամասի շենքի բակում մի խումբ տղամարդիկ են հավաքված։
Գառնիի գործող գյուղապետ Աշոտ Վարդանյանը շրջում է ընտրատեղամասերում։ Քիչ առաջ գրեթե կես ժամ նա 27/1 ընտրատեղամասի բակում էր, որից հետո շարժվեց 27/02 ընտրատեղամաս։
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի 6 մարզերի 373 համայնքներում, այդ թվում` Գյումրիում և Վանաձորում:
Նախաձեռնողները հանդես են եկել ուղերձով՝ «Ո՛չ մի նոր հանք Հայաստանում, Ամուլսարի հանքը չի՛ շահագործվելու»
Արենի գինու փառատոն