Սլովակիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին)։
Ռուսական զորքերը ապրիլի 6-ի գիշերը հարվածել են Ուկրաինայի Խարկով քաղաքին, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Այդ մասին հայտարարել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Մոսկվան Երևանին կոչ է անում թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և Հայաստանը տանել սխալ ճանապարհով։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է նախօրեին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ եռակողմ հանդիպումից հետո։
ՌԴ-ն կկարողանա գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների արդյունքները միայն այդ մասին Երևանի պաշտոնական հայտարարությունների ի հայտ գալուց հետո։
Առաջիկա ժամերին Իրանը կարող է հարվածել Իսրայելին։ Այդ մասին ապրիլի 4-ին հայտարարել է Israelinfo պորտալը՝ հղում անելով ԱՄՆ ԿՀՎ տվյալներին, ինչպես նաև ԱՄՆ գործող և նախկին պաշտոնատար անձանց։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 4-ին հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել Ադրբեջանին փոխանցել «ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները»։
Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը այս տարվա հուլիսին կանցկացնեն համատեղ օպերատիվ-մարտավարական «Бірлестік-2024»հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Երևանը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրության մասին։ Այդ մասին Известия-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Հայաստանի ղեկավարությունը «դավաճանում է իր ժողովրդին՝ հանուն Արևմուտքի նպատակների խզելով կապերը Ռուսաստանի հետ»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել եռակողմ երկխոսության մեխանիզմների աշխատանքը: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, որոշել է կրկին խորհրդարանի օրակարգ բերել «արտասահմանյան գործակալների» մասին վիճելի օրինագիծը։
Ապրիլի 3-ին տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:58-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 03:58-ին) հզոր երկրաշարժ է տեղի է ունեցել Թայվանի արևելյան ափի մոտ։
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն գործել Ղրղզստանում։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Ղրղզստանի ազգային «Էլքարտ» վճարային համակարգի օպերատորի տարածած հայտարարությանը։
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը Եվրամիության հետ, որի «գործերն այսօր բացահայտ վատ են»: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զոհերի թվում են ԻՀՊԿ բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Զահեդին, ինչպես նաև նրա տեղակալ գեներալ Մոհամադ Հադի Հաջի Ռահիմին:
Առնվազն 15 մարդ է զոհվել Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող 16-հարկանի բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ CNN Türk-ը հայտնում է, որ 11 մարդ տուժել է, որից 7-ը գտնվում է ծանր վիճակում։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ռուս լրագրող, RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դարձել է Ուկրաինայում հարուցված նոր քրեական գործով գործող անձ:
Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի ցանկանում պատերազմել, բայց պատրաստվում է պատերազմի: Այդ մասին Белта գործակալության փոխանցմամբ նա ասել է Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ։
Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան սահմանին լարվածության սրումից, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ կտրուկ հայտարարություններից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարը։
Բացի այդ, ինչպես փոխանցում է ռուսական կողմը, Կնյազևին ընդունել են նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
ՌԴ-ն ու Հայաստանը շարունակում են աշխատել Հայաստանում «Мир» քարտերի սպասարկման իրավիճակը շտկելու և ԱՄՆ-ի կողմից ճնշումների հետ կապված վնասը փոխհատուցելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցությունը պարտվել է նախօրեին Թուրքիայում ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Ընդ որում, ընդդիմության այս հաղթանակը նշանակալից է նրանով, որ վերջին անգամ նման բան եղել էր 20 տարի առաջ։
Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայի մոտ, քանի որ Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին: Նման հայտարարություն է արել Մարիա Զախարովան։
Ռուսական զորքերը մարտի 27-ի ցերեկը հարվածել են Խարկովի բնակելի շրջաններից մեկին։ Այդ մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Ինչպես պնդում է Baza-ն, առանց պնդելու իր տեղեկատվության աղբյուրներին, համապատասխան ցանկերը կազմվել են օպերատիվ ծառայությունների կողմից՝ բարեկամների դիմումների հիման վրա։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում, երկրորդ անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մսագործ» է անվանել:
Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից, իսկ տարածքային բոլոր վեճերն ու փոխադարձ հավակնությունները լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։
Ռուսաստանը մանրակրկիտ ստուգում և Ադրբեջանի հետ քննարկում է Կիևին իբր զենք մատակարարելու մասին լրատվամիջոցների հաղորդումները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան կմեծացնի իր անձնակազմը Վրաստանում և Հայաստանում Եվրամիության առաքելությունների շրջանակներում:
Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են մնալ եղբայրական երկրներ՝ չնայած այս պահին հարաբերություններում առկա դժվարություններին։ Հայ-ռուսական հարաբերությունները այսպես է բնորոշել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկը՝ «Վիլայաթ Խորասանը», ավելի վաղ Ֆրանսիայում ահաբեկչություններ իրականացնելու մի քանի փորձ է արել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ենթադրյալ ահաբեկիչների խոշտանգումների հետքերի մասին CNN-ի հարցին:
«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի աշխատակիցը ռուսական TACC գործակալությանը պատմել է, թե մարտի 22-ի ահաբեկչության ժամանակ քանի մարդու է հաջողվել տարհանել համերգասրահից։
Ռուսական զորքերը մարտի 25-ին անօդաչուներով կրկին հարձակվել են Օդեսայի վրա։ Այդ մասին հայտնում է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Արևմտյան պաշտոնյաները մտահոգություններ ունեն, որ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ, Փարիզում կարող են ահաբեկչական հարձակումներ տեղի ունենալ:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հերքել է 2022 և 2023 թվականներին գերատեսչության կողմից Ուկրաինային ականանետային արկերի մատակարարման մասին լուրերը։
Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես առանց հիմնավոր պատճառների հրաժարվել Ռուսաստան այցելելուց։ Այդ հայտարարությունը տարածվել է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։
Այս եթերը մեծ իրարանցում էր առաջացրել սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում, իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն իր բողոքի նոտան տարածել։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի։ Այդ մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ռուսաստանցիներին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ընդ որում, Պուտինի ուղերձի տեսագրությունը հրապարակվել է ահաբեկչական հարձակումից 19 ժամ անց:
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը դատապարտել է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարա Դահլալան։
Տղամարդը, որը ենթադրաբար ձերբակալվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման համար, հայտնել է, որ իրեն առաջարկվել է 500 000 ռուբլի այդ գործողություններին մասնակցելու համար։ Տեսանյութը տարածել են տելեգրամյան մի քանի ալիքներ։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի։ Նոր տվյալներ է հրապարակել ՌԴ քննչական կոմիտեն։
Տելեգրամյան Baza ալիքը պնդում է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո համերգասրահի զուգարաններից մեկից հայտնաբերվել է 28 զոհվածի մարմին։ Բացի այդ, 14 մարմին էլ հայտնաբերվել է տարհանման աստիճաններից մեկի վրա։
Ռուսական հատուկ ծառայությունում պնդում են, որ ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր են եղել անցնել ռուս-ուկրաինական սահմանը, նրանք «համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում»:
ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ վերջին տվյալներով, Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 93-ի։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 անձի ձերբակալության մասին, այդ թվում բոլոր 4 անձանց, որոնք կասկածվում են «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման մեջ։