Բաքվի օդանավակայանում Պուտինին դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը։ ՌԴ նախագահին դիմավորող պատվիրակության կազմում են եղել նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:
Սիրսկին հայտարարել է, որ օգոստոսի 15-ի դրությամբ՝ ուկրաինական բանակի վերահսկողության տակ է Կուրսկի 82 բնակավայր՝ 1150 քառակուսի կիլոմետր մակերեսով:
Լուկաշենկոյի կարծիքով՝ պատերազմը պետք է միայն «ամերիկյան ծագում ունեցող բարձրաստիճան մարդկանց»։
ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակման ծրագրերից, իսկ հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Բաուերը հավելել է, որ Դաշինքի արևելյան թևում բարձր մարտական պատրաստության վիճակում է 500 000 զինվորական։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հաջորդ ամիս իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի ընտրություններում չի առաջադրվի երկրորդ ժամկետով:
Անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 40 հազարի: Նման տվյալներ է հրապարակել Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը:
ՄԱԿ-ը պետք է Իսրայելին հայտարարի ահաբեկչական պետություն, ինչը պայմանավորված է Գազայի հատվածի խաղաղ բնակչության շրջանում զանգվածային զոհերով: Նման դիրքորոշում է հայտնել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը ցանկանում է Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքել, որպեսզի Գազայի հատվածում վերջ դնի պատերազմին: Այդ մասին հայտնում է թուրքական Hürriyet պարբերականը։
Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի տարածքում հայտարարվել է տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրության ռեժիմ։ Այդ մասին հայտարարել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի հարձակումը Վլադիմիր Պուտինին իրական երկընտրանքի առաջ է կանգնեցնում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը ստիպում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը Կալինինգրադից զորքեր տեղափոխել Ուկրաինայի հետ սահմանակից այդ մարզի տարածք։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողություններին։ Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները «ընդլայնում են ակտիվ գործողությունների տարածքը և համալրում փոխանակման ֆոնդը»։
Իրանը կարող է առաջիկա ժամերին Իսրայելին պատասխան տալու մասին որոշում կայացնել: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը:
Ուկրաինացի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Ռուսաստանի տարածքում գտնվող 74 բնակավայր։ Նման գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու պարագայում կրկին հարթել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է իր մասնակցությունը Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքներին, եթե ԱՄՆ նախկին նախագահը կրկին ընտրվի այդ պաշտոնում։
Կուրսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ տարածաշրջանում առկա իրավիճակը «բարդ» է անվանել։
Նիգերի իշխանությունները խզում են դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ։ Այդ մասին հայտարարել է իշխող խունտայի ղեկավար Աբդուրահման Ամադուն։
Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից փոխնախագահի թեկնածուն կլինի Թիմ Ուոլցը: Այդ մասին Հարիսը գրառում է արել Х-ի իր միկրոբլոգում։
Ուկրաինական զորքերին, որոնք օգոստոսի 6-ին ներխուժել էին Ռուսաստանի Կուրսկի արզի Սուջանի շրջան, հաջողվել է ամրանալ սահմանամերձ գոտում։ Այդ մասին պնդում է ռուսական իշխանամետ «Рыбарь» տելեգրամյան ալիքը, որը մոտ է ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ Բլատ բնակավայրին: Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
ԱՄՆ փոխնախագահ դեմոկրատ Քամալա Հարիսի նախընտրական շտաբը հրաժարվել է ԱՄՆ նախկին առաջնորդ հանրապետական Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 4-ին Fox News հեռուստաալիքի հարթակում բանավեճ անցկացնելու առաջարկից:
Վաշինգտոնի դաշնային շրջանային դատարանը հայտարարել է, որ վերադարձել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ընտրություններին միջամտելու մեղադրանքով գործի քննությանը և հաջորդ լսումները նշանակել օգոստոսի 16-ին:
Հեզբոլահի զինված կազմավորումները զանգվածային ռմբակոծության են ենթարկել Իսրայելի հյուսիսային հատվածներին։ Ինչպես փոխանցում է արաբական Al Mayadeen հեռուստաընկերությունը, ռմբակոծության տակ են հայտնվել Վերին Գալիլիայի իսրայելական բնակավայրերը։
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատար անձինք ակնկալում են, որ Իրանը հակամարտության սրման ֆոնին կարող է երկուշաբթի հարված հասցնել իսրայելական տարածքին։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը:
Իրանում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության գործով: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են ռուսական Б-237 «Դոնի Ռոստով» սուզանավի ոչնչացման մասին, որը գտնվում էր Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի տարածքում։ Այդ մասին հայտարարությունն ուկրաինական կողմը հրապարակել է օգոստոսի 3-ին։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հավաքել է պատվիրակների անհրաժեշտ թվով ձայները Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ Այդ մասին հայտնում է CNN-ը։
Բեյրութում ԱՄՆ դեսպանությունն օգոստոսի 3-ին ամերիկացիներին կոչ է արել ցանկացած հասանելի չվերթով լքել Լիբանանը: Ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ բազմաթիվ ավիաընկերություններ դադարեցրել կամ չեղարկել են դեպի Բեյրութ չվերթները։
Ռուսական բանակն օգոստոսի 4-ի գիշեր օդային նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով 4 հրթիռ և 5 անօդաչու։
Եվրոպացի և ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման թեմայով շտապ բանակցություններ են վարել՝ Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Խաղաղության երկրորդ գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտ է ուկրաինական պատերազմը դադարեցնելու և ինչ-որ իրական արդյունքների հասնելու համար։
Իսրայելի կառավարության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդների շուրջ բանակցությունները կարող են սառեցվել մի քանի շաբաթով կամ նույնիսկ ամիսներով: Այդ մասին հայտնել է Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հայ-թուրքական սահմանին կայացած հանդիպումը։
Ամերիկյան F-16 կործանիչների առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Թե կոնկրետ քանի ինքնաթիռ է ստացել Կիևը, դեռևս հայտնի չէ։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Հանիայի սպանության: Այդ մասին գրում է The New York Times-ը:
Թուրքիայի Հանրապետությունը կարող է բացել հարևան Հայաստանի հետ սահմանը այդ երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ արմատական խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիան։ Այդ մասին հայտնում են Reuters-ը, CNN-ը և The New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարություններին։
Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ այնտեղ չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել է Ուկրաինան։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում այսօր կքննարկվի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը: Այդ մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացիներին ուղղված իր ուղերձում պատմել է, թե ինչու է որոշել դուրս գալ նախագահական մրցապայքարից:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Գուանչժոուում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններին։
Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Ռուսաստանում և այլ հարթակներում բանակցել Հայաստանի հետ։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը վարչապետի պաշտոնում առաջարկել է տնտեսագետ, Փարիզի քաղաքապետարանի ֆինանսների կառավարման բաժանմունքի ղեկավար Լյուսի Կաստեի թեկնածությունը։
Հուլիսի 21-22-ին Reuters-ի հետ համատեղ Ipsos ընկերության իրականացրած համազգային հարցումը ցույց է տվել, որ փոխնախագահ Քամալա Հարիսին կաջակցի ամերիկացիների 44 %-ը, իսկ Դոնալդ Թրամփին՝ 42 %-ը։
Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների բանակցությունների համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Չիթլի հրաժարականը հաջորդել է նախորդ շաբաթ Փենսիլվանիա նահանգում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա մահափորձի իրականացմանը։