Աղազարյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը սկսեցին պտտվել նոյեմբերի 18-ից, երբ հայտնի դարձավ, որ Կառավարության մի շարք անդամներ ազատման դիմումներ են գրել։
Արդարադատության նախարարությունը 172,8 մլն դրամ է վճարել «Հարմոնիա» ընկերությանը մի ծրագրի համար, որը չի գործում։ Սնանկության էլեկտրոնային հարթակ կարող եք այցելել՝ մուտք գործելով e-bankruptcy.am կայք։ Սակայն կայքը դատարկ է։
Սամվել Բաբայանի հետ զրուցել ենք բանակի կերպափոխման հայեցակարգի, զինված ուժերում կատարվող բարեփոխումների ընթացքի և արդյունավետության, սպառազինության ձեռքբերման և Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների մասին։
Եթե գործադիրի պաշտոնյաների պաշտոնանկությունները ինչ-որ տեղ հասկանալի էին, ապա տարօրինակ էր ԲԴԽ նախագահի պաշտոնանկությունը։ Համաձայն Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ մարմին է։
«Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 11-ին ներկայացրեց «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը։
2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։
Լեոնիդ Ներսիսյանի հետ զրուցել ենք խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանկացությունների, ռազմական ոլորտում բարեփոխումների ընթացքի և դրանց արդյունավետության մասին։
Հանձնաժողովը որոշել է «ՀԱԷԿ-ի շինարարություն» ընկերության անունից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություն կատարելու համար տնօրեն Աշոտ Հրաչկի Վարդանյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ նվիրաբերված գումարի չափով՝ 300 հազար դրամ։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք գերիների վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացված գանագատների, Հայաստանի կողմից հայցերից հրաժարվելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր հոկտեմբերի 31-ին, ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, Ավետիսյանն ազատ էր արձակվել։
«Էկո Բիլդինգ»-ը 2 տարում պիտի կառուցi 15 դպրոց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում և երկու ճանապարհ Տավուշում և Գեղարքունիքում։ Ընկերության սեթականատեեւ Կառլեն Մինասյանն ասաց, որ իր ունեցած քաղաքական կապերը որևէ կերպ չեն ազդել մրցույթներում հաղթելու վրա:
Ակցիայի ընթացքում քաղաքացիներն մոտեցավ դեսպանատան ներկայացուցիչը և առաջարկեց նրանցից մեկին հանդիպել փոխդեսպանի հետ և պայմանավորվել ավելի լայն կազմով հանդիպման համար։
Մեզ դիմած գործարարների խոսքով, որոշ ժամանակ առանց խնդիրների աշխատել են Յուսեֆ Խոդամորադիի հետ։ Հետո նա չի կատարել վճարումները։
Այս հարցի քննարկումից հետ ԱԺ-ն անցավ օրակարգում ընդգրկված մյուս հարցերի քննարկմանը։
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։
«Էյչ գրուպը» պետական գնումներում հաղթելու հարուստ փորձ ունի։ Ընկերությունը պայմանագրեր է կնքել մի շարք նախարարությունների, համայնքապետարանների և հիմնադրամների հետ։
«ՀԱԿ» փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ զրուցել ենք Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմների՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցության, Փաշինյանի Մոսկվա այցի, Սահմանադրական դատարանի վերջին որոշման եւ կուսակցության ծրագրերի մասին:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ զրուցել ենք անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշող բանաձևի ստեղծման, դրա չհրապարակման օրինաչափության և ալյ հարցերի մասին։
Զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։
Պայմանագրի կնքումից հետո Հայկը փոխանցել է կանխավճարը՝ 10,200 դոլար։ Մի քանի օր անց վճարել է նաև մնացած գումարը՝ 23,800 դոլար։ Մեքենան պետք է փոխանցվեր առաջին վճարումից 120 օր անց, սակայն մինչ օրս Հայկը չի ստացել ո՛չ մեքենան, ո՛չ էլ գումարը։
Արմեն Հարությունյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Մաճկալաշեն գյուղի մոտակայքում գտնվող «Լուսնյակ» դիրքում։ Արմենը գնացել էր դիրք` զինվորներին օգնելու։ Նա ծառայության մեջ չի եղել և զենք չի ունեցել։
Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին (2018-2020 թթ.) նախագահ Ավետիք Քերոբյանի հետ զրուցել ենք իր պաշտոնավարման շրջանում կոմիտեի գործունեության մաին:
2021-2022 թվականներին ընկերությունը Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի և ոստիկանության հետ կնքվել էր 3 պայմանագիր, ընդհանուր 5 մլրդ 392 մլն դրամ արժեքով։
Հարցազրույց ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանի հետ։
4 տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ օրը առավոտյան 7:10-ին, ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին պայթեց Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստը։ Պայթյունին նախորդել էր Արցախի ավելի քան 9 ամիս տևած շրջափակումը և ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումը։
Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։
Արցախի հայաթափումից մեկ տարի է անցել։
Մոտ երկու ամիս առաջ ընտանիքը ևս մեկ ծանր հարված է ստացել։
Տաշիրի նախկին սովխոզի շենքը ծառայում էր որպես պոլիկլինիկա մինչև 2023 թվականի դեկտեմբերը։ Այս շենքը կառուցվել է 1978 թվականին և երկու անգամ վերանորոգվել է։ Առաջին անգամ կոսմետիկ նորոգման է ենթարկվել 1998 թվականին, երբ այնտեղ տեղափոխվել է պոլիկան։
Բաքվի բանտերում պահվող հայերի, նրանց իրավունքների պաշտպանության, արցախցիների՝ տուն վերադառնալու իրավունքի և միջազգային քրեական իրավունքին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցել ենք միջազգային քրեական իրավունքի ավագ մասնագետ Գուրգեն Պետրոսյանի հետ։
Ֆորումի մյուս կազմակերպչի՝ «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի հիմնադիր Գևորգ Աղաբալյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելով` պարզեցինք, որ Աղաբալյանը մի շարք լուսանկարներ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և կառավարության ներկայացուցիչների հետ։
Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։
Ֆորումի ժամանակ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց խաղաղության պայմանագրի մասին՝ վերահաստատելով իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և շարունակել աշխատել մյուս կետերը համաձայնեցնելու վրա։
Արտյուշա Միքայելյանի դիակը փրկարարները սեպտեմբերի 27-ին գտել են Խաչմաչի անտառում, դեպի Կարմիր գյուղ գնացող տարածքում։ Նրա մարմինը հողով ծածկված է եղել՝ գլխի հետևի հատվածում կտրվածք կար։
Պայմանագրով նախատեսվում էր գծանշում իրականացնել Տաշիր քաղաքի և Լեռնահովիտ բնակավայրի մի շարք փողոցներում։
Հանձնաժողովները 2023 և 2024 թվականների ընթացքում հանդիպեցին ևս յոթ անգամ, սակայն շոշափելի արդյունք ունեցավ միայն վերջին՝ 8-րդ հանդիպումը։
Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Դալլաքյանի մայրն է։
Տիգրան Գրիգորյանի հետ զրուցել ենք ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի, հայ-ադրբեջանական բանակցությունների, խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման, նոյեմբերի 9-ի հայտարարությունից ստորագրության հետ կանչելու ռիսկերի մասին։
Սեպտեմբերի 20-ի առավոտյան Մարտունու հիվանդանոցից Մերիի ծանոթ բժիշկներից մեկը զանգել է ու ասել, որ իր հոր նման մեկին են բերել հիվանդանոց։ Առնոդը մահացել էր հացի փռի մոտ՝ իրենից մի քանի մետր այն կողմ ընկած արկի պայթունից։
44-օրյա պատերազմից հետո Վանք գյուղը հայտնվեց առաջնագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղի բնակչությունից ձևավորված աշխարհազորը Վանքի գումարտակի հետ մարտական հերթապահություն էր իրականացնում Նարեշտարում։
Մելսիկ Բաղդասարյանին ընկերները հուղարկավորեցին իր տան դիմացի այգում: Սեպտեմբերի 22-ն էր, գյուղը տարհանվում էր։ Գերեզմանատուն գնալ չէին կարող եւ հարազատներն ու ընկերները որոշեցին Մելսիկին ժամանակավոր հուղարկավորել այգում:
Զրուցել ենք «Ռեստարտի» գործունեության, քաղաքացիական հասարակության պասիվության և Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հանդեպ երիտասարդների անտարբերություն մասին։
Արման Եղոյանի հետ զրուցել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների, վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության և Արցախից բռնի տեղահանվածների՝ իրենց տներ վերադառնալու հնարավորության մասին։
Կանաչ քաղաք գործողությունների ծրագրով նաև սահմանված էր, որ Երևանի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը պետք է հասցվեր 890 հա-ի, հիմա սակայն ընդամենը 863 հա է։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել Դավիթ Ղուլունցին տուգանել 300 հազար դրամի չափով։
Զրույց միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։
Որոնողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել դուրս բերել տասերկու զոհված զինծառայողի մարմին. հիմնականում մարմինները դուրս են բերվել 811, 812 դիրքերից և Ղազախալի կոչվող տեղամասից, որտեղ հակառակորդը խոցել էր վիրավորներին տեղափոխող մեքենան։
Պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունների, աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության ռիսկերի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին։