Բրազիլիայի և Սերբիայի հետ նույն՝ G խմբում ընդգրկված Շվեյցարիայի և Կամերունի խաղում ավելի ուժեղ էին գտնվել շվեյցարացիները և հաղթել 1։0 հաշվով։
Պորտուգալիայի և Գանայի ազգային ընտրանիների հետ նույն G խմբում ընդգրկված Ուրուգվայի և Հվ․ Կորեայի հավաքականները ավելի վաղ գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել։
Հավասար պայքարում ընթացած խաղում թիմերից և ոչ մեկին չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին։
G խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23։00-ին Բրազիլիայի ազգային հավաքականն ուժերը կչափի Սերբիայի ընտրանու հետ։
Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 30-ն է։
Հիշեցնենք՝ F խմբի մյուս խաղում Մարոկկոն և Խորվաթիան գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել։
Հարկ է նշել, որ ամբողջ խաղի ընթացքում Իսպանիայի հավաքականը գնդակին տիրել է 83% - 17% հարաբերակցությամբ։
Գերմանիայի և Ճապոնիայի հավաքականները ընդգրկված են E խմբում։ Նրանց հետ նույն խմբում են նաև Իսպանիայի և Կոստա Ռիկայի ընտրանիները, որոնց միջև հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 20։00-ին։
Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականները ընդգրկված են F խմբում։ Այս խմբի մյուս հանդիպումը, որտեղ կմրցեն Բելգիայի և Կանադայի ազգային ընտրանիները, կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն իր մեկնարկային խաղում 4։1 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ Ավստրալիայի ընտրանու նկատմամբ։
Այնուամենայնիվ, այս խաղում գոլ խփելու ամենալավ հնարավորությունը ուներ Լեհաստանի ընտրանին, սակայն լեհերի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին 55-րդ րոպեին չկարողացավ հստակորեն իրանցել նշանակված 11-մետրանոց հարվածը
Հանդիպման հատկապես վերջին 20 րոպեների ընթացքում Դանիայի ճնշումը թունիսցիների դարպասին ահռելի էր, սակայն դա որևէ արդյունք չտվեց, քանի որ Թունիսի ընտրանին հաջողությամբ դիմագրավեց Դանիայի գրոհներին։
Հարկ է նշել, որ 36 խաղ անընդմեջ Արգենտինայի հավաքականը ոչ մի պարտություն չէր կրել որևէ մրցաշարում, և այսօր Սաուդյան Արաբիան վերջ դրեց արգենտինացիների անպարտելի շարքին։
Քաղաքաշինության կոմիտեն ու Երևանի քաղաքապետարանը 2022 թվականի ընթացքում մոտ 3,2 միլիարդ դրամի գնում են կատարել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։
Հայաստանի ազգային ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Եվրոպայի 2024թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակներում։ 2023 թվականի մարտի 25-ին մեր հավաքականը Երևանում կընդունի Թուրքիայի ընտրանուն։
Ճանապարհից հիմնականում օգտվում են Նաիրի խոշորացված համայնքի Եղվարդ քաղաքի, Զովունի, Զորավան, Արագյուղ, Բուժական և Սարալանջ գյուղերի բնակիչները։
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց Կոսովոյի ընտրանու հետ։ Խաղը տեղի ունեցավ Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում
Սեպտեմբերի 9-ին՝ իր ծննդյան 19-րդ տարեդարձի օրը, կրկին գնում է դիրքեր՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Սեպտեմբերի 13-ին՝ ծննդյան օրից 4 օր անց, Վարդան Աբրահամյանը զոհվում է Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով։
Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին և տարեկան լրացուցիչ 1 մլրդ 620 մլն դրամի համախառն արտադրանքի կլինի։
Ըստ ԱԱԾ-ի՝ հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն:
Հարկ է նշել, որ Արթուր Դավթյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության առաջին մարմնամարզիկը, որը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանում 1։2 հաշվով պարտություն կրեց շվեյցարական «Բազելից» և չկարողացավ փլեյ-օֆ փուլի ուղեգիր նվաճել։
Պայմանագրի ժամանակացույցի համաձայն՝ ձնագնացները պետք է մատակարարվեն ոչ ուշ, քան 2022թ․ դեկտեմբերի 10-ը։
2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011թ․ համեմատությամբ կազմել է 178,6%, իսկ արտահանման ծավալների աճը՝ 103,6%:
Ընդհանուր հաշվով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ պետության ինքնիշխանությունը (պետական ինքնիշխանությունը)՝ պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում։
Նշված արտոնություններն ու նախապատվությունները պետք է ամրագրվեն ներդրողի և Կառավարության միջև անհատական ներդրումային պայմանագրով:
Քաղաքացիություն կարող են ստանալ նաև ռազմական դրության պայմաններում Հայաստանի կամ Արցախի բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն իրականացրած օտարերկրացի բուժաշխատողները։
ԲԴԽ նախագահի և 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61 900 800 դրամ մեկ տարվա կտրվածքով:
Ըստ հիմնավորման՝ նախագիծը նպատակ ունի ավտոմեքենաներ ներմուծողներին ազատել անհարկի ֆինանսական ծախսերից և առանց հաշվառման համարանիշների վարելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու ռիսկից։
«Ոչ թե կայքերն առանձին-առանձին կոտրել են, այլ հասել են հիմնական սերվերին, որի մեջ բազմաթիվ կայքեր կան, ու այնտեղից բոլորը կոտրել են։ Սերվերին հասանելիություն ստանալով՝ հարձակումը լայնակի, հորիզոնական տարածվել է բոլոր կայքերի վրա»։
Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։
Եվրոպայի առաջնության ուղեգիր կնվաճեն որակավորման 10 խմբերի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, իսկ մյուս երեք ուղեգրերը կխաղարկվեն անցումային խաղերի միջոցով։
Որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանության արժանանալու դեպքում։
Երկրորդ նախագահի խոսքով՝ ներկա իրավիճակում Հայաստանը գտնվում է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ այդ սեղանի վրա։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ եթե իրավիճակն այսպես շարունակվի, արցախյան հարցով ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ-Մոսկվա ձևաչափով։ Քոչարյանի տպավորությամբ՝ Արցախի իշխանություները հարմարվել են այս իրավիճակին։
Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2։3 հաշվով արտագնա պարտություն կրեց Իռլանդիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում։
Ներկայացված նախագծով առաջարկում է Ճանապարհաշինարարի օրը նշել «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» հուշարձանի տարածքում, որը կխորհրդանշի ճանապարարհաշինարարի դերն ու կարևորությունը։ Հուշարձանը գտնվում է Երևան-Սևան մայրուղուն։
Տեր-Պետրոսյանն ասում է, որ նախկին նախագահները ձեռք են մեկնում Փաշինյանին՝ առաջարկելով միասին ընտրել քիչ ցավալի տարբերակը։
Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 0։5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Ուկրաինայի ընտրանուց։ Հանդիպումը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Վայոց ձորի մարզի դատախազի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ քրեական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Այն լուսանկարով, որով որ տարածում են այդ կեղծ հայտարարությունը, list.am կայքում իրականում այլ հայտարարություն է տեղադրված (սեղմե՛ք ակտիվ հղումի վրա), և լուսանկարում պատկերվածը ոչ թե նկուղ-ապաստարան է, այլ սառնարային տարածքներ։
Օրինակ՝ եթե ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչը տարեկան ընդունում է 1 տրիլիոն դրամի չափով խաղադրույք, ապա ստիպված կլինի վճարել 10x300 միլիոն դրամի չափով պետական տուրք, այսինքն՝ 3 միլիարդ դրամ։
2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում ապաստանի հայց են ներկայացրել 320 անձինք, որոնցից 213-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։
Սակայն 2023 թվականից՝ Բյուրոն նախատեսում է նաև առավել սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։
Արթուր Ալեքսանյանից բացի աշխարհի ընթացիկ առաջանությունում մեդալ է նվաճել Հայաստանը ներկայացնող ևս մեկ ըմբիշ։ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։
2022-ի տարեսկզբին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480-482 դրամ, իսկ այժմ կազմում է 405 դրամ։
Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ բուն ամառային զորակոչը կմեկնարկի 2023թ․ հունվարի 13-ին և կավարտվի 2023թ․ հունվարի 31-ին, իսկ զինծառայողների զորացրումը կմեկնարկի 2023-ի փետրվարի 8-ին և կավարտվի 2023-ի մարտի 31-ին։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում դարձավ բրոնզեմեդալակիր: Բրոնզի համար գոտեմարտում Ամոյանը 7:1 հաշվով հաղթեց սերբ Վիկտոր Նեմեսին: