Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան TACC գործակալությանը հաստատել է Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով, որ նախապատրաստվում է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա։
Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ է վերադարձրել ավելի քան 400 մարդու։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ Բեռլինում հայտարարել է Իլհամ Ալիևը։
Իրանի իշխանությունները հայտարարել են 22 հազար մարդու նկատմամբ համաներում հայտարարելու մասին, որոնք ձերբակալվել էին երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցելու ժամանակ։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Մոլդովան դեռևս չի բախվում «անմիջական ռազմական վտանգի», սակայն հանդիսանում է «հիբրիդային պատերազմի օբյեկտ», որն սկսվել է Ռուսաստանի կողմից։ Այդ մասին AFP գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին։
Ֆրանսիայի Սենատն աջակցել է կենսաթոշակային բարեփոխումների վիճելի նախագծին, որով նախատեսվում է, ի թիվս այլ կետերի, կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64 տարեկանի։
Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել գնաճի բարձր մակարդակի դեմ, որի պատճառներից մեկն Ուկրաինայում պատերազմն է և պահանջել վարչապետ Պետր Ֆիալայի ու նրա կառավարության հրաժարականը։
Իսրայելի ողջ տարածքում նախօրեին հակակառավարական բողոքի ցույցերի է դուրս եկել մոտ 500 000 մարդ։ Այդ մասին, հղում անելով բողոքի ցույցերի կազմակերպիչներին, հայտնել է The Times of Israel պարբերականը։
Թուրքիայում փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 47 975-ի։ Այդ մասին շաբաթ օրը՝ մարտի 11-ի երեկոյան հայտարարել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։
Եվրոպական միությունը դիմել է երրորդ երկրներին և խնդրել ուժեղացնել Ռուսաստանի հետ առևտրի նկատմամբ վերահսկողությունն այն ապրանքների մասով, որոնք գտնվում են եվրոպական սահմանափակումների տակ։
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը հաստատել է Չինաստանի կառավարության նոր կազմը՝ նշանակելով նոր փոխվարչապետներին, Պետական խորհրդի անդամներին, նախարարներին ու հանձնաժողովների ղեկավարներին։
Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ աշխարհագրական անվանափոխությունների հարցը կարգավորվում է օրենսդրությամբ և, ընդհանուր առմամբ, վերաբերվում է կառավարության իրավասությանը։ Իսկ երկրների և տարածաշրջանների անվանումներն ամրագրված են ՄԱԿ-ի փաստաթղթերում։
Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է ստեղծել լրացուցիչ առևտրային ճանապարհ Եվրոպա և Ռուսաստան հնդկական ապրանքների արտահանման համար։ Վերջինս կանցնի Սև ծովով՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռաբար՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է փոխանցել Բաքվում Իրանի դեսպանին՝ երկու երկրների պետական սահմանով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի համար։
Իրանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկու ամսվա ընթացքում կրկին բացել դեսպանությունները։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Կրեմլը բացասաբար է վերաբերվում Հայաստան ռուսաստանցի առանձին մեդիամենեջերների և պատգամավորների մուտքի արգելքին։ Այդ մասին ուրբաթ օրը՝ մարտի 10-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սի Ծինփինը դարձել է պատմության մեջ Չինաստանի առաջին առաջնորդը, որը երրորդ անգամ վերընտրվել է հնգամյա ժամկետով։
Տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ պարանոցի հատվածում ստացած վիրավորման պատճառով։ Ynet-ի տվյալներով՝ երեք տուժածներ էլ 20-ամյա երիտասարդներ են։
Մոսկվան վստահ է, որ պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը Բաքվի հետ հակամարտության կարգավորման բանակցություններին կարող է նպաստել կողմերի միջև «ներկայիս լարվածության թուլացմանը»։
Առնվազն 7 մարդ է զոհվել Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։ Ավելի վաղ Focus պարբերականը նշել էր 6 զոհի մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա։ APA գործակալության փոխանցմամբ նման հայտարարությամբ այդ երկրի առաջնորդը հանդես է եկել Բաքվի 10-րդ գլոբալ համաժողովի ժամանակ։
Մարտի 9-ի վաղ առավոտյան ռուսական զինված ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքը։ Ինչպես փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները, երկրի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապի ազդանշան։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնության մյուս անդամ կուսակցությունները որոշում են ընդունել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենսդրական նախագիծը։
Թբիլիսիի ոստիկանությունը դարձյալ ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, որոնք հավաքվել էին Ռուսթավելի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ և փորձում էին մուտք գործել այնտեղ։
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լքում է իր պաշտոնը, որտեղ նա կատարում էր այդ երկրի արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչության մամուլի քարտուղարի գործառույթները։
Ուկրաինայի զինվորականներին սպառազինության լրացուցիչ մատակարարումները հանդիսանում են Ստոկհոլմում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգի գլխավոր հարցերից մեկը։
Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի տնտեսական վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Լուիզա Վինտոնը առցանց ճեպազրույցի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինային աջակցության հարցը։ Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի մեկնաբանություններին։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել է Կիև։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ մարտի 7-ի երեկոյան նա մեկնել էր Լեհաստան և մարտի 8-ի գիշերը ժամանել ուկրաինական մայրաքաղաք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական գերությունից 90 ռուսաստանցի զինվորականի վերադարձի մասին։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը։
Ռուսական ուժերը, հավանաբար, գրավել են Բախմուտի արևելյան հատվածը մարտի 7-ին այս շրջանից Ուկրաինայի զինված ուժերի «վերահսկելի դուրսբերումից» հետո։ Այդ մասին նշվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) նոր տեղեկագրում։
Վրաստանում այս գիշեր իրավիճակը խիստ լարված է եղել։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ իրենց դժգոհությունն արտահայտելու խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախագծերի մեկի վերաբերյալ։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը կատարել է Եվրոպական միությանն անդամակցելու բոլոր հանձնարարականները և պատրաստ է սկսել միությանն անդամակցության բանակցությունները։ Այդ մասին փոխանցում է nv.ua-ը։
Այդ մասին CNN-ին անանունության պայմաններում պատմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական պաշտոնյաներից մեկը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոն զգուշացրել է, որ իր երկիրը կձեռնարկի «անհապաղ և ճնշող գործողություններ»՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կհավակնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին այն դեպքում, եթե չվերընտրվի Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Այդպիսի պնդմամբ երեքշաբթի օրը հանդես է եկել իտալական la Repubblica-ն։
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ընդդիմության միասնական թեկնածուն կլինի քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության 74-ամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Միացյալ Նահանգները տեղեկացված է Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպի վերաբերյալ և հակամարտության կողմերին երկխոսության ու դիվանագիտության կոչ է անում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել նախօրեին Արցախում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Այդ մասին գրառում է արել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածության, որպեսզի կանխարգելվի Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացումը։
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող աջակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Բաքվում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմամբ և կողմերին զսպվածության կոչ է անում։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը տարածվել է այսօր՝ մարտի 6-ին։
Չինաստանը 2023 թվականին 7,2 %-ով կմեծացնի բանակի ֆինանսավորումը՝ հասցնելով մինչև 1553,7 միլիարդ յուանի (մոտ 224,8 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Այդ մասին գրում է Газета.ру-ն՝ հղում անելով Չինաստանի պետական խորհրդի տարածած հայտարարությանը։
ՄԱԿ-ի անդամ ավելի քան 100 երկիր հավանություն է տվել Բաց ծովի մասին պայմանագրին, որով նախատեսվում է Համաշխարհային օվկիանոսի այն հատվածների պահպանությունը, որոնք գտնվում են տարբեր երկրների տարածքային ջրերի սահմաններից դուրս։ Այդ մասին գրում է BBC-ն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական և ադրբեջանական զինուժի միջև զինված բախում է տեղի ունեցել Շուշիի շրջանում։ Ըստ այդ երկրի պաշտպանական գերատեսչության տվյալների՝ երկու կողմերից կան զոհեր և վիրավորներ։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը սպառազինություն չի մատակարարում ոչ Ուկրաինային, և ոչ էլ Ռուսաստանին։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված միացյալ ուժերի գերագույն հրամանատար Քրիստոֆեր Քավոլին հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կորուստները գերազանցել են 200 000-ը։ Նրա խոսքերը փոխանցում է Der Spiegel-ը։