Մյունխենում փետրվարի 17-ին մեկնարկում է անվտանգության 59-րդ համաժողովը, որի կենտրոնական թեման կլինի Ուկրաինայում առկա պատերազմական իրավիճակը։ Թվով 59-րդ համաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր քաղաքական գործիչներ։
Այս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն չկա Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ։ Այդ մասին Հետքին հայտարարել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցը պատմական է։ Այդ մասին եվրոպացի գործիչը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին հայտարարել է, որ մտադիր է հասնել նրան, որ 2024 թվականին նախատեսվող նախագահական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունն առաջադրի իր թեկնածությունը։
Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 41 218-ի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 14-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը։
Ղրղզստանի բարձրագույն դատարանի դատական կոլեգիան փետրվարի 13-ին կայացած փակ նիստի արդյունքում նոր քննության է ուղարկել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի նկատմամբ գործը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունը 2023 թվականին Հայաստանի փոխարեն, որտեղ ի սկզբանե նախատեսված էր, կանցկացվի Ղրղզստանում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն կանգնել իրենց դաշնակցի թիկունքին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
Ամերիկյան ոստիկանությունը հաստատել է, որ հարձակումից որոշ ժամանակ անց հրաձիգն ինքնասպան է եղել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները հայտնաբերել են նրան՝ մի քանի ժամ տևած որոնումներից հետո։
Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 37 457-ի։
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը կայացել էր կիրակի օրը՝ փետրվարի 12-ին, հաղթանակ է տարել։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ նա ստացել է ձայների գրեթե 52 %-ը։
Իսրայելի ավիացիան, ի պատասխան Գազայի հատվածից իր տարածքի հրթիռակոծությանը, փետրվարի 13-ին Գազայի տարածքում հարվածներ է հասցրել ստորգետնյա համալիրին, որտեղ ՀԱՄԱՍ արմատական իսլամական շարժումը պահում էր հումք հրթիռների արտադրության համար։
Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զգուշացրել է Հայաստանին հրաժարվել հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում եվրոպական կառույցների ներգրավումից և սպառնացել Հայաստանին։
Ամերիկացի զինվորականները ևս մեկ անհայտ թռչող օբյեկտ են խոցել այս անգամ արդեն Հուրոն լճի մոտ՝ կանադական սահմանից ոչ շատ հեռու։ Սա փետրվարից ի վեր նմանատիպ արդեն չորրորդ դեպքն է։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրում նախապատրաստում են սահմանադրական կարգի տապալման փորձ։ «Նախապատրաստվում է Մոլդովայի վրա հարձակում»,- երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սանդուն։
Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 31 643-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով՝ կա առնվազն 4500 զոհ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 20-22-ը կայցելի Լեհաստան։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան Պիեռը։
Ամերիկյան կործանիչը Կանադայի օդային տարածքում՝ Յուկոնի վրա, անհայտ օբյեկտ է խոցել։ Այդ մասին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Փետրվարի սկզբից ի վեր սա արդեն երրորդ նման դեպքն է Հյուսիսային Ամերիկայում:
Արտակարգ իրավիճակներում օգնության ցուցարբերման գերմանական երկու կազմակերպություններ դադարեցրել են փրկարարական աշխատանքները Թուրքիայում՝ անվտանգության խնդիրներից ելնելով։ Պատճառն այն է, որ երկրաշարժի գոտում գրանցվում են հրաձգություններ ու բախումներ։
Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը հասել է 29 117-ի։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այդ մասին Новая газета-ի փոխանցմամբ նա նշել է ճեպազրույցի ժամանակ։ Մոլդովական Publika TV-ն հայտնում է, որ ավտոմատաբար դա նշանակում է ողջ կառավարության հրաժարական։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով թուրքական կողմի ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է հայկական կողմի տրամադրած հումանիտար օգնությանը՝ հայտարարելով, որ ինքը երբևէ չի մոռանա Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված օգնությունը։
ԱՄՆ երկնքում չինական օդապարիկի խոցման պատահարից մեկ շաբաթ անց, այդ երկրի զինված ուժերը խոցել են թռչող օբյեկտ։ BBC-ի փոխանցմամբ՝ այս անգամ խոսքը փոքր մեքենայի չափեր ունեցող անհայտ օբյեկտի մասին է, որը թռչում էր Ալյասկայի վրայով։
Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 11-ի գիշերը իրանական արտադրության Shahed անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի ու Նիկոլաևի մարզերի վրա։ Այդ մասին հայտնում են տեղական իշխանությունները։
Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 10-ին ևս մեկ զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքն ու կրիտակական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ արձակել ավելի քան 100 հրթիռ։ Այդ մաիսն հայտնում է ISW-ն։
Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 24 000-ը։
Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 18 342-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով կա առնվազն 3377 զոհ։
Տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է։
ԵՄ-Ուկրաինա 24-րդ գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, որը կայացել էր Կիևում, այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Բելգիայի մայրաքաղաք է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կարծում է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որով Բաքուն Հայաստանի տարածքով անխափան կապ է ցանկանում ունենալ Նախիջևանի հետ, ունի բոլոր հիմքերն իրագործվելու։
Ելիսեյան պալատի բակում Վլադիմիր Զելենսկուն դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մի քանի վայրկյան անց Մակրոնին ու Զելենսկուն Ելիսեյան պալատի մուտքի մոտ միացել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Զելենսկուն հասցրել էր Սթանսթեդ օդակայան, որտեղ նրան դիմավորել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը։
Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 15 380-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր առաջին անգամ, մեկնում է Մեծ Բրիտանիա։ Այդ մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հայտարարությանը։
Ռուսական բանակը փետրվարի 8-ի գիշերը հրթիռակոծել է Խարկովի կենտրոնը։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Միրզոյանի այս հայտարարությանը և պնդել, որ հայկական կողմին ադրբեջանական առաջարկներն արվել են 15 օր առաջ։
Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում զոհերի թիվը հասել է 8364-ի։
Նորվեգիայի կառավարությունը մտադիր է Ուկրաինային տրամադրել 75 միլիարդ նորվեգական կրոն (6,8 միլիարդ եվրո)՝ բազմամյա օգնության փաթեթի շրջանակներում։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։
Գերագույն ռադան Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել է Վասիլի Մալյուկին, որը մինչ այդ ուկրաինական հատուկ ծառայության ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարողն էր։ Այդ մասին հայտնում է УНИАН-ը։
Հայաստանը Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և ստացել պատասխան։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է անձամբ մասնակցելու Եվրամիության անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին, որը կկայանա փետրվարի 9-10-ը Բրյուսելում։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գեորգի Արևաձեն մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու փաստաբանների միջնորդության բավարարումը՝ նրա ազատ արձակման կամ քրեական պատիժը հետաձգելու վերաբերյալ։
Նախօրեին երկու ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայի հարավային նահանգներում և Սիրիայի հյուսիսում ողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Ըստ վերջին տվյալների՝ երկու երկրներում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 4825-ը։
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 1651-ի, իսկ հարևան Սիրիայում՝ 1060-ի։ Այդ մասին հայտնում են թուրքական և արաբական լրատվամիջոցները։
Շվեյցարական Sonntagszeitung և Le Matin Dimanche թերթերը, հղում անելով գաղտնազերված արխիվներին, գրել են, որ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը 1970-ական թվականներին Ժնևում Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) համար լրտեսությամբ է զբաղվել։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կտեղափոխվի պետական այլ պաշտոնի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Թուրքիայում և Սիրիայում այս գիշեր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է գրեթե 1600-ի։ Այդ մասին հայտնում են թուրքական և արաբական լրատվամիջոցները։