Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ հունվարի 21-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Յոնսոնի այցը կորցրել է «կարևորությունը և նշանակությունը» և այդ իսկ պատճառով չեղարկվել է։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել խստացնել այդ երկրում ռուսաստանցիների մնալու պայմանները և դեմ հանդես եկել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը։ Այդ մասին նշվում է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ։
Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները Գերմանիային կոչ են արել Ուկրաինային անհապաղ տրամադրել Leopard տանկեր։ Այդ մասին նշվում է քաղաքական գործիչների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում։
Նոր Զելանդիայի կրթության նախարար Քրիս Հիփքինսը Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի միակ թեկնածուն է և ընտրվելուց հետո կզբաղեցնի այդ երկրի վարչապետի պաշտոնը։
Ադրբեջանական կողմը պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին։ Այդ մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության մամուլի ծառայությունն անդրադարձել է իսպանացի պաշտոնյայի հարավկովկասյան այցին ու ամփոփել հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների հետ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հանդիպումների արդյունքները։
Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ իրադարձությունների զարգացմանը և ջանքեր է գործադրում իրավիճակի կարգավորման համար։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմից ցանկանում է տեսնել անկեղծություն «ոչ միայն բառերով, այլև՝ գործնականում»։ ԱՄՆ-ում թուրքական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մևլյութ Չավուշօղլուն։
Բանաձևում, որը հրապարակվել է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայք էջում, եվրոպացի պատգամավորները նոր մոտեցումներ են առաջարկում Արցախում հումանիտար իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է հրաժարական տալու մասին։ Իր ելույթի տեքստը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Ցավակցական տեքստը TACC գործակալությանը փոխանցել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա օրերին նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Եվրամիությունը նախատեսում է հայ-ադրբեջանական սահման ուղարկել նոր առաքելություն, որը կարող է կազմված լինել մինչև 100 դիտորդից և կունենա երկամյա մանդատ։ Այդ մասին գրում է ամերիկյան Politico պարբերականի եվրոպական ծառայությունը։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրավիրել է մամուլի ասուլիս, որը նվիրված է եղել 2022 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության արդյունքներին։ Ի թիվս այլ հարցերի նա անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին ու հայ-ադրբեջանական լարվածությանը։
Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին և ևս 14 մարդ, այդ թվում ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Եվգենի Ենինն ու ՆԳՆ պետական քարտուղար Յուրի Լուբկովիչը։
118-ամյա ֆրանսուհի Լյուսիլ Ռանդոն, որն առավել հայտնի է քույր Անդրե անվամբ, մահացել է երեքշաբթի օրը՝ հունվարի 17-ին։ Նա երկրագնդի ամենածեր բնակչուհին էր։
2022 թվականի վերջին Հնդկաստանի բնակչությունը կազմել է 1,417 միլիարդ մարդ, ինչը 5 միլիոնով ավելին է, քան Չինաստանում։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով World Population Review-ի տվյալներին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական բացման անհրաժեշտությունը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչ Նիլաքշի Սահա Սինհան նշանակվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է PTC News-ը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակից նշում են, որ խոսքը գնում է միայն փաստաթղթերով հաստատված դեպքերի մասին, իրականում այդ թիվը կարող է մի քանի անգամ ավելի մեծ լինել։
Վիետնամի նախագահ Նգուեն Սուան Ֆուկը հրաժարական է տվել։ Նշվում է, որ Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն իր համաձայնությունն է տվել նաև Քաղբյուրոյի անդամի պաշտոնից Նգուեն Սուան Ֆուկի հեռանալու մտադրությանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանն այսօր՝ հունվարի 17-ին ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպումներ է ունենում թուրքական բարձր ղեկավարության հետ։ Օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Թուրքիայի ու ևս 8 երկրների, ներառյալ Ադրբեջանի, զինված ուժերի ներկայացուցիչները համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսի մարզում՝ Հայաստանի հետ սահմանից ոչ շատ հեռու։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ուկրաինայի Դնեպր քաղաքում բազմահարկ բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ներառյալ 2 երեխա։ Այդ մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ 2023 թվականի համար պլանավորած 4 զորավարժություններից 3-ը կկայանան Բելառուսում։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Իրանում մահապատժի է ենթարկվել Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի Ռեզե Աքբարին, որն ուներ իրանական և բրիտանական քաղաքացիություն։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում հաստատել է բրիտանական կողմի մտադրությունը ուկրաինական բանակին մատակարարել Challenger 2 տանկեր։
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Թել Ավիվի Հաբիմի հրապարակ, որպեսզի իրենց բողոք արտահայտեն նորընտիր վարչապետ Բենյամին Նեթանյահուի ու նրա կառավարության պլանների դեմ, որոնք ցանկանում են փոփոխություններ իրականացնել Իսրայելի դատական համակարգում։
Եվրամիությունը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական, թվով 10-րդ փաթեթը, որը հնարավոր է պատրաստ լինի արդեն մինչև փետրվարի 24-ը, երբ լրանա Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 1 տարին։
Բրիտանական պարբերականի տվյալներով՝ որոշումը կընդունվի մի քանի շաբաթների ընթացքում և մինչև ապրիլ ռազմաճակատ կուղարկվի մինչև կես միլիոն մարդ, «որպեսզի սկսվի նոր մասշտաբային հարձակում»։
Լաչինի միջանցքում պետք է վերականգնվի ազատ տեղաշարժը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը։
Լոնդոնի կենտրոնում՝ Յուսթոն կայարանից ոչ շատ հեռու, տեղի է ունեցել հրաձգություն։ Վիրավորվել են 21, 54, 48 և 41 տարեկան կանայք ու 12 և 7-ամյա աղջիկ երեխաներ։
Նեպալի իշխանությունների պնդմամբ՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 72 անձինք զոհվել են։
Գիշերվա ընթացքում շարունակվել են փրկարարական աշխատանքները։ BBC-ի տվյալներով՝ փլատակների տակից հանվել է 38 մարդ, այդ թվում 6 երեխա։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 73 մարդ, որոնցից 14-ը՝ երեխաներ։
Պերուում նոր նախագահ Դինա Բոլուարտեի դեմ բողոքի ցույցերի ընթացքում արդեն իսկ զոհվել է առնվազն 48 մարդ։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը հունվարի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ձեռնպահ է մնացել Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության չեղարկման հարցի մեկնաբանումից։
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Մոլդովայի ներկայացուցիչները չեն մասնակցում ԱՊՀ մակարդակով հանդիպումներին, իսկ ներկայումս Քիշնևում վերլուծում են այդ կազմակերպությունում մնալու նպատակահարմարությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Վրաստանի պարտաստակամությունը շարունակելու իրականացնել միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ներողության հարցը գտնվում է երկկողմ հարաբերությունների կենտրոնում՝ ֆրանսիացի պատմաբան Բենժամեն Ստորի զեկույցից հետո, որը կողմ էր արտահայտվել երկու երկրների հաշտեցման քայլերի օգտին՝ բացառելով, սակայն, ապաշխարհությունն ու ներողությունը։
Խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակի տրամադրման ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն Բաքվում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են մի շարք ուղղություններով երկկողմ համագործակցության ընդլայնումը։
Ուկրաինայում ռուսական զորքերի միացյալ խմբավորման նոր հրամանատար է նշանակվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խոստացել է Ուկրաինային փոխանցել Leopard տանկերի վաշտ։ Այդ մասին հայտնում է Լեհաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Փարիզում սառը զենքով զինված տղամարդը հարձակվել է վեց ուղևորների վրա, որոնք քաղաքի հյուսիսային կայարաններից մեկում՝ Գար դյու Նորում սպասում էին գնացքի ժամանմանը։ BBC-ն գրում է, որ հարձակման հետևանքով մեկ մարդ ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը Երևանից չի ստացել Հայաստանի տարածքում «Անխախտ եղբայրություն - 2023» զորավարժությունների չեղարկման պաշտոնական ծանուցումը։