Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Արմեն Գրիգորյանի ու Հիքմեթ Հաջիևի հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն լարվածության թուլացմանը։
Իսրայելում վարչապետի պաշտոնն ստանձնող Բենյամին Նեթանյահուն, նախագահ Իցհակ Հերցոգի կողմից կառավարության ձևավորման սահմանված վերջնաժամկետը լրանալուց մի քանի րոպե առաջ, հայտարարել է այդ երկրում նախարարների կաբինետի ձևավորման մասին։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ափսոսում են, որ Երևանը հրաժարվել է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից, որին մասնակցելու էին Հայասստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։
Ռուսական խաղաղապահ առաքելությունը իրականացնում է Լաչինի միջանցքում իրավիճակի վերահսկողության իր պարտականությունները։ Նման կերպ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը։
ԱՄՆ Սենատը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը։ Նրա օգտին քվեարկել է 93 սենատոր, դեմ՝ 2-ը։
Ռուսական խաղաղապահները գործում են փաստաթղթերին խիստ համապատասխան և անում հնարավորը կարգն ապահովելու համար այնտեղ, որտեղ գործում են։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր առաջին անգամ լքել է այդ երկրի սահմանները։ Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն, որի մասին առավել վաղ չէր հայտարարվել։
Համաձայն ռուսական գործող օրենսդրության՝ Ռուսաստանում զորակոչի ենթակա են արական սեռի 18-27 տարեկան քաղաքացիները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ աֆղան կանանց այսուհետ արգելվում է սովորել համալսարաններում։
Twitter-ում կազմակերպված հարցման արդյունքներից հետո Իլոն Մասկը հայտարարել է, որ կհեռանա Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից, բայց միայն այն բանից հետո, երբ գտնի «այն հիմարին, որը կհամաձայնվի այդ աշխատանքին»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ դեկտեմբերի 21-ին կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի հարցը, որը միջազգային հարթակներում բարձրացնում է Երևանը, դուրս է կազմակերպության պատասխանատվության գոտուց։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է Ստանիսլավ Զասը։
Եվրամիության երկրները համաձայնության են եկել գազի գնի առաստաղի սահմանման շուրջ՝ առավելագույն գին, որով եվրոպական հարթակներում կարող են կնքվել գազի վերաբերյալ գործարքները։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին այցելել է Մինսկ և հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Երկու երկրների նախագահների ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 2,5 ժամ։
Հայաստանում իր աշխատանքն է ավարտել ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, որը Հայաստան էր ուղարկվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի I գագաթնաժողովի շրջանակներում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից հետո։
Ղրիմի ազատագրման օպերացիան «սկսվել է մարդկանց գլուխներում»։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ֆրանսիական TF1 և LCI հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
Դեկտեմբերի 19-ի գիշերը Կիևը ենթարկվել է դրոնների հարձակման։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է քաղաքի մի քանի շրջաններում պայթյունների մասին։ Օդային տագնապի ազդանշանը հնչել է ավելի քան երեք ժամ։
Հռոմի պապը նաև կոչ է արել հարթել Պերուում քաղաքական և սոցիալական ճգնաժամը, ինչպես նաև աղոթել Ուկրաինայում խաղաղության համար։ Վատիկանի ժանդարմերիայի տվյալներով՝ հրապարակում ներկա է եղել 30 000 մարդ։
Ամերիկյան իշխանություններն Ուկրաինայի զինված ուժերին խնդրել են չսպանել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, երբ նա գաղտնի պլանավորում էր ապրիլի վերջին այցելել ռազմաճակատ։
Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի օրը զորավարժություններ է սկսում երկրի հյուսիսում, որի նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների ժամանակ՝ շեշտը դնելով ցամաքային և օդային միջոցների մարտական ինտեգրման վրա։
Լեո Վարադքարը կրկին դարձել է Իռլանդիայի վարչապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Մայքլ Մարտինին։ Associated Press-ը գրում է, որ Վարադքարի թեկնածությունն առաջադրվել է Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատի նիստում։
Ըստ տարածված հաղորդագրության՝ Շոյգուն անցել է ռուսական զորքերի տեղակայման շրջաններով և ստուգել մարտական գործողությունների գոտիներում ռուսական ստորաբաժանումների առաջնային դիրքերը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը «համաշխարհային պատերազմ» է և չի ավարտվի առաջիկայում։ Այդպիսի տեսակետ նա հայտնել է իսպանական ABC թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին։
Սրանք վերջնական տվյալներ չեն։ Զոհերի հաշվարկը շարունակվում է Ուկրաինայի ժամանակավորապես բռնազավթված և վերջերս ազատագրված տարածքներում, ինչպես նաև ակտիվ մարտական գործողությունների վարման գոտիներում։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ներկայումս չի տեսնում ռուսական բանակի նոր հարձակման համար հարվածային խմբերի կազմավորման նախանշաններ, սակայն դա չի նշանակում, որ այդպիսի սպառնալիք չկա։
Սահմանափակումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 19-ից։ Deutsche Welle-ն, հղում անելով պաշտոնական Քիշնևին, գրում է, որ որոշումն ընդունվել է տեղեկատվական տարածքի պաշտպանության և ապատեղեկատվության ռիսկի կանխարգելման նպատակներով։
Ռուսական բանակը զորքերի մի մասը հետ է քաշում Խերսոնի մարզի բռնազավթված տարածքներից։ Այդ մասին իր առավոտյան տեղեկագրում հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ադրբեջանի պետական նավթային կազմակերպությունը (SOCAR) ռումինական Romgaz S.A. ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը 2023 թվականի հունվարի 1-ից գազ կմատակարարի եվրոպական այդ երկրին։
«Թուրքական առաջին TRG-230-IHA գերձայնային հրթիռը, որն արտադրվել է Rokestan ընկերության կողմից, 100 կիլոմետր հեռավորության վրա հաջողությամբ խոցել է թիրախը»,- ասված է Բայրաքթարի գրառման մեջ։
Փաստաթուղթը բաղկացած է 692 էջից, որտեղ թվարկված են պատժամիջոցների ցանկում հայտնված ֆիզիկական անձանց և կազմակերպությունների անունները։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի և Հայաստանի հարցերով չորս համազեկուցողները իրենց մտահոգությունն են հայտնել Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ և կոչ արել վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը։
Այդ մասին ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխղեկավար Վեդանթ Փաթելը՝ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Եվրամիության երկրների առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են Բոսնիա և Հերցեգովինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն։ Այդ մասին հայտնում են Agence France-Presse-ը և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվյակը։
Եվրոպական միության երկրների կառավարությունները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը։ Այդ մասին հղում անելով եվրոպացի դիվանագետներին հայտնում են Reuters-ը և AFP-ն։
Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ և հույս ունի, որ ամենամոտ ժամկետներում տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի։ Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ առկա իրավիճակով, որը Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն է։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։
Ընդորում, խոսելով ամբողջական ձևաչափով եռակողմ հանդիպման մասին, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ այդ ուղղությամբ չկան»։
Ադրբեջանը 2024 թվականին իր տարածքում կավարտի բոլոր աշխատանքները, որոնք կապված են «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական «Ազերիգազ» արտադրական միավորումը, որը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին, հայտարարել է, որ «ադրբեջանական կողմը որևէ կապ չունի ռուս Լեռնային Ղարաբաղում գազի մատակարարման անջատման հետ։
Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը։Այդ մասին հայտնում են երեք երկրների նախագահների մամուլի ծառայությունները։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Այդ մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որը տարածվել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության կայքում։
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել Արցախի միակ մատակարարման ուղին:
Եվրոպական միությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտնագությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեարկել են կառույցի փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող Էվա Կայլիի լիազորությունների դադարեցման օգտին։ Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ։