Խմբավորման ներկայացուցիչը տելեգրամյան իր ալիքում աուդիոհաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ ալ-Քուրաշին սպանվել է նրանց դեմ մարտում, ում նա անվանում է «Աստծո թշնամիներ»։
«Բաքուն պատրաստ է քննարկել դա և տրամադրել Ղարաբաղի հայերին իրավունքների հետ կապված երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ասել է դիվանագետը։
Հայաստանը բավարարված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակից և Վաշինգտոնը, ելնելով դրանից, կարևոր բանակցություններ է վարում Երևանի հետ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսին։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Ղազախստանում կայացել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի երդմնակալության արարողությունը, որը երկրորդ անգամ ընտրվել է այդ երկրի նախագահի պաշտոնում։ Երդմնակալության արարողությունը կայացել է Աստանայի անկախության պալատում։
Վերջին անգամ Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել նոյեմբերի 22-ին։ Այդ ժամանակ նրանք քննարկել էին հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման մասով Հայաստանի հետ պայմանավորվածությունների կատարումը։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն սկսվել է տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Այդ մասին Cumhuriyet-ի փոխանցմամբ Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտարարել է այդ երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Այսպես է ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել այն հարցին, թե արդյոք Փարիզը պլանավորում է շարունակել Երևանի և Բաքվի մինչև հանդիպումները՝ նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ է հանդես եկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ֆրանսիայի մասնակցությանը և քննադատել նախագահ Էմանուել Մակրոնին՝ ղարաբաղյան հակամարտությունում հայամետ դիրքորոշում ունենալու համար։
Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 24-ին Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող երկրի, ինչը պայմանավորված է Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։ Այդ մասին հայտնում է NRC Handelsblad-ը։
Զանգեզուրի միջանցքի հարցը մենք քննարկել ենք ռուսաստանցի պաշտոնյաների հետ իմ վերջին հանդիպման ժամանակ։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ։
Ըստ բրիտանական Daily Express-ի՝ Ֆրանսիայի նախագահը, հատկապես, կարող է վետո կիրառել այդ պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությանը, եթե վերջինս առաջադրվի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել։ Այդ մասին Պուտինը հայտարարել է Երևանում ընթացող ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։
Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, այդ փաստը հետ չպահեց Ադրբեջանին ագրեսիվ քայլերից։ Այդ մասին այսօր Երևանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի բացման ժամանակ։
Խորհրդի նիստը կկայանա Դվին համալիրում, որտեղ ավելի վաղ ընթանում էր նաև ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը։
Թե ինչ օգնության մասին է խոսքը, Զասը չի մանրամասնել։
Երևանի Դվին հյուրանոցային համալիրում մեկնարկում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը։
Ռուսաստանը չի կատարում Թուրքիայի հետ` Սիրիայում անվտանգության ապահովման համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, որն ստորագրվել է 2019 թվականին Սոչիում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Գերմանիան հակասություններ չի տեսնում Եվրամիության պլանների մեջ գազ գնելու Ադրբեջանից, չնայած նրան, որ այն կարող է լինել ռուսական ծագման։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Ցնցումները գրանցվել են նաև երկրի մայրաքաղաք Ջակարտայում, որը էպիկենտրոնից գտնվում է 100 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ տարհանվել են բարձրահարկ շենքերի բնակիչները։ Երկրաշարժը տեղի էր ունեցել նախօրեին, տեղի ժամանակով 13:21-ին։
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 81,31 %-ը։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Երևանում նոյեմբերի 23-ին կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին Բիշքեքում հայտարարել է Ղրղզստանի նախագահի աշխատակազի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարը։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Հեղինակը նշում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակի հիմնական շահառուներից մեկը Թուրքիան է, որը լուրջ ռազմական օգնություն է ցուցաբերել Բաքվին։
Deutsche Welle-ն, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ գործողությունն ուղղված է եղել Քրդական աշխատավորական կուսակցության և նրա ռազմական թևի՝ YPG-ի դեմ։
Վերջին մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում գրանցվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսաստանն ու Իրանը գաղտնի գործարք են կնքել, համաձայն որի ՌԴ տարածքում պետք է սկսվի անօդաչու թռչող սարքավորումների արտադրություն։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով արևմտյան հատուկ ծառայությունների իր աղբյուրներին։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ Կովկասում առկա իրավիճակը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ղազախստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները։ Տեղի ժամանակով 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 05:00-ին) երկրի շրջանների մեծ մասում բացվել են ընտրատեղամասերը, որոնց թիվն ընդհանուր առմամբ հանրապետությունում գերազանցում է 10 000-ը։
Twitter ընկերության նոր սեփականատեր Իլոն Մասկը չեղարկել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան արգելափակման որոշումը և վերականգնել նրա օգտահաշվին հասանելիությունը։
Պայթյունը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 13:00-ին, որի հետևանքով փլուզվել է անկյունային շքամուտքի առաջինից հինգերորդ հարկերը։ Ընդհանուր առմամբ այդ շքամուտքում բնակվում էր 33 մարդ։ Հարևան շքամուտքերի բնակարաններում վնասվել են դռները։
Բերդիմուհամեդովը նշել է, որ Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով եռակողմ գործընկերությունը ունի մեծ նշանակություն, և Աշխաբադը պատրաստ է ընդունել կողմերի հանդիպումը, որը պլանավորված է դեկտեմբերի սկզբին։
Իսրայելի իշխանությունները ողջունում են Ադրբեջանի որոշումը հրեական պետությունում դեսպանության բացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։ Այս հանդիպման մասին ևս նախապես ոչինչ չէր հայտարարվել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին Թունիսում Ֆրանկոֆոնիայի XVIII գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին հայտնում է RFI-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին։
Այդ մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 17-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևը։
Ադրբեջանը չի համաձայնվի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում այնպիսի հարցերի ներառմանը, որոնք «վերաբերում են Լեռնային Ղարաբաղում հայկական փոքրամասնությանը»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է «Новая газета»-ի կայքին և նույն լրատվամիջոցի «Свободное пространство» նախագծին հասանելիությունը։ Այսդ մասին հայտնում է «Новая газета. Европа»-ն՝ հղում անելով ռուսական գերատեսչությանը։
Այս արդյունքը նշանակում է, որ ԱՄՆ-ում իշխանությունը դարձյալ միաբևեռ չի լինի, քանի որ նախագահական վարչակազմն ու Սենատը գտնվում են Դեմոկրատական կուսակցության վերահսկողության ներքո, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ հանրապետականների։
Հայտարարության մեջ ասվում է, որ այս պատերազմը սահմանափակում է համաշխարհային տնտեսական աճը, նպաստում գնաճին, խախտում մատակարարումների շղթան, խորացնում էներգետիկ և պարենային անվտանգության բացակայությունը և բարձրացնում ֆինանսական կայունության ռիսկերը։
BBC-ի փոխանցմամբ՝ Թրամփի օգնականները ընտրություններին մասնակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել, այն ժամանակ, երբ նախկին նախագահը դիմում էր իր համախոհներին, որոնք հավաքվել էին Ֆլորիդայում իր կեցավայրի մոտ։
Ստամբուլի Ֆաթիհ շրջանում ավտոմեքենա է պայթել։ Այդ մասին փոխանցում է թուրքական Habertürk պարբերականը։ Պատճառը դեռևս հայտնի չէ։
Երկու հրթիռ ընկել է Լեհաստանի տարածքի վրա, երբ ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության էր ենթարկում Ուկրաինայի տարածքը։ Հրթիռներն ընկել են Լյուբլինի վոևոդության Պշևոդուվ գյուղի տարածքում, որն Ուկրաինայի հետ սահմանից գտնվում է 5 կմ հեռավորությամբ։
Ուկրաինայի մայրաքաղաքն ու մարզերը Ռուսաստանի կողմից ենթարկվել են զանգվածային հրթիռակոծման։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցներն ու ուկրաինացի պաշտոնյաները։
Հարցազրույցում Փենսը նաև հայտնել է, որ մտածում է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։
2022 թվականի նոյեմբերի 15-ին Երկիր մոլորակի բնակչությունը հասել է 8 միլիարդ մարդու։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA)։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ելույթ է ունեցել G20-ի երկրների առաջնորդների առաջ, որոնք Ինդոնեզիայում մասնակցում են 20-ի խմբի գագաթնաժողովին։ BBC-ի փոխանցմամբ՝ նա կոչ է արել կանգնեցնել պատերազմը։
Բալիում մեկնարկել է 20-ի խմբի (G20) երկրների առաջնորդների գագաթնաժողովը։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ գագաթնաժողովի մեկնարկին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կոչ է արել գործել միասնաբար և վերականգնել համաշխարհային տնտեսությունը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է լրտեսական ցանցի բացահայտման մասին, որն Ադրբեջանի տարածքում ստեղծվել է իրանական հատուկ ծառայությունների կողմից։