Հայտարարության բովանդակության վերաբերյալ Պուտինը մանրամասներ չի ներկայացրել։
Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այն տեղի է ունենում «Ռուս» առողջարանի «Իմպերիալ» մասնաշենքում, որտեղ կկայանա նաև երեք երկրների առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 1-ին նախատեսում է այցելել Իրան։ Այցը կայանում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Սոչիում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այն կայանում է Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից առաջ։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Սոչի, որտեղ այսօր եռակողմ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել Բաքվին հինգ շրջաններ հանձնելու ճանապարհով, բայց Երևանը գնաց իր ճանապարհով։ Այդ մասին «Վալդայ» միջազգային ակումբի հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Իտալիայի խորհրդարանի վերին պալատը (Սենատ) հաստատել է այդ երկրի կառավարության նոր կազմը, որը գլխավորում է Ջորջա Մելոնին։ Italy24-ի փոխանցմամբ՝ կողմ է քվեարկել 115 սենատոր, դեմ՝ 79-ը, ևս 5 մարդ էլ ձեռնպահ է մնացել։
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ։
Ռուսաստանը դիվանագիտական ալիքներով դիմել է հայկական կողմին՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին և ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին Հայաստան մուտք գործելու արգելքը հաստատելու և պարզաբանելու համար։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կկայանա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերին Կազմակերպության՝ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքները։
Ներկա պահին օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Սպասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը նախարարական հանդիպումից առաջ հանդես կգա մամլո ասուլիսով։
2023 թվականին պաշտպանական և ազգային անվտանգության ապահովման ծախսերն Ադրբեջանում կկազմեն 5,3 միլիարդ մանաթ կամ ընթացիկ փոխարժեքով 3,1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 2022 թվականի 5,084 միլիարդ մանաթի դիմաց (2,99 միլիարդ ԱՄՆ դոլար)։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախապատրաստվում է, ժամանակի և տեղի վերաբերյալ տեղեկատվությունը կտարածվի ավելի ուշ։
Հայկական ժամանակ օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, այսօր գրել էր, որ արգելվել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Չեխիան հոկտեմբերի 25-ից փակել է մուտքը ռուսաստանցիների համար, որոնք այդ երկիր են ժամանում զբոսաշրջային, սպորտային կամ մշակութային նպատակներով։ Նոր սահմանափակումների մասին հայտարարվել էր դեռևս հոկտեմբերի 12-ին։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում։ Այդ մասին գրում է թուրքական Sabah օրաթերթը։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հոկտեմբերի 24-ին իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակին։
Հոկտեմբերի 25-ի ցերեկը նա հանդիպել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ի հետ, որը վերջինիս խնդրել է ձևավորել նոր կառավարություն։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մերկապարանոց է անվանել ՌԴ-ի կողմից՝ Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունների չկատարման մեղադրանքները։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Ուկրաինա։ Այդ մասին հայտնել է NTV հեռուստաընկերությունը։ Ընդ որում, սա գերմանացի պաշտոնյայի առաջին այցն է Ուկրաինա՝ այդ երկիր Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո։
Կրեմլը դեռևս հստակ ժամկետներ չի նշում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ, որոնք հրավիրվել են Ռուսաստանի Դաշնություն։
Էստոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որտեղ դատապարտել է Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը և Ռուսաստանին հայտարարել է ահաբեկչությունը հովանավորող երկիր։ Փաստաթուղթը հրապարակվել է այդ երկրի խորհրդարանի կայք էջում։
Աշխարհի ամենախոշոր նավթային կորպորացիաներից մեկը ExxonMobil, որը «Սախալին-1» նավթագազային ծրագրի նախկին օպերատորն էր, հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Շվեդական Expressen պարբերականը հրապարակել է «Հյուսիսային հոսք-1» գազատարի վնասված հատվածի լուսանկարներն ու տեսանյութը։ Բալթիկ ծովում նկարահանումն իրականացվել է ստորջրյա դրոնի օգնությամբ՝ 80 մետր խորության վրա։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Մալթայում Ալֆրեդ և Ջորջ Դեջորջիոները, որոնք խոստովանել էին մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության մեջ իրենց մասնակցությունը, դատապարտվել են 40 տարվա ազատազրկման։ Այդ մասին գրում է Times of Malta թերթը։
Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր խնդիրները, հարցերը, ավանդույթներն ու սովորույթները։ «Պետք է գտնել ոսկե միջինը և աշխատել յուրաքանչյուր հանրապետության հետ առանձին»,- նշել է Ռահմոնը։
28 մարդ զոհվել է, ևս 11-ը տուժել Թուրքիայի Բարթըն նահանգի Ամասրա քաղաքի շրջանում գտնվող ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը տեղակայվելու է հայ-ադրբեջանական սահմանին, ժամանել է Հայաստան։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել Հայաստանի հետ եռակողմ գագաթնաժողովի անցկացման հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը։
Զախարովան ասել է, որ «ի տարբերություն Ֆրանսիայի, որը Բաքվի և Երևանի միջև իրավիճակի սրման ժամանակ սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնականում նպաստում էր հակամարտության կարգավորմանը»։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 12-ին 143 կողմ, 35 ձեռնպահ և 5 դեմ ձայներով ընդունել է «Ուկրաինայի տարածքային ամբողջականություն. Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքների պահպանում» անունը կրող բանաձևին։
Մոսկվան մտադիր է առաջարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների մակարդակով եռակողմ գագաթնաժողովի անցկացում։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։
Հայաստանին ներկայացվել են խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, որոնք հիմնված են առավել վաղ ներկայացված հինգ սկզբունքների վրա։ Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ Բիշքեքում լրագրողներին հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններն առաջնահերթ են մնալու Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային դիտորդների տեղակայել ուկրաինա-բելառուսական սահմանին։ Այդ մասին նա հայտարարել է Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հետ առցանց հանդիպման ժամանակ։
Ռուսաստանցի պաշտոնյան նշում է, որ Մոսկվայի կարծիքով Երևանի և Բաքվի միջև տարածաշրջանում ամուր խաղաղության և երկարաժամկետ կայունության ապահովման գրավականը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումն է։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվածություն են ձեռքբերել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, մնում է դրանք իրագործել։
Նախօրեին Ուկրաինայի քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, 105 քաղաքացի էլ վիրավորվել է։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու պաշտպանությունը:
ԵԽԽՎ պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ թվարկելով այն վայրագությունները, որոնք այդ երկրի զինված ուժերը սեպտեմբերյան մարտերի ժամանակ իրագործել է հայկական քաղաքացիական բնակչության դեմ։
Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ռեակտիվ երեք հրթիռ։ Այդ մասին հայտնել է իրաքյան Shafak News կայքը։
Առնվազն 12 մարդ է զոհվել հոկտեմբերի 9-ի գիշերը Զապորոժյե քաղաքի հրթիռակոծման հետևանքով։ Այդ մասին հայտնել է Զապորոժյեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։ Նրա խոսքով՝ ևս 49 մարդ, այդ թվում 6 երեխա, հոսպիտալացվել է։
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է այդ երկրի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատաշտաբային զորավարժությունները։
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Ղրիմի կամրջի պայթյունի ժամանակ զոհվել է երեք մարդ։ Նախնական տվյալներով՝ խոսքը գնում է ավտոմեքենայում գտնվող անձանց մասին, որը հայտնվել էր պայթած բեռնատարի մոտ։