ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի ժամանել հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի գոտի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ղազախստանից Հայաստան խաղաղապահների հնարավոր ուղարկման հարց, որը պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանին առկա սրմամբ, օրակարգում դրված չէ։
Չնայած ՀԱՊԿ-ն Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել, սակայն առանձին երկրներ հայտարարել են, թե ինչ են իրենց առաջնորդներն առաջարկել պաշտոնական Երևանի կողմից նախաձեռնված այդ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում, Վաշինգտոնը փոխգործակցում է Երևանի և Բաքվի հետ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում Ալիևին հասցեական կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը նվիրված կլինի Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի լայնահարձակ գործողություններին, կկայանա վաղը՝ սեպտեմբերի 14-ին։ Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ում իր աղբյուրին։
Ընթանում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը, որը նվիրված է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոտնձգություններին։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հասցեական հայտարարություն է արել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների վերաբերյալ։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խնդրանքով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան և Բաքու։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության լեհական նախագահությունն անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը՝ նշելով, որ սահմանին ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։
Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը։
ՀԱՊԿ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում իրավիճակը կարգավորել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Այդ մասին նշվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել, որպեսզի օգնի կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը անընդունելի է համարում Հայաստանի քաղաքացիական օբյեկտներին հարվածները և կոչ անում անհապաղ դադարեցնել դրանք։ Այդ մասին Քարփենթերը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որտեղ կողմերը քննարկել են Ադրբեջանի սանձազերծած հարձակումը Հայաստանի հետ սահմանին։
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։
Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն։ Այդ մասին Mehr գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասար Քանանին։
Ամերիկացի կոնգրեսականները արձագանքում են ուշ գիշերը Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնված ագրեսիային՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ցանկացած օգնություն։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի հարավում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ։ Այդ մասին կազմակերպությունը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքը։ Այդ մասին հայտարարել է մարզային խորհրդի նախագահի խորհրդական Նատալյա Պոպովան։
Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինային տրամադրել 5 միլիարդ եվրոյի օգնություն։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
Չարլզ III-ը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր։ Գահաժառանգման խորհրդի նիստը, որը և Եղիսաբեթ II-ի ավագ որդուն հայտարարեց նոր միապետ, Լոնդոնում մեկնարկել էր տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով 13:00-ին)։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում այդ երկրի զինված ուժերի կողմից 30 բնակավայրի ազատագրման մասին։ Այդ մասին նա հայտարարել է իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր ավագ որդուն Ուիլյամին շնորհել է Ուելսի արքայազնի կոչումը։ Այդ մասին նա հայտարարել է բրիտանացի ժողովրդին իր առաջին տեսաուղերձի ժամանակ։
Ուկրաինայի զինված ուժերը, որոնք մասշտաբային հակահարձակում են իրականացնում երկրի հարավում և արևելքում, աշնան սկզբից ի վեր ազատագրել են տասնյակ բնակավայրեր, որոնք տեղաբաշխված են ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։
ԱՄՆ-ն ողջունել է 5 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստանին։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է նախօրեին Ադրբեջանի կողմից 5 հայ ռազմագերիների վերադարձը։ Նման գրառում նա կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում։
Այն պահին, երբ արձանագրվեց թագուհու մահը, բրիտանական թագն անմիջապես և առանց որևէ արարողակարգի փոխանցվեց նրա իրավահաջորդին՝ Ուելսի նախկին արքայազն Չալզին։ Սակայն կան արարողակարգային և ավանդույթային մի շարք քայլեր, որոնց միջով պետք է անցնի նոր միապետը։
96 տարեկան հասակում մահացել է Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Բրիտանական թագավորական ընտանիքը։
Ադրբեջանի գերագույն դատարանում կայացել է Հայաստանի 4 քաղաքացիների նկատմամբ շինծու գործով կայացված դատավճռի բողոքարկման դատական գործընթացը, որի հետևանքով հայ ռազմագերիներն ազատ կարձակվեն և հավանաբար կվերադարձվեն հայկական կողմին։
BBC-ն գրում է, որ թագաժառանգ արքայազն Չարլզը ժամանել է թագուհու շոտլանդական նստավայր՝ Բալմորալ ամրով և գտնվում է նրա հետ։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը դեռևս չի հաստատել տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկա ամիսներին հնարավոր է կայանա Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ ռազմական օգնության հարցի քննարկման համար։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Աղբյուրի խոսքով, բացի HIMARS-ի արկերից, Պենտագոնն Ուկրաինային նաև կփոխանցի ռազմական տրանսպորտային միջոցներ և այլ տեխնիկա։
Կանադայի ոստիկանությունը հայտնաբերել է Մայլզ Սանդերսոնին, որը եղբոր հետ միասին կասկածվում էր մեկ օրվա մեջ 10 մարդու սպանության և ևս 18-ի վիրավորման մեջ։ BBC-ի փոխանցմամբ՝ ձերբակալությունից անմիջապես հետո ոստիկանությունը հայտարարել է, որ նա մահացել է։
Ալբանիան որոշել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային։
Էստոնիան, Լատվիան և Լիտվան հասել են սկզբունքային պայմանավորվածության Ռուսաստանի և Բելառուսի տարածքներից շենգենյան վիզայով ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հայտնել է Լատվիայի ԱԳ նախարարը։
Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահը սեպտեմբերի 7-ին հայտարարել է Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Լիս Թրասը հանդես է եկել առաջին ելույթով, որտեղ նշել է իր կառավարության ներքին քաղաքականության հիմնարար առաջնահերթությունները։
Պատասխանելով գործակալության թղթակցի համապատասխան հարցին՝ ԱՄՆ նախագահը բացասական է պատասխանել՝ չբացատրելով սեփական դիրքորոշումը։
BBC-ն, հղում անելով Կանադայի ոստիկանությանը, գրում է, որ 31-ամյա Դեմիեն Սանդերսոնի մարմինը հայտնաբերվել է բնիկ հնդկացիների Ջեյմս Սմիթ ռեզերվացիայի տարածքում, որտեղ բնակվում էին զոհերի մեծ մասը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոսկում կայանալիք Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը։
Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը։ Դաունինգ սթրիթ 10-ի նոր ղեկավար կդառնա արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
РИА Новости-ի աղբյուրը հայտնում է, որ պայթյունի պահին փողոց էր դուրս եկել ռուսաստանցի դիվանագետը, որպեսզի հայտնի վիզայի ստացման թեկնածուների անունները։ Նախնական տվյալներով՝ զոհվել կամ էլ տուժել է 15-20 մարդ։ Al Jazeera-ն հայտնում է 8 զոհի մասին։
Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման շրջանակներում Դոնեցկի մարզում հետ են գրավել մեկ բնակավայր և ևս երկուսը երկրի հարավում։ Այդ մասին պատերազմի 193-րդ օրվա արդյունքների վերաբերյալ իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Առնվազն 10 մարդ է զոհվել և ևս 15-ը վիրավորվել Կանադայի Սասկաչևան նահանգում տեղի ունեցած զինված մի քանի հարձակումների հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով կանադական ոստիկանությանը։ Հարձակում գործած անձինք թաքնվել են։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ փետրվարի 24-ից ի վեր, պատերազմական գործողությունների հետևանքով, զոհվել է առնվազն 382 երեխա, վիրավորվել ևս 740-ը։ Տեղեկատվությունը հրապարակվել է ուկրաինական գերատեսչության տելեգրամյան ալիքում։