Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում, ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո, հնչել են բողոքի ցույցերի կոչեր։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են հաջորդ ամիս հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ մասին շաբաթ օրը գրել է Sabah թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է պաշտպանություն տալ Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնց հետապնդում են հայրենիքում և որոնց կարող են սպանել՝ նրանց տրամադրելով փախստականի կարգավիճակ։
Չեխիան, որը ներկայումս նախագահում է Եվրամիության խորհրդում, իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրման արգելքի առաջարկին՝ ի պատասխան Ուկրաինա ներխուժման։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Էստոնիայի ՊՆ Հանո Պևկուրը և նրա ֆինն գործընկեր Անտի Կայկոնենը բանակցություններ են վարել, որի ընթացքում քննարկել են հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման հնարավորությունը, որը կարող է փակել Ֆիննական ծոցը ռուսական ռազմանավերի համար։
Հայաստանը դիմել է վրացական կողմին Վերին Լարսի անցակետում մեծ ծանրաբեռնվածության պատճառով Ռուսաստանի հետ լաստանավային հաղորդակցության բացման խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը։
ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել հայտնի գրող Սալման Ռուշդին։ Ամենայն հավանականությամբ, նա կզրկվի աչքից։ Հարձակում իրականացրած անձի մոտիվների մասին դեռևս չի նշվում, սակայն Ռուշդիի նկատմամբ դեռևս գործում է ֆաթվա՝ մահվան դատավճիռ։
ԱՄՆ հետախուզության և ամերիկյան զինվորական պաշտոնյաների վերջին գնահատման համաձայն՝ ամեն օր Ուկրաինայում զոհվում կամ վիրավորում է ստանում 500 ռուսաստանցի զինվորական։ Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իսմայիլիի շրջանի Բասղալ գյուղում Ադրբեջանական հեռուստաընկերությանը (AzTV) տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ կունենան, ո՛չ էլ անկախություն և առավելություններ։
Իրանը դիտարկում է միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ եվրոպական երկրների ներկայացրած առաջարկները։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրին։
Իռլանդական Ryanair լոուքոսթ ավիաընկերությունը ստիպված է թանկացնել ավիատոմսերի գները՝ վառելիքի գնի աճի պատճառով։ Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է ավիաընկերության տնօրեն Մայքլ Օ’Լիրին։
Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել թուրքական առաջատար պարբերականներից մեկը՝ Hürriyet-ը։
Թայվանը մերժել է «մեկ պետություն-երկու համակարգ» մոդելը, որն առաջարկում է Պեկինը՝ որպես խաղաղ վերամիավորման հիմք։ Այդ մասին հայտնել է Թայվանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջոան Օուն օգոստոսի 11-ին Թայբեյում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
Մինչև այս տարվա օգոստոսի վերջ նախատեսվում են բարձր մակարդակով եռակողմ շփումներ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
Էստոնիան կարգելի իր տարածք մտնել ՌԴ այն քաղաքացիներին, որոնք ունեն Էստոնիայի կողմից տրված շենգենյան վիզա։ Կառավարության համապատասխան որոշման մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա այս տարվա սեպտեմբերին։ Այդ մասին թուրքական A haber հեռուստաընկերությանը հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը, որի անունը չի նշվում։
Այդ մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
Ռուսաստանցիների համար վիզայի տրամադրման և ԱՄՆ մուտքի որևէ սահմանափակում չկա։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջուլի Սթաֆթը, որը համակարգում է վիզաների տրամադրման հարցերը։
Հայտարարության օգտին 100 խորհրդարանականից կողմ է քվեարկել 67-ը։ Պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել անմիջապես սահմանափակել ռուսաստանցիներին և բելառուսցիներին մուտքի վիզայի տրամադրումը, ինչպես նաև դադարեցնել նրանց զբոսաշրջային վիզաների գործողությունը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարում հաղթանակի մասին և հրամայել չեղարկել առավելագույն հակահամաճարակային միջոցները։ Այդ մասին հայտարարել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել և վիրավորվել է 70-80 հազար ռուսաստանցի զինվորական։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Քոլին Քոլը:
Չինաստանի իշխանությունները հրապարակել են Թայվանին նվիրված «սպիտակ գիրք»։ «Թայվանի խնդիրը և նոր դարաշրջանում Չինաստանի վերամիավորումը» վերնագրով տեղեկագիրը բացահայտում է Պեկինի քաղաքականությունը Թայվանի նկատմամբ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները։ Այդ մասին նշվում է ԱՄՆ նախագահի թվիթերյան միկրոբլոգում։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին շենգենյան վիզա տրամադրելու արգելքի առաջարկը պաշտոնապես սկսել է քննարկվել Եվրամիությունում։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի երկրներին կոչ է արել մուտքի արգելք սահմանել ռուսական քաղաքացիություն ունեցող բոլոր անձանց համար։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները հակված են նրան, որ չեն վերականգնի Պոպասնայա քաղաքը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը երկուշաբթի օրը կշարունակի զորավարժությունները Թայվանի շուրջ ջրային և օդային տարածքներում։ Այդ մասին նշվում է Չինաստանի ԶՈւ մարտական հրամանատարության արևելյան գոտու հայտարարության մեջ։
Կոլումբիայում առաջին անգամ նախագահ է դարձել ձախ ուժերի ներկայացուցիչ, նախկին պարտիզան Գուստավոր Պետրոն։ Օգոստոսի 7-ին մայրաքաղաք Բոգոտայում կայացել է նրա երդմնակալության արարողությունը։
Օգոստոսի 8-ի գիշերը ուկրաինական զորքերը HIMARS հրթիռներով հարվածներ են հասցրել Մելիտոպոլի արդյունաբերական հատվածներում ռուսական ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին: Այդ մասին հայտնել է քաղաքապետ Իվան Ֆյոդորովը։
Իրանի տիեզերական գործակալությունը հերքել է Ռուսաստանի կողմից «Խայամ» հետախուզական արբանյակի հնարավոր կիրառումն Ուկրաինայի նկատմամբ լրտեսության համար։
«Իսլամական ջիհադ» խմբավորման գրոհայինները կիրակի երեկոյան հայտարարել են, որ համաձայն են հրադադարին, որը ձեռք է բերվել Իսրայելի հետ Եգիպտոսի միջնորդությամբ։ Այն վերջ է դրել Իսրայելի հետ եռօրյա բախումներին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։
Եգիպտոսից միջնորդները առաջարկել են օգոստոսի 7-ի երեկոյվանից հրադադար հայտարարել Գազայի հատվածում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի անվտանգության մարմինների իր աղբյուրին։
Իսրայելը Եգիպտոսի միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցություններ է վարում, որտեղ ուրբաթ օրը՝ օգոստոսի 5-ին իսրայելական բանակը գործողություն էր սկսել «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության դեմ։
Երկու ծառայություններն էլ արգելափակվել են ՌԴ Գլխավոր դատախազության կողմից։
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը կիրակի օրը հանդիպում է ունեցել ընդդիմության առաջնորդ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում տեղեկացրել է անվտանգության ոլորտում առկա իրավիճակի մասին։ Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Իսրայելը հայտնել է «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան հրամանատար Խալեդ Մանսուրի սպանության մասին։ Այդ մասին հայտնում է Times of Israel-ը։
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են բոլոր քաղաքացիների ապաքինման մասին, որոնք երկրում, կորոնավիրուսի համավարակի մեկնարկից հետո, վարակվել էին COVID-19-ով։
Կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ կատարի եռակողմ հայտարարությամբ սահմանված իր պարտավորությունները։ Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ Ռուսաստանից վերադարձի ճանապարհին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է 25 000 պահեստազորայինի զորակոչի մասին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Իրավիճակը բավականին լարված է Գազայի հատվածի հետ սահմանին։
Եվրամիության երկրները, էներգիայի ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներում, հաստատել են 15 %-ով գազի սպառման ժամանակավոր կրճատումը։ Այդ մասին նշվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայք էջում։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և մասամբ ճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին օգոստոսի 18-ին հրավիրել է Բրյուսել՝ Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների։
Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների նոր փուլը կսկսվի օգոստոսի 4-ին Վիեննայում։ Այդ մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր կեսօրից հետո լքել է Թայվանը, որտեղ այցելել էր երեկ երեկոյան, չնայած Չինաստանի խիստ քննադատությանը։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը խիստ մտահոգված է զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով։ Այդ մասին նշվում է ԵԱՀԿ լեհական նախագահության թվիթերյան միկրոբլոգի գրառման մեջ։
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Արցախում վերջին օրերին հայ-ադրբեջանական լարվածության շուրջ։
Չինաստանը հայտարարել է, որ օգոստոսի 4-7-ը զորավարժություններ կանցկացնի Թայվանին հարակից ծովային վեց շրջաններում։ Այդ մասին հայտնում է Новая газета-ն՝ հղում անելով չինական Սինհուա գործակալությանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման Զավահիրիի Աֆղանստանում ոչնչացման մասին։ «Արդարադատությունը կայացավ և ահաբեկիչների այդ առաջնորդն այլևս չկա։ Մենք երբևէ հետ չենք կանգնի»,- ասել է Բայդենը։
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ, եթե ԱՄՆ-ն Ռուսաստանին հայտարարի ահաբեկչությանը հովանավորող երկիր, ապա դա կարող է հանգեցնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզման։