Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նախագահ Վլադիմիր Զելենսկուն խնդրել է դիտարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը։ Այդ մասին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Զելենսկին։
Մոտ մեկ ժամ առաջ Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում ավարտվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստը, որը գումարվել էր Ուկրաինայի պահանջով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 22-ի գիշերը տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, ինչը պայմանավորված էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչմամբ։
Աշխարհի երկրների առաջնորդներն սկսել են արձագանքել մոտ մեկ ժամ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման վերաբերյալ հայտարարությանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված շուրջ 50-րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հայտարարեց, որ որոշել է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր վարչակազմի հետ ազգային անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացնում։ Այդ մասին, The New York Times-ի փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի հրավիրելու մասին, որը պայմանավորված է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, որը վարում էր այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման անհրաժեշտության հարցը։
Ռուսական զինված ուժերը «ոչնչացրել են դիվերսիոն խմբի կազմից ՌԴ սահմանը հատած հինգ անձանց, որոնք ներթափանցել էին Ուկրաինայի տարածքից»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդները նաև Պուտինին խնդրել են անկախության ճանաչումից հետո հանրապետություների հետ կնքել բարեկամության և գործընկերության պայմանագրեր։
ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանը հայտարարել է հետախուզում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ճշտող հարցին, թե արդյոք նիստը արտահերթ է, թե պարբերական, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այն «պարբերական չէ»։ Պեսկովը խուսափել է նաև պատասխանել այն հարցին, թե ինչ հարցեր են ներառված նիստի օրակարգում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների ժամանակ առաջարկել է անցկացնել Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողով։ Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ երկու կողմերն էլ համաձայնվել են։
Ռուսաստանն ու Բելառուսը, Դոնբասում իրավիճակի սրման պատճառով, որոշել են երկարաձգել արձագանքման ուժերի համատեղ զորավարժությունները։ Այդ մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Առնվազն 16 մարդ է զոհվել եվրոպական մի քանի երկրներում, որտեղով վերջին երկու օրվա ընթացքում անցել է Յունիս փոթորիկը։ Նիդերլանդներում զոհվել է 4 մարդ, Լեհաստանում՝ ևս 4, Մեծ Բրիտանիայում՝ 3, Գերմանիայում և Բելգիայում՝ 2-ական, իսկ Իռլանդիայում 1 մարդ։
Առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել է ռուսական Россия 1 հեռուստաընկերությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը՝ փետրվարի 20-ին Սպիտակ տանը Ուկրաինայի հարցով Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարի։ Այդ մասին նշվում է շաբաթ ուշ երեկոյան Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի գրավոր հայտարարության մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին ջանքերն է գործադրում՝ Ուկրաինայում խոշոր հակամարտության առաջացումից խուսափելու համար։ Այդ մասին լրագրողներին շաբաթ օրը երեկոյան հայտնել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Կիևի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության պարագայում, կարող է խաղաղապահներ ուղարկել Դոնբաս։ Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ստանիսլավ Զասը։
Ինչպես փոխանցել է AFP գործակալությունը, մոտ մեկ տասնյակ արկեր պայթել են մի քանի մետր հեռավորության վրա այն բանից հետո, երբ Մոնաստիրսկին տեսախցիկի առաջ հարցազրույց էր տալիս միջազգային լրատվամիջոցներին։
ԱՄՆ փոխնախագահը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը, չնայած իրավիճակի լարվածությանը։ «Բայց եթե դիվանագիտությունը մտնի փակուղի, Վաշինգտոնը նաև պատրաստ է կոշտ պատասխանի»,- եզրափակել է Հարիսը։
Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 21-28-ը դադարեցնում է թռիչքները դեպի Կիև։ Այդ մասին հայտնում է AFP-ն։ Ավիափոխադրողը կդադարեցնի թռիչքները նաև դեպի Օդեսա։
Նա նշել է, որ Աբաշիձեի հետ զրուցում է ամեն շաբաթ։ «Անհրաժեշտ է հավաքել ոչ մեծ թիմ, գալ և լրջորեն խոսել հեռանկարների մասին։ Կան շատ հարցեր. երկկողմ, «3+3» ձևաչափը և տարածաշրջանային քաղաքականությունը»,- նշել է նա։
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի տեսաուղերձները, որտեղ նրանք հայտարարում են Դոնբասի բնակչության տարհանման մասին, նկարահանվել են դեռևս փետրվարի 16-ին։
Եվրոպացի նախարարները քննադատել են ծանր սպառազինության կիրառումն ու քաղաքացիական շրջանների անխնա գնդակոծությունները, որոնք Մինսկի համաձայնագրերի ակնհայտ խախտում են։
Ներկայումս այն հասանելի է օգտատերերի համար, նրանք կարող են դիտել տեսանյութերը, սակայն գործակալությունը չի կարողանում հրապարակել նոր տեսանյութեր։
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր զորահավաքի մասին։ Ստորագրված հրամանի մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ իր տվյալներով, Վլադիմիր Պուտինն արդեն որոշում է ընդունել Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ։
Հայտարարությունից առաջ Ջո Բայդենը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ դաշնակից երկրների առաջնորդների հետ, որի շրջանակներում ևս առանցքային թեման կլինի Ուկրաինան։ Այդ երկրի վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի նախորդ ելույթը կայացել էր երեքշաբթի օրը։
Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի նախատեսում հարձակողական գործողություններ իրականացնել Դոնբասում։ Այդ մասին ուրբաթ օրը՝ փետրվարի 18-ին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
ԱՄՆ-ն Իրանից հետո լավատեսություն է հայտնել Վիեննայում ընթացող բանակցությունների կապակցությամբ, որոնք միտված են Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնմանը։
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը բնակչությանը կոչ է արել մեկնել Ռուսաստան, իսկ շրջանների ղեկավարներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին և արտակարգ ծառայություններին՝ օգնել բնակչությանը հասնելու սահմանային անցակետեր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «РБК-Украина»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը գտնվում է ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ուկրաինան անվտանգության երաշխիքներ պետք է ստանա Ռուսաստանից և ԱՄՆ-ից։
Հունական Կորֆու կղզու ափամերձ հատվածում՝ Հոնիական ծովում այրվել է իտալական Euroferry Olympia լաստանավը։ BBC-ի փոխանցմամբ՝ բոլոր ուղևորները տարհանվել են, որևէ մեկը չի տուժել։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը փետրվարի 19-ին կիրականացի ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ, որի շրջանակներում կարձակվեն նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Այդ մասին գրում է Meduza-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Նախորդ շաբաթ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կրճատվել է գրեթե մեկ հինգերորդով: Փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 16 միլիոն նոր դեպք, այսինքն 19 %-ով քիչ, քան մեկ շաբաթ առաջ։
Միութենական պետությանը Հայաստանի միանալու վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից հետո Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն սպառնում ռուսաստանցիներին և չեն պատրաստվում ապակայունացնել Ռուսաստանը։ Այդ մասին Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այն հեռարձակել է Սպիտակ տան յութուբյան ալիքը։
Մի քանի լրատվամիջոց, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։ Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ողջունել է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը, սակայն հավելել, որ երկու երկրների սահմանին առկա լարվածությունը շարունակում է պահպանվել։
«Հետք»-ը ներկայացնում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի մեկնաբանությունը։
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստի ժամանակ փակ ռեժիմով կքննարկվի նաև ԱՊՀ-ն՝ որպես միջազգային կազմակերպության ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը»,- անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստից հետո լրագրողներին հայտնել է Անֆիմովը։
40-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի կառավարությունում զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը և 2021 թվականի հուլիսից համակարգում ֆինանսատնտեսական համալիրը։ Բացի այդ, դեռ նախորդ տարվա փետրվարին նա նշանակվել էր անվտանգության խորհրդի անդամ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վերին ռադայի պատգամավորներին, որոնք մեկնել են արտասահման, տվել է մեկ օր, որպեսզի վերադառնան Ուկրաինա։ Նման հայտարարություն Զելենսկին արել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Կիևում կայացած հանդիպումից հետո։
Ռուսաստանը 1-ին գվարդիական տանկային բանակի տեխնիկան Վորոնեժի հրաձգարանի մոտից տեղափոխում է Ուկրաինայի հետ սահման։ Այդ մասին հայտնում է Conflict Intelligence Team (CIT) հետաքննական խումբը։
Քաղաքական գործչի պնդմամբ՝ Եվրամիությունը վարում է «սուրբ պատերազմ, ջիհադ»՝ օրենքի գերակայության կարգախոսի տակ։ Նա Բրյուսելից պահանջել է «համբերություն» ցուցաբերել Հունգարիայի նկատմամբ։ Հակառակ պարագայում միևնույն ճանապարհով կողմերը չեն կարողանա գնալ։
Ամենահազվադեպ հանդիպող ծառերն արևադարձային անտառներում են, բայց դրանք արագ անհետանում են կլիմայի փոփոխության և ծառահատման պատճառներով։
Նախօրեին Բայդեն-Պուտին հեռախոսազրույցից զատ, հեռախոսազրույց են ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։