2022 թվականի մայիսին Թուրքիայում տարեկան գնաճի մակարդակը, Ուկրաինայում պատերազմի, էներգակիրների գների աճի և թուրքական լիրայի արժեզրկման պատճառով, հասել է 24-ամյա առավելագույնին։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան և Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ՝ հունիսի 10-ին Երևանում Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Ֆրիլանս աշխատանքի Upwork խոշորագույն հարթակի ռուսաստանցի և բելառուսցի օգտատերերը նամակներ են ստացել, որտեղ ընկերությունը հայտնել է նրանց օգտահաշիվների արգելափակման մասին։ Այդ մասին հայտնում են Коммерсантъ-ը և Myfin.by-ը։
Մարդատար գնացքը Գերմանիայի Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքից ոչ շատ հեռու դուրս է եկել ռելսերից։ Առնվազն 3 մարդ զոհվել է, մի քանի ուղևոր էլ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Bild-ը։
Մոլդովայի խորհրդարանն ընդունել է «Տեղեկատվական անվտանգության մասին» օրենքը, որը փաստացի կարգելի այդ երկրում Ռուսաստանի կողմից արտադրված քաղաքական ու ռազմական թեմատիկայով նորությունների ու ծրագրերի հեռարձակումը։ Այդ մասին հայտնում է NewsMaker-ը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում զինված տղամարդը կրակ է բացել հիվանդանոցներից մեկի տարածքում։ BBC-ն, հղում անելով տեղի ոստիկանությանը, գրում է, որ զոհվել է 5 մարդ, ներառյալ կրակ բացած տղամարդը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Газпром-ը հայտարարել է հունիսի 1-ից դանիական Ørsted ընկերությանը և Shell Energy Europe-ին գազի մատակարարման դադարեցման մասին, որոնք հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարումից։ Այդ մասին հայտնում է Медуза-ն։
Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իլյա Էլոշվիլին մահացած է հայտնաբերվել իր տանը, մահվան պատճառը ճշտվում է։ Այդ մասին հայտնում է Новости-Грузия տեղեկավական պորտալը։
Թուրքիան պաշտոնական դիմում է ներկայացրել ՄԱԿ, որպեսզի արտասահմանյան լեզուներում փոխվի երկրի անվան գրությունը։ Այդ մասին թվիթերյան իր պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Ըստ ԵԽ նախագահի՝ մայիսի 22-ի բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկվել է հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, իսկ երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ:
2022 թվականի հունվարի 10-ին Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը՝ İctimai TV-ն տեսանյութ էր հրապարակել հայ-ադրբեջանական շփման գծից, որտեղ պարզորոշ երևում էր հայկական դիրքը, այնտեղ մարտական հերթապահության իրականացնող զինծառայողները:
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովների առաջին հանդիպումը։ Թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարկ Լիբիի թեկնածությունը։ Այդ մասին նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Trend գործակալության փոխանցմամբ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։
Երեքշաբթի՝ մայիսի 24-ի առավոտյան հայտնի դարձավ, որ նախկին նախագահի տանը խուզարկություններ են իրականացվում։ Մոլդովայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ խուզարկություններն իրականացվում են, այսպես կոչված, «տոպրակի գործով»։
Եվրամիությունը ողջունում է Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի երրորդ եռակողմ հանդիպումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացել էր ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարություն է տարածել, որտեղ ամփոփել է եռակողմ հանդիպման արդյունքները։
Բրյուսելում մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկկողմ բանակցությունների սկզբում Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին, այնուհետ արվել համատեղ լուսանկար։
Մոտ մեկ ժամ առաջ Բրյուսելում մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։Երկկողմ բանակցությունների սկզբում Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է Ադրբեջանի նախագահին, այնուհետ արվել համատեղ լուսանկար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը։ Սեուլում, պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին, Բայդենը նշել է, որ դա կախված կլինի նրանից, թե որքանով է Կիմ Չեն Ընը «անկեղծ և լուրջ»։
Լիտվայի էներգետիկայի նախարարությունն էլ հայտնում է, որ մայիսի 22-ից Լիտվայում այլևս ոչ ռուսական գազ, ոչ ռուսական նավթ և ոչ էլ ռուսական էլեկտրաէներգիա կլինի։
Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտարարել է, որ այդ երկրի դեմ արևմտյան պատժամիջոցները «գործնականում կոտրել են մեր երկրում ողջ լոգիստիկան»։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։
Բրյուսելում այսօր կկայանա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սա արդեն բրյուսելյան ձևաչափի թվով երրորդ հանդիպումն է, որից առաջինը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում մարտական գործողությունների զարգացմանը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ «միլիոնավոր ուկրաինացիների և ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար պարենը բառացիորեն գտնվում է ռուսաստանցի զինվորականներին գերի»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ 1990-ական թվականներին Ռուսաստանը մերժել է ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը։ Այդ մասին նա հայտարարել է Սթիվեն Քոլբերին տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
Ֆինլանդիան գազի պակասի հարցը մտադիր է լուծել Balticconnector գազատարի միջոցով, որը գալիս է Էստոնիայից։ Gasum-ը պնդում է, որ առաջիկա ամիսներին կշարունակի գազ մատակարարել իր հաճախորդներին։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Այդ մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյու Չավուշօղլուն՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցին։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Ադրբեջանը սպասում է Հայաստանի առաջարկներին՝ երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստի անցկացման ժամկետների վերաբերյալ, քանի որ Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանազատման հարցով հանդիպումից։ Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։
Արտաքին գործերի նախարարությունը չի մանրամասնում Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը։ «Հետք»-ի հարցմանն ի պատասխան արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հաջորդիվ զարգացումների վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը չի տրամադրում Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի 5 առաջարկներին հայկական կողմի 6 կետանոց պատասխանի փաստաթուղթը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն Պետդումա է ոււղարկել միջազգային կազմակերպությունների հետ Ռուսաստանի համաձայնագրերի ցանկը՝ դրանց հնարավոր չեղարկման համար։ Այդ մասին Парламентская газета-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը դադարեցվել է։ Այդ մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նախատեսվում է մինչև այս կիսամյակի վերջ անցկացնել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով հարթակի երկրորդ հանդիպումը։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Թուրքական պարբերականը նշում է, որ Միացյալ Նահանգները թուրքական կողմին փոխանցել է իր աջակցությունը՝ Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման բանակցությունների գործընթացին։
Էլիզաբեթ Բորնը, որը մինչև վերջերս զբաղեցնում էր Ֆրանսիայի աշխատանքի նախարարի պաշտոնը, նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ նշանակվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին նշվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Լիբանանի գրեթե 4 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներն ընտրում են լիբանանյան խորհրդարանի 128 անդամներին։ Ընտրությունների արդյունքների առաջին նախնական տվյալները հայտնի կլինեն այսօր երեկոյան։
Ֆինլանդիան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը ներկայացնել առաջիկա չորեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին։ Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն՝ շվեդական Aftonbladet թերթին տված հարցազրույցում։
Վրաստանը ՆԱՏՕ-ի ուժեղ ներուժ ունեցող գործընկեր է, իսկ նրա ներկայացուցիչները կհրավիրվեն Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին։ Այդ մասին կիրակի օրը՝ մայիսի 15-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։