Պատճառը թերեւս այն է, որ Սերժ Սարգսյանն ալավերդցիներին պետք է անձամբ «նվերը» մատուցի, իսկ հարմար պահը, իհարկե, ընտրություններն են: Նախընտրական «նվերի» ակնկալիքն էլ, բնականաբար, ժողովրդի քվեն է:
Մարտի 19-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակիչ Արամո Ավետյանը և Վրաստանի քաղաքացի ոմն Վասիլին (աղջկա ասելով` Վարուժան) սեքսուալ բնույթի բռնություն են իրականացրել Լոռու մարզի Աքորի գյուղի անչափահաս`17-ամյա բնակչուհի Մ.Ս.-ի նկատմամբ:
Թիվ 31 ընտրատարածում մեծամասնականով առաջադրված 2 թեկնածուներից ո՞ւմ կպաշտպանի ՀՅԴ-ն, ըստ Օհանյանի, կուսակցության գերագույն մարմնի որոշելիք հարցն է. «Մեզ կտեղեկացնեն: Ներկա պահին մենք թեկնածուներից որևէ մեկի շահերը չենք պաշտպանում: Հանձնարարություն...
Հացի գործարանը նույնպես իր մեջ ռիսկեր է պարունակում: Մեր՝ տնտեսավարողներիս խնդիրը պետք է լինի այդ ռիսկերը հասցնել նվազագույնի:
Ալավերդու համայնքային բյուջեից տարեկան 33 մլն դրամ է հատկացվում աղբահանության համար, սակայն քաղաքը վերածվել է աղբավայրի: «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ն օրական երկու աղբատար ավտոմեքենա աղբ է թափում Դեբեդ գետը, որը վնասազերծման չի ենթարկվում, այն...
Ռուսլան Սադաղյանը Ալավերդու քաղաքային թատրոնի այն դերասաններից է, ով երբեք չի ընկրկել ցուրտ ու մութ տարիների դժվարություններից, թատրոնի նվիրյալին հարիր արժանապատվությամբ, շատ դեպքերում առանց աշխատավարձի, թատերական անմոռանալի պահեր է պարգևել...
Հայաստանի կառավարությունը համայնքապետներից պահանջում է ամեն գնով կատարել համայնքային բյուջեների սեփական հարկային եկամուտները: Բյուջեն չկատրող համայնքները կարող են զրկվել կառավարության ներդրումային ծրագրերից:
Մարտի 23-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ հանրային քննարկման ենթարկվեց «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ- մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը»,...
Ձորագետ-Աթան 33 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգմանը Լոռու մարզի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղերի բնակիչները երկար են սպասել: Սակայն նրանց սպասումներն այսօր արդեն վերածվել են հիասթափության:
Ալավերդու քաղաքապետարանի թիվ 6 մանկապարտեզի հրդեհը հրշեջներին հաջողվեց ամբողջությամբ մարել ժամը 12:00-ի դրությամբ: Ըստ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Հախվերդյանի` հրդեհված մասնաշենքը եղել է անօգտագործելի:
Ընդամենը 5 րոպե հրդեհամարման աշխատանքներ կատարելուց հետո Ալավերդու հրշեջ ծառայության հրշեջ ավտոմեքենայի ջուրը վերջացավ: Իսկ հրդեհը շատ արագորեն տարածվեց դեպի մանկապարտեզի օգտագործվող մասնաշենքի դահլիճի տանիքը:
Լոռու մարզի Օձուն-Այգեհատ-Արևածագ-Մղարթ գյուղերի միջհամայնքային ճանապարհաեզրերի մրգատու ծառերի հատումները շարունակվում են: Մարտի 15-ին «Հետքը» այստեղ արձանագրեց և լուսանկարեց միջհամայնքային ճանապարհաեզրերի ծառերի 50-ից ավելի նոր հատումներ: ...
«Ղեկավարներից որևէ մեկը չի եկել մեր տուն, որ ասի` ցավակցում եմ: Ես եմ գնացել իրենց աշխատանքի վայրը, որտեղ էլ ինձ ցավակցել են: Մահացած ժամանակ եկել են տան դռանը մի թեթև երևացել ու գնացել»,- ասում է Հակոբ Աղջյանը:
Հարցազրույց Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ
Մնում է զարմանալ, որ լրատվամիջոցներին ուղղված նամակի հեղինակները առ այսօր չեն կարողացել հասկանալ, որ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի սեփականատիրոջը պախարակում են ոչ այնքան աշխատողների բողոքի ակցիաները, որքան ԼՀԿ-ի աշխատողների աշխատանքային ծանր պայմաններն...
Երեկ Լոռու մարզպետարանում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության հանձնարարությամբ քննարկվեց նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի 41 աշխատողների դիմումը:
Երեկ` մարտի 3-ին, մոտ 200 ախթալացիներ, այդ թվում նաև լեռնահարստացման կոմբինատի ներկա և նախկին աշխատողներ, ժողով էին հրավիրել կոմբինատի տնօրինության հետ իրենց պահանջները քննարկելու համար:
Աքորիի համայնքապետարանի 2011թ. համայնքի բյուջեում կանխատեսված 69,2 մլն դրամ եկամուտների փաստացի մուտքերը տարեվերջին, ըստ բյուջետային հաշվետվության, կազմել են 62,9 մլն դրամ:
Ըստ Շահնազարյանի՝ իրենք ասուլիս են հրավիրել, որ բաց նամակում տեղ գտած որոշ տեղեկություններ հերքեն, որոշները, որորոնք համապատասխանում են իրականությանը, ընդունեն ի գիտություն, եւ բացթողումները հնարավորինս շտկեն: Սակայն ասուլիսի ընթացքում բանախոսներն...
Ինչպե՞ս է վերաբերվում համայնքի ղեկավարը հանքը բաց շահագործելու խնդրին մյուս հարցին նա այսպես պատասխանեց. «Դե, լավ կլիներ, որ հանքը փակ լիներ, բայց մասնագետներն էլ ասում են, որ Դուքանաձորում հնարավոր չէ փակ հանք շահագործել, քանի որ դա ընդհանուր...
Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող լեռնահարստացման կոմբինատում և հանքերում դժգոհություններ են հասունանում ընկերության գլխավոր տնօրեն և բաժնետեր Մադլեն Թաշճյանի դեմ:
«Գրել եմ, որովհետեւ ասել են՝ մինչեւ չգրես, դիակը չեն տա: Ցուցմունքը վերցրել են 2010թ. հոկտեմբերի 18-ի երեկոյան: Հա, էդ վախտ դեռ դիակը չէին տվել: Հաջորդ օրն են տվել: Հուղարկավորությունից 2 օր հետո գնացել եմ քննիչի մոտ եւ ասել եմ՝ սենց, սենց. ցուցմունք ա,...
Թեղուտում ավելի քան 1,5 ամիս է՝ սկսվել են հանքի մակաբացման աշխատանքները՝ պայթեցումները: Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանն ասում է, թե հանքում կատարվող պայթացումների ցնցումները ներկայումս գյուղում կամ չեն զգացվում, կամ էլ զգացվում են,...
Լոռու մարզի Աքորի գյուղի մանկապարտեզի դաստիարակ Ռոզետա Սիմոնյանը 2000 թ. դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի ամբողջ դաստակը, որից հետո նրան մանկապարտեզում աշխատելու համար Աքորիի նախորդ և ներկա գյուղապետերը տվել են կես դրույքով 2-րդ հերթի...
Երեկ Հայ առաքելական եկեղեցին նախատոնակով ազդարարեց Քրիստոսի Սուրբ ծննդից 40 օր հետո մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառն ընդառաջը: Հետևելով ավանդությանը՝ երեկ երեկոյան Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն,...
Փետրվարի 10-ին Ալավերդիում տեղի ուցեցավ «Բնապահպանական խնդիրները նոր մեդիայում և քաղաքական ուժերի օրակարգում» թեմայով քննարկում:
Սեդա Խլոպուզյանը նաև հայտնեց, որ վաղվանից Աքորիի միջնակարգ դպրոցում ուսումնական պարապմունքները վերսկսվում են:
Այսօր Լոռու մարզպետարանի և Աքորի գուղի միջնակարգ դպրոցի դասադադարի մեջ գտնվող ուսուցիչների երկխոսությունը նորից չկայացավ:
Փետրվարի 7-ին Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մուսայելյանը տնօրենի պարտականություններից ազատվելու դիմում է գրել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի պահանջով: Մարզպետը նշանակել է դպրոցի տնօրենի պաշտոնակատար:
Աքորի գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցիչները շարունակում են իրենց բողոքը: Ուսումնական պարապմունքներն այստեղ դեռևս չեն վերսկսվում:
Ըստ Ալավերդի քաղաքում շրջանառվող լուրերի՝ սպանության հեղինակ Վասիլ Շահվերդյանը ներկայում հոգեբուժարանում է: Քննչական բաժանմունքի պետը հայտնեց, որ Վասիլ Շահվերդյանի՝ հոգեբուժարանում գտնվելու մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:...
«Տեր-Պողոսյանի առողջական ներկա վիճակը որևէ ազդեցություն կունենա՞ նրա պատիժը կրելու գործընթացի վրա» հարցին մեղադրողը պատասխանեց. «Համենայնդեպս, այսօր նրա առողջական վիճակը իրեն թույլ է տալիս մասնակցելու դատաքննությանը:
Րոպեներ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը հրապարակեց մանկապղծության մեջ մեղավոր ճանաչված Սերոբ Տեր-Պողոսյանի բողոքի վերաբերյալ իր որոշումը:
Աքորի գյուղի միջնակարգ դպրոցում նախորդ տարվա դեկտեմբերի 20-ից դադարեցված ուսումնական պարապմունքները չեն վերսկսվում: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը շարունակում է չընդունել կառավարման խորհրդի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած տնօրենի թեկնածուների...
Աքորիի դպրոցում արդեն 2 օր վերսկսված դասերը Անահիտ Մուսայելյանի հայտնվելուց հետո անմիջապես դադարեցվել են, ուսուցիչներն ու աշակերտները լքել են դպրոցի շենքը: Անահիտ Մուսայելյանը, այնուամենայնիվ, տնօրենի պաշտոնակատար Կիմիկ Պետրոսյանից ընդունել...
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոբերտ Մոսինյանի սպանության մեջ մեղադրվող Կամո Շահվերդյանի դատաքննությունը:
Մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների համար Կառավարության 2- րդ ծրագրով Լոռու մարզին հատկացված 1,3 մլրդ դրամից 2011 թ.-ի հոկտեմբերին մարզպետարանը 54 մլն դրամ հատկացրել է Ստեփանավան քաղաքի Րաֆֆի, Բոնդրեւ, Գաբրիել Սունդուկյան, Պետրոս Դուրյան...
«Ես 70 տարեկան մարդ եմ, չգիտեմ՝ էլ ում դիմեմ: Ում մոտ գնում ենք, պաս են տալիս: Կուլտուրական գրել ենք նաև «Հայկական էլցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Բիբինին: Բիբինը մեր դիմումին դեկտեմբեր ամսին պատասխանել է: Թումանյանի էլցանցեր մասնաճյուղի գլխավոր ինժեներ...
Մասնաշենքի վերանորոգումը կատարվել է սոցներդրումների հիմնադրամի հատկացրած մոտ 200 մլն դրամով: Ստեփան Մոսինյանն ասաց, որ մեկ ամիս առաջ սկսվել է հիվանդանոցի բաժանմունքների կահավորումը` սկսած բուժսարքավորումներից, ավարտած կահույքով:
Հունվարի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի 40-ից ավելի մանկավարժների հետ, ովքեր դեկտեմբերի 20-ին անցկացված դպրոցի տնօրենի անարդարացի ընտրության պատճառով արդեն մոտ մեկ ամիս աշխատանքային բոյկոտ են հայտարարել:...
«Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից սպանված ալավերդցի, 35-ամյա Գագիկ Կիլինկարովի եղբայրը՝ Արմեն Կիլինկարովը, ներկայումս անազատության մեջ է: Մոտ 10 տարի առաջ նա սպանել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Արսեն Շաքարյանին: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝...
ՀՀ կառավարության մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման 2-րդ ծրագրով Լոռու մարզպետարանին 2011թ. նոյեմբերին հատկացված 1,3 մլրդ դրամից 405 մլն-ը մարզպետ Արթուր Նալբանդյանը տրամադրել է Վանաձորի քաղաքապետարանին` մարզկենտրոնի առաջնահերթ լուծում պահանջող...
Լոռու մարզի փրկարար ծառայության վարչության պետ Հրաչ Անտոնյանը հունվարի 9-ին «Հետքին» հայտնեց, որ 2012թ.-ի անցած 8 օրերին մարզում գրանցվել է հրդեհի 37 դեպք: Հրդեհվել է 1 տաղավար, 1 անասնագոմ, 2 բնակարան, 1 օժանդակ կառույց և 31 չոր խոտածածկույթ ու անտառ:...
Ձմեռային արձակուրդներից հետո` այսօր Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցում ուսումնական պարապմունքները չվերսկսվեցին:
Այսօր` երեկոյան ժամը 20:00-ից, Լոռու մարզի Ձորագետ ավանի մերձակայքում, Ձորագէսին հարող լեռնալանջերին մեծ հրդեհ է բռնկվել:
Ընտրության գործընթացների նկատմամբ կրթության տեսչության աշխատողների այլ մեկնաբանություններ եւս մանկավարժների համար մնացին անընդունելի: Նրանք հայտարարեցին, որ անկախ հանձնաժողովի այս կամ այն գնահատականներից՝ հունվարի 9-ից բողոքի ակցիան շարունակելու...
Քաղաքապետարանի աշխատակազմի ծախսերը չեն ավելացել: Քաղաքապետը հաստիքների ավելացում է նախատեսել քաղաքապետարանի ենթակառուցվածքներում, այդ թվում՝ մանկապարտեզներում նախատեսվել են բուժքրոջ հաստիքներ, ըմբշամարտի դպրոցում տրվել են ըմբշամարտի պարապմունքի...
Տարեվերջը 7 սարի հետեւում չէ, իսկ Լոռու մարզի Ճոճկան համայնքում վտանգված է համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրումը: Ճոճկանի 2011 թ. բյուջեի 53,5 մլն դրամ նախատեսված եկամուտների փաստացի մուտքերը, ըստ բյուջետային հաշվետվության, դեկտեմբերի 19-ի դրությամբ...
Լոռու մարզի Աքորի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների պատճառով դադարեցված ուսումնական պարապմունքները առաջիկա օրերին չեն վերսկսվի: