Ամերիկյան պարբերականի աղբյուրը նշել է, որ Իրանը կարող է արձակել անօդաչուներ և թևավոր հրթիռներ, ինչպես դա արել է ապրիլյան հարձակման ժամանակ, որը գրեթե ամբողջությամբ կասեցվեց Իսրայելի և դաշնակից ուժերի կողմից։
Հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած։ Միայն Հյուսիսային Կարոլինայում արտակարգ իրավիճակների ծառայությունը ստացել է 2900 հաղորդագրություն այն բնակիչներից, ովքեր չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ:
Հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտի մամուլի ծառայությունը նշել է ցամաքային գործողության նպատակները, որոնք ներառում են «Հեզբոլահ շարժման բարձր ղեկավարության ոչնչացումն ու խմբավորման հարձակողական կարողությունների նվազեցումը»։
Նախկինում նշվում էր 7 զոհի մասին, սակայն ուկրաինական դատախազությունը հավելել է, որ իրականում զոհերի թիվը 6-ն է, իսկ բժիշկներին հաջողվել է փրկել 1 մարդու կյանք։
67-ամյա Իշիբան նախկինում զբաղեցնում էր Ճապոնիայի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարների պաշտոնները։
Ինչպես նշվում է, փախստականների մոտ 60 տոկոսը սիրիացիներ են, մնացած 40 տոկոսը՝ լիբանանցիներ:
Իր ելույթի խոսքում Նիդերլանդների նախկին վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր գլխավոր առաջնահերթությունները կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի ամրապնդումն ու Ուկրաինային աջակցությունը։
Մինչ այդ Մուստաֆաևն զբաղեցնում էր Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի պաշտոնը։
Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է ՑԱԽԱԼ-ի արաբախոս ներկայացուցիչ Ավիխայ Էդրին։
Իսրայելական կողմը հավելել է, որ այդ երկրի օդուժն ու հրետանին աջակցում են ցամաքային զորքերին՝ ճշգրիտ հարվածներ հասցնելով այդ տարածքում գտնվող ռազմական թիրախներին:
Հեզբոլահի՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Դահիա արվարձանում գտնվող կենտրոնական շտաբին հարվածը հասցվել է սեպտեմբերի 27-ի երեկոյան:
Պեսկովը վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհը քաջատեղյակ է ռուսական միջուկային ներուժի մասին, և որ «արևմտյան ողջախոհ քաղաքական գործիչները» հասկանում են Պուտինի հայտարարությունների լրջությունը, հատկապես «աննախադեպ առճակատման պայմաններում»։
Մեղադրական եզրակացության բովանդակությունը հայտնի չէ։ The New York Times-ի տվյալներով՝ դաշնային հետաքննությունը վերաբերում է Ադամսի կողմից թուրքական կառավարության հետ կապված անձանցից նվիրատվություններ ստանալու հետ:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, այս օգնությունը պետք է հատկացվի մինչև ֆինանսական տարվա ավարտը, որն ԱՄՆ-ում լրանում է սեպտեմբերի 30-ին: Բայդենի որոշումը թույլ կտա ֆինանսական տարվա ավարտից հետո չդադարեցնել Ուկրաինային ամերիկյան օգնությունը։
Համատեղ հայտարարությունը ստորագրած ԱՄՆ դաշնակիցների թվում են Ավստրալիան, Կանադան, Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Բրիտանիան և Կատարը:
dpa-ը նշում է, որ կոնտակտային խմբի հանդիպման վայրի մասին Վաշինգտոնը ոչինչ չի հայտնել, սակայն ենթադրվում է, որ այն կկայանա ամերիկյան Ռամշտայն ռազմաբազայում։
«Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպում»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Զախարովան՝ կցելով հանդիպման մասնակիցների լուսանկարը։
Այս ինքնաթիռները նախատեսված են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային գործողությունների համար՝ եղանակային բոլոր պայմաններում։
Ընդ որում, Սպիտակ տանը հույս ունեին Կիևից կոնկրետ ինչ-որ բան լսել այն մասով, թե գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ինչպես կարող էր Ուկրաինային աջակցել առաջիկա չորս ամիսների ընթացքում, երբ կավարտվի Բայդենի պաշտոնավարման ժամկետը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է մեծ ռեսուրսներ հատկացնել ռազմական ոլորտին, քանի որ «Արևմուտքը շարունակում է զինել Հայաստանին»։
Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Գաֆարովայի թեկնածությունն առաջարդել են «Ենի Ազերբայջան) (Նոր Ադրբեջան) կուսակցության նորընտիր պատգամավորները։
Նրա խոսքով՝ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է «իր ներդրումն ունենալ տարաձայնությունների վերացման, խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում»:
Ինչպես փոխանցել է թուրքական լրատվամիջոցի թղթակիցը, Փաշինյանի հետ հանդիպումը կլինի Էրդողանի ամերիկյան հանդիպումների օրակարգի կարևոր կետերից մեկը և «կարող է ծառայել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը՝ բացելով նոր հեռանկարներ»։
Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տվյալներով՝ վիրավորվել է 21 մարդ։ Ոստիկանությունում հստակեցրել են, որ տուժածների թվում 3 անչափահաս կա՝ 8-ամյա երեխա և 17-ամյա երկու դեռահաս։
The Jerusalem Post-ը գրում է, որ Հայֆայի Կիրյաթ-Բյալիկ արվարձանում, հրթիռակոծման հետևանքով, վնասվել է երկու տուն։ Երեք մարդ վիրավորվել է։
Պետքարտուղարությունում մատնանշել են Իսրայելի և Հեզբոլահի միջև հակամարտության անկանխատեսելի բնույթը ու ամերիկյան անձնագիր ունեցողներին կոչ արել այդ պատճառով «հեռանալ Լիբանանից, քանի դեռ պահպանվում է կոմերցիոն չվերթներից օգտվելու հնարավորությունը»։
Կադրերը, թե ինչպես են զինված ուժերի ներկայացուցիչները մտնում հեռուստաընկերության գրասենյակ և հրամանը փոխանցում դրա աշխատակիցներից մեկին՝ հեռուստաալիքը ուղիղ եթերով ցուցադրել է սեպտեմբերի 22-ի գիշերը։
Քննադատության հիմնական պատճառն իր հոդվածն է, որտեղ Լամին գրել է, որ նախորդ տարի Ադրբեջանին «հաջողվել է ազատագրել 90-ականների սկզբին իր կորցրած տարածքները»։ Հայկական կողմն արդեն իսկ պարզաբանումներ է պահանջել։
Որոնողափրկարարական աշխատանքներից հետո շենքերի փլատակների տակից դուրս են բերվել մի քանի մարմիններ, որոնց ինքնությունը դեռևս չի պարզվել:
Մի քանի շաբաթ տևած լարված խորհրդակցություններից հետո հաստատվել և հայտարարվել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը: Նախարարների ցուցակը հրապարակել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը։ Դրա կազմում կա ազգությամբ 2 հայ։
Լիբանանյան լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելը Բեյրութում հարվածել է Դահիա թաղամասին, որը Հեզբոլահի հենակետն է:
Նրա խոսքով՝ Դեմոկրատական կուսակցության անդամները «անիծում են» ամերիկյան հրեաներին, իսկ նրանք քվեարկում են «թշնամու օգտին»։ Թրամփը կարծում է, որ ընտրությունների ժամանակ իր պարտությունը «Իսրայելին սպառնում է կործանման»։
Կողմերը կքննարկեն ուկրաինական հակամարտության ընթացիկ վիճակը, ռազմավարական պլանավորումը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցությունը։
Բացառություն կարվի միայն այն դեպքում, եթե Telegram-ի օգտագործումը մտնում է պաշտոնական պարտականությունների մեջ։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան պարբերաբար տեղեկացնում է Երևանին նման նախաձեռնությունների վերաբերյալ իր գնահատականների մասին։
Կիևում ֆոն դեր Լեյենն արդեն իսկ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման պատճառներից մեկը նաև այն է, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
Իգոր Գորգանին Մոլդովայի պաշտպանության նախարարությունից հեռացրել էին 2021 թվականին։ Երկու տարի անց նա սկսեց աշխատել Քիշնևում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով ներկայացուցչությունում (UNHCR-Moldova):
Այս աշխատանքային այցի ընթացքում նա մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել Կիևին Եվրամիության լրացուցիչ վճարումների բաշխման մանրամասները:
Սպառազինությունների փորձնական արձակումներին հետևել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Զելենսկին նախատեսում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքում: Նա պատրաստվում է ներկայացնել վերջին շաբաթներին մշակված «ուկրաինական հաղթանակի ծրագիրը»:
Այդ երկրի ֆինանսական գերատեսչությունն ընդգծում է, որ օգնությունը պետք է հատկացվի անհապաղ, որպեսզի մինչև 2024 թվականի ավարտն այն կարողանա ազդեցություն ունենալ ռազմական իրավիճակի վրա։
Ստուբը նշել է, որ բարեփոխումների կոչերին ինքը ևս կմիանա հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որտեղ կքննարկվի այդ կազմակերպության Անվտանգության խորհրդի կազմը:
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իր աղբյուրներին, հայտնել էր, որ դեսպանը կորցրել է մի աչքը և լրջորեն վնասել մյուսը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այս հայտարարությունն արել է առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան։
Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը «չի կարող և չի բխում ոչ մի վտանգ, ոչ մի սպառնալիք»։ Նրա պնդմամբ՝ այդ կազմակերպությունը կանգնած է անդամ պետությունների ինքնիշխանության պահպանման կողքին։
Վրաց-ադրբեջանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 480 կիլոմետր: Պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացն սկսվել է 1996 թվականին՝ վրաց-ադրբեջանական երկկողմ միջկառավարական հանձնաժողովի կողմից։
Ամանիի վնասվածքները թեթև են, իսկ նրան տեղափոխել են Բեյրութի հիվանդանոցներից մեկը։ Լիբանանում Իրանի դեսպանությունը ևս հայտարարել է, որ դիվանագետի կյանքին վտանգ չի սպառնում։
Իր ելույթի ժամանակ նա կարևորել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ հավելելով, որ դա անհրաժեշտ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման ապահովման համար։